Հայաստանում ստեղծվել է աղբի վերամշակման առցանց հարթակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+27.09 oC

Հայաստանում ստեղծվել է աղբի վերամշակման առցանց հարթակ

12:43 21.12.2018

Առաջին անգամ Հայաստանում քարտեզագրվել են տեսակավորված թափոնների աղբամանները, թափոնները վերամշակող կազմակերպություններն ու դրանք ընդունող կետերը. www.recycling.am կայքի ստեղծման նպատակն է տեղեկացնել հանրությանը Հայաստանում գործող վերամշակող կազմակերպությունների մասին։ Կայքը մեկտեղել է վերամշակման գործընթացին առնչվող հիմնական կոնտակտային տվյալները՝ հնարավորություն տալով յուրաքանչյուրին հեշտությամբ գտնել, թե ցանկության դեպքում որտեղ կարելի է հանձնել տեսակավորված աղբն ու սեփական վարքագծով նպաստել ավելի առողջ, ավելի կանաչ միջավայրի ձևավորմանը։

«Թափոնների վերամշակումը շատ կարևոր է, քանի որ աղբը հսկայական բացասական ազդեցություն ունի շրջակա միջավայրի վրա։ Աղբավայրերի թափոններից վնասակար քիմիական նյութներն ու ջերմոցային գազերը օդ են արտազատվում, իսկ վերամշակումն օգնում է ոչ միայն նվազեցնել թափոնների պատճառած աղտոտումը, այլ նաև կրճատել հումքի օգտագործումը։ Պլաստիկ նյութերի քայքայման համար, օրինակ, պահանջվում են հարյուրավոր տարիներ: Բացի այդ նոր արտադրանք ստանալու համար պահանջվում է հսկայական էներգիա, մինչդեռ շշերի, թղթի, պլաստիկի կամ այլ տեսակի նյութերի վերամշակման համար ավելի քիչ էներգիա է ծախսվում, և հսկայական օգուտ է տրվում բնությանը՝ պահպանելով բնական ռեսուրսները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) բնապահպանական կրթության ծրագրի համակարգող Արմինե Պողոսյանը՝ հիշեցնելով, որ վերամշակումը նաև լայն բիզնես հնարավորություններ է տալիս, քանի որ թափոններից կարելի է մատչելի ծախսով նոր արտադրանք ստեղծել և իրացնել շուկայում:

Կազմակերպիչները համոզված են, որ անհատների առօրյա սովորություններն ու կենսաձևն անմիջականորեն ազդում են այս գործընթացի վրա, իսկ կայքը կարող է հրաշալի գործիք դառնալ անհատներին ու մարդկանց խմբերին ներգրավելու վերամշակման այս կարևոր գործընթացի մեջ՝ դարձնելով այդ գաղափարի կիրառողն ու տարածողը։

Նորաբաց քարտեզի վրա ներկայում նշագրված են վերամշակող ութ կազմակերպություններ և տեսակավորված վեց թափոնների աղբամաններ: Կայքը ստեղծված է «Open Street Map» քաղաքային քարտեզների բաց հարթակի հիման վրա, որը թույլ է տալիս ցանկացած անձի ավելացնել նոր վերամշակման կետ կամ տեսակավորված աղբամանի կետ՝ տվյալ աշխարհագրական կոորդինատային կետով։

Կայքը ստեղծվել է «Կանաչ նախաձեռնություններ» հանրային իրազեկման արշավի շրջանակում՝ որպես ՄԱԶԾ-Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) և ՀՀ բնապահպանության նախարարության «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի մաս:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դուշանբեում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ԱԳՆ-ների իրավաբանական ծառայությունների ղեկավարների խորհրդակցական կոմիտեի 38-րդ նիստը

15:40 16.06.2025

Դուշանբեում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ԱԳՆ-ների իրավաբանական ծառայությունների ղեկավարների խորհրդակցական կոմիտեի 38-րդ նիստը

Հունիսի 11-ին Դուշանբեում Տաջիկստանի Հանրապետության նախագահությամբ տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարությունների իրավաբանական ծառայությունների ղեկավարների խորհրդակցական կոմիտեի 38-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պատվիրակությունները և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչները: Հայկական կողմը ներկայացնում էր ՀՀ ԱԳ նախարարության միջազգային պայմանագրերի […] ...

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

15:30 16.06.2025

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, հայտնում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։ «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր», – […] ...

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի նախագահները

15:21 16.06.2025

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի նախագահները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Քննարկվել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային խնդիրներ: Թուրքիայի նախագահը նշել է, որ Իսրայել-Իրան հակամարտության վերաբերյալ բանակցություններ է վարել մի շարք առաջնորդների հետ: Նա ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է ստանձնել միջնորդի դեր՝ հակամարտությունն անհապաղ դադարեցնելու և […] ...

ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզում բացված Միջազգային ավիատիեզերական ցուցահանդեսին

15:14 16.06.2025

ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզում բացված Միջազգային ավիատիեզերական ցուցահանդեսին

ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում բացված Միջազգային ավիատիեզերական 55-րդ ցուցահանդեսին։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Ցուցահանդեսին մասնակցությունը հնարավորություն է ընձեռում բացահայտել ռազմավարական նշանակության այս կարևոր ուղղությամբ Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետագա խորացման նոր հեռանկարներ։ ...

Կանգառը վնասած վարորդին ու բեռնատարը Վեդիի ոստիկանները հայտնաբերել են

15:08 16.06.2025

Կանգառը վնասած վարորդին ու բեռնատարը Վեդիի ոստիկանները հայտնաբերել են

Հունիսի 4-ին Համայնքային ոստիկանության Վեդիի բաժին տեղեկություն էր ստացվել, որ հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը Տափերական գյուղի Արամ Խաչատրյան և Հ-8 կենտրոնական փողոցների հատման վայրում գտնվող գազալցակայանի հարակից տարածքում տեղադրված կանգառը դեռևս չպարզված վարորդի կողմից ավտոմեքենայով վնասվել է։ Նախնական տվյալներով՝ պատճառվել է 700 հազար դրամից ավելի վնաս։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի […] ...

SHANTNEWS

15:00 16.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP