Միջազգային աշխատաժողովում քննարկվել են հայ-վրացական մաքսային ծառայությունների տեղեկատվության փոխանակման հարցերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

Միջազգային աշխատաժողովում քննարկվել են հայ-վրացական մաքսային ծառայությունների տեղեկատվության փոխանակման հարցերը

17:20 21.12.2018

«Սահմանային կառավարման ոլորտում հաշվետվողականություն և թափանցիկություն» թեմայով միջազգային եռօրյա աշխատաժողովին մասնակցում են Հայաստանի, Վրաստանի և Լատվիայի հանրապետությունների ներկայացուցիչները, այն անցկացվում է «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» ծրագրի շրջանակում: Այս մասին հայտնում  են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Քննարկումների կիզակետում են Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի՝ ՄԱԶԳ-ի  կողմից «Հայաստանի Հանրապետությունում Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի անցման կետերի արդիականացում» ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների, ինչպես նաև մաքսային ոլորտի ծրագրերին և կառավարման առանձնահատկություններին առնչվող   հարցերը:

Բացի ՀՀ ՊԵԿ կառուցվածքային ստորաբաժանումների, այդ թվում նաև մաքսատուն-վարչությունների համապատասխան մասնագետներից, քննարկմանը մասնակցել են նաև Ազգային անվտանգության ծառայության և ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության   ներկայացուցիչները:

ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը բացման խոսքում նշել է , որ աշխատաժողովի քննարկումներն ուղղված են սահմանների համալիր կառավարման արդյունավետության բարձրացմանը: Նա հատկապես շեշտել է, որ Հայաստանը պատրաստակամ է աջակցել, որպեսզի սահմանային կետերում գործի էլեկտրոնային կառավարման արդի միասնական համակարգ, ինչը թույլ կտա ֆիզիկական անձանց ու արտաքին տնտեսական գործունեությամբ զբաղվողներին առավել սահուն և արագ կերպով հատել սահմանը՝ հավատարիմ մնալով «Մեկ կանգառ, մեկ պատուհան» գաղափարին:

«Եթե ֆիզիկական կամ իրավաբանական անձը հայ-վրացական սահմանային կետերից մեկում տրամադրում է տեղեկատվություն, այն արդեն պետք է հիմք հանդիսանա մյուս երկրի համապատասխան կառավարչական մարմնի համար»,- ասել է ՊԵկ նախագահի տեղակալը:

Հայկական կողմի առաջարկը Վրաստանի մաքսային ծառայությունների սահմանային կառավարման բնագավառի մասնագետները դրական են գնահատել: Վրաստանից ժամանած հյուրերը ներկայացրել են իրենց երկրում  ծրագրերի կառավարման և սահմանային ինտեգրված կառավարման առանձնահատկությունները:

«Մենք ցանկանում ենք կիսվել մեր  տեղեկատվությամբ և ձեռք բերած  փորձով՝ ընդլայնելով հայկական կողմի հետ գործակցությունն այս ուղղությամբ: Ինչպես նաև նպատակ ունենք խորացնել երկկողմ հարաբերությունները մաքսային հսկողության ոլորտում էլեկտրոնային տեղեկատվության փոխանակման ուղղությամբ»,- նշել է Վրաստանի Սահմանների ինտեգրված կառավարման ծրագրի ղեկավար Գրիգոլ Պանցուլայան:

Աշխատաժողովի արդյունքները կամփոփվեն և կկազմվի ճանապարհային քարտեզ 2019-2020թթ. համար:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

23:00 03.08.2025

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...

BACK_TO_TOP