«Ամանորյա կրկես» Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+38.09 oC

«Ամանորյա կրկես» Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում

23:58 20.12.2018

Գունեղ բեմ, զվարճալի դերասանական խաղ ու հերթական դաստիարակչական ներկայացումը փոքրիկ հանդիսատեսի համար: Գյումրիի  Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում այսօր նոր ամանորյա ներկայացման պրեմիերա է: «Ամանորը կրկեսում» հեքիաթ-ներկաjացումով թատրոնը ամփոփում է 2018-ը:

Սովորական նախաբեմային եռուզեռ է, դիմահարդարման սենյակում դիմանկարչական վերջին շտկումներն են անում փոքրիկ հանդիսատեսի առջև գունեղ, ջերմ ու բարի ներկայանալու համար: Հատուկ զգեստներ են կարվել, հատուկ դեկորներ պատրաստվել, լուսային ու ձայնային ռիթմեր ապահովել, որոնցից մանկան ժպիտները կրկնապատկվում են:

Եվ այսպես, աճեմյանցիները ամանորյա ներկայացման վարագույրներն են բացում ու բեմում հայտնվոմ են 6 ծաղրածուներն ու բարի փերին՝ կրկեսի թագուհին: «Ամանորը կրկեսում» հեքիաթ-ներկայացումը հայտնի հեքիաթների մոտիվներից դուրս է, այն երիտասարդ ռեժիսորի ու  ստեղծագործական կազմի դերասանական երևակայության, իմպրովիզների արդյունքում ստեղծված ամանորյա հեքիաթ է:  Հենց բեմում դերասանները փոքրիկ հանդիսատեսին անմիջապես ներգրավվում են հեքիաթային կրկես, լուսանկարվում ու ամենակարևորը՝ ներկայացման գլխավոր դերակատարը դարձնում հենց փոքրիկին: Պատանի հանդիսատեսի ձեռքում է երջանկության ու ժպիտի նշաձողը, որը կրկեսի հրաշքի բանալին է: Աճեմյանցիների համար ամենապատասխանատու ներկայացումների տերը պատանի հանդիսատեսն է: Դերասանները դառնում են երեխա, մարմնավորում ամենամաքուրն ու լուսավորը: Այս ներկայացումները կրթական ու դաստիարակչական մոտեցումներ ունեն, հենց այնպես չի ստեղծվում և ոչ մի հեքիաթ:

 

«Ամանորը կրկեսում» ներկայացումը, համամարդկային ուղերձ ունի, այն հանդիսատեսին ուսուցանում է՝ բարություն, սեր և այն, ինչ պակասում է բոլորիս՝ հանդուրժողականություն միմյանց նկատմամբ: Ամանորյա հեքիաթը դրամատիկականի բեմում կլինի ամեն օր ու մինչև դեկտեմբերի 30-ը, իսկ 2019 թվականին հանդիսատեսին աճեմյանցիները դարձյալ կհրավիրեն թատրոն՝ ներկայացումը դիտելու հին տոմարով ամանորի օրերին: Նոր տարում  պատանի հանդիսատեսի համար նոր բեմադրություններ լինելու են հայտնի հայ դասականների գործերի հիման վրա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չորաթան գյուղի բնակիչը կամավոր հանձնել է հանգուցյալ պապի հրազենը՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից

15:50 04.08.2025

Չորաթան գյուղի բնակիչը կամավոր հանձնել է հանգուցյալ պապի հրազենը՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից

Շարունակվում են ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 31-ին Չորաթան գյուղի 38-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «ՏՕԶ» տիպի ակոսափող մարտական հրազեն։ Հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ պապին։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է կամավոր հանձնել ապօրինի պահվող […] ...

Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

15:38 04.08.2025

Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Արևաշող, Շենավան, Արջահովիտ, Նոր Խաչակապ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...

Կեղծ դիպլոմների բացահայտումներ տեսչական մարմնի կողմից

15:30 04.08.2025

Կեղծ դիպլոմների բացահայտումներ տեսչական մարմնի կողմից

2024-2025թթ. ընթացքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի հանձնարարությամբ իրականացված վերահսկողության արդյունքում բացահայտվել է բուժաշխատողների կողմից մասնագիտական կրթության փաստը հավաստող դիպլոմների և վկայականների կեղծման 14 դեպք։ Նշված բուժաշխատողների մեծ մասն ստացել է շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրեր՝ դրանց հիման վրա իրականացնելով մասնագիտական գործունեություն: Բացահայտված բոլոր դեպքերի կապակցությամբ Տեսչական մարմնի կողմից հաղորդում է ներկայացվել իրավապահ […] ...

Պեսկովը բարձր է գնահատել ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու վերաբերյալ

15:14 04.08.2025

Պեսկովը բարձր է գնահատել ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու վերաբերյալ

ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու մասով կարևոր են, այդ թվում՝ Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունների համատեքստում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս ջանքերը շատ կարևոր են, այդ թվում՝ ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների ընթացիկ գործընթացի համատեքստում։ Աշխատանքը շարունակվում է», – լրագրողներին ասել է Պեսկովը։ ...

Արագածոտնի մարզի Ոսկեվազ և Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

15:08 04.08.2025

Արագածոտնի մարզի Ոսկեվազ և Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Ոսկեվազ, իսկ ժամը 12:30-ին Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Իսրայելի արտգործնախարարը ՄԱԿ-ում կքննարկի պատանդների հետ կապված իրավիճակը

15:05 04.08.2025

Իսրայելի արտգործնախարարը ՄԱԿ-ում կքննարկի պատանդների հետ կապված իրավիճակը

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ երկուշաբթի օրը կմեկնի Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ելույթ ունենալու համար, որտեղ կքննարկի Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պահվող պատանդների հետ կապված իրավիճակը։ Մերձավոր Արևելքի կարգավորման և Պաղեստինի պետության ճանաչման հեռանկարներին նվիրված համաժողովը սկսվել է երկուշաբթի օրը ՄԱԿ-ի կենտրոնակայանում։ «Այսօր երեկոյան (երկուշաբթի՝ խմբ.) ես […] ...

BACK_TO_TOP