12:34 21.12.2018
Վարկանիշային մրցաշարերում հաղթանակը հայ դահուկորդի համար ապահովել է աշխարհի և Oլիմպիական խաղերի մասնակցության ուղեգրեր: Միքայել Միքայելյանը Ֆինլանդիայում 8 վարկանիշային մրցաշարերից 3-ում առաջին հորիզոնականն է զբաղեցրել, ևս մեկում՝ երրորդը: Սա հայկական դահուկային սպորտում բավական լավ արդյունք է համարվում՝ հաշվի առնելով այն, որ մեր մարզիկներն աշխարհի և Օլիմպիական խաղերից երբևէ մրցանակներով չեն վերադարձել: Վարկանիշային մրցաշարերը մարզիկների համար ստուգատես են: Դրանց ընթացքում որոշվում է աշխարհի առաջնությանը մասնակցող ուժեղագույն դահուկորդների խումբը: Վարկանիշային մրցաշարերում հաղթանակի առավելությունը մարզիկը համարում է այն, որ այդ մրցաշարերում անձնական արդյունքներն է գերազանցել:
«Ճիշտ է՝ կարևորությունն այնքան մեծ չէ, որքան աշխարհի առաջնությանը, բայց այս մրցաշարերն ինձ լավ հնարավորություն տվեցին բարելավելու իմ միավորները և հունվարի 20-30-ը Ֆինլանդիայում մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությանը հնարավորություն տվեցին իջեցնել միավորներս և ավելի լավ մեկնարկային դիրք ունենալ, ինչը շատ կարևոր է»,- Shantnews-ին ասել է Միքայել Միքայելյանը:
Դահուկային սպորտում միավորների հաշվարկը թվերի աճման կարգին հակառակ է. ինչքան ցածր են մարզիկի վարկանիշային միավորները, այնքան ուժեղ է նա համարվում: Իսկ որպեսզի վարկանիշային միավորները նվազեն, մարզումների ժամերն են ավելացնում: Օրական 4-5 ժամ, ամսական մինչև 1200 կիլոմետր դահուկային վազք:
Այսպիսին է Միքայելի մարզումների ծանրաբեռնվածությունը: Իսկ նպատակը դահուկավազքի աշխարհի երիտասարդական առաջնությանը մասնակցելն է:
Երիտասարդների աշխարհի առաջնության լավագույն տասնյակում 8-րդ և 9-րդ հորիզոնականներ. սա Միքայելի ավագ եղբոր՝ Սերգեյ Միքայելյանի և Հայաստանի դահուկասպորտում ունեցած լավագույն արդյունքն է:
Եղբոր արդյունքին հասնել, անգամ գերազանցել: Սա դահուկորդների ընտանիքում ոչ թե մրցակցություն է, այլ ընտանեկան ավանդույթները պահպանելու նման մի բան, առավել ևս, որ մարզիչները Միքայելի ծնողներն են:
«Մենք վարկանիշային մրցաշարերին մասնակցում ենք արդեն չորրորդ տարին: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Միքայելը տարեցտարի բարելավում է իր արդյունքները»,- Shantnews-ի հետ զրույցում ասել է Միքայելի մայրը` միևնույն ժամանակ նրա մարզիչ Ալլա Միքայելյանը:
Հաջողությունները ծնվում են մրցակցության արդյունքում: Միքայելյան ամուսիններն Աշոցքում այս գործառույթները ստանձնել են 10 տարի առաջ ու մինչև հիմա աշխատում են առանց կարգավիճակի: Մարզադպրոց չունեն: Պարզապես հավաքագրում ու պարապում են տարածաշրջանի բոլոր ցանկացող երեխաների հետ:
Այժմ Աշոցքի խմբակին մարզադպրոցի կարգավիճակ տալու հարցը Սպորտի նախարարության օրակարգում է: Աշոցքում, Եվրամիության աջակցությամբ, դահուկային մարզաբազա է կառուցվում: Շուտով այն շահագործելու են, ու հենց այդ շինությունն է, որ մարզիչը համարում է դահուկային սպորտն Աշոցքում զարգացնելու երաշխիք:
15:21 16.06.2025
Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի նախագահները15:14 16.06.2025
ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզում բացված Միջազգային ավիատիեզերական ցուցահանդեսինՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում բացված Միջազգային ավիատիեզերական 55-րդ ցուցահանդեսին։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Ցուցահանդեսին մասնակցությունը հնարավորություն է ընձեռում բացահայտել ռազմավարական նշանակության այս կարևոր ուղղությամբ Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետագա խորացման նոր հեռանկարներ։ ...
15:08 16.06.2025
Կանգառը վնասած վարորդին ու բեռնատարը Վեդիի ոստիկանները հայտնաբերել ենՀունիսի 4-ին Համայնքային ոստիկանության Վեդիի բաժին տեղեկություն էր ստացվել, որ հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը Տափերական գյուղի Արամ Խաչատրյան և Հ-8 կենտրոնական փողոցների հատման վայրում գտնվող գազալցակայանի հարակից տարածքում տեղադրված կանգառը դեռևս չպարզված վարորդի կողմից ավտոմեքենայով վնասվել է։ Նախնական տվյալներով՝ պատճառվել է 700 հազար դրամից ավելի վնաս։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի […] ...
14:55 16.06.2025
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 123, զոհվել՝ 11 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըՀունիսի 9-15-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 754 դեպք, որից 300-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 195, պայթյունի, փլուզումի՝ 3-ական, ջրային հաղորդակցման ուղիներին պատահարի, տեղատարափ անձրևի՝ 2-ական, ուժեղ քամու՝ 12, ուժեղ կարկուտի, զինամթերքի հայտնաբերման՝ 4-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 9, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման՝ 5, օձի նկատման՝ 92, ինքնասպանության […] ...
14:46 16.06.2025
Հնդկաստանում կամուրջը փլուզվել է սելֆի անող զբոսաշրջիկների ծանրությունիցՀնդկաստանում ոստիկանությունը շարունակում է որոնողական աշխատանքները Պունե շրջանում՝ Ինդրայանի գետի վրա գտնվող 32 տարվա երկաթե կամրջի փլուզման վայրում, որի հետևանքով 4 մարդ է զոհվել, ևս 18-ը՝ ծանր վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The New Indian Express-ը։ «Չնայած չկա որևէ մեկի անհետ կորելու հավանականություն, սակայն որպես նախազգուշական միջոցառում մենք շարունակում ենք որոնողական աշխատանքները տեղական […] ...
14:38 16.06.2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀանրապետության տարածքում հունիսի 16-ին և 21-ին կեսօրից հետո, 17-18-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 17-ին կեսօրից հետո հյուսիսային առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 4-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-24 մ/վ արագությամբ։ […] ...