Տնտեսական հեղափոխությո՞ւն, թե՞ սնանկացման կանխարգելում․ «168 ժամ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+30.09 oC

Տնտեսական հեղափոխությո՞ւն, թե՞ սնանկացման կանխարգելում․ «168 ժամ»

10:10 22.12.2018

«168 ժամ» թերթը գրում է. «Արարատցեմենտի» տնօրեն Սեդրակ Առուստամյանը հայտարարել է, որ 2019թ. հունվարի 1-ից ցեմենտի 1 տոննայի բացթողնման արժեքը նախկին 50.000 դրամի փոխարեն՝ այժմ կկազմի 40.000 դրամ, ներառյալ՝ ԱԱՀ-ն: Ըստ նրա՝ այս քայլը մուլտիպլիկատիվ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա, «ինչը միանշանակ կարող են փաստել բազմաթիվ տնտեսագետներ»: Նա նաև ընդգծել է. «Ահա և տնտեսական հեղափոխության Գագիկ Ծառուկյանի առաջին քայլը»:

Կարծիքներ կան, որ «Արարատցեմենտն» ուղղակի ստիպված էր գնալ այդ քայլին, որովհետև շուկայում մրցակցության խնդիր կա, քանի որ մեծ քանակությամբ ցեմենտ է ներկրվում։ Այս տարի մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան այն մասին, որ Հայաստանը, ունենալով ցեմենտի գործարաններ, սկսել է այն ներկրել: Ցեմենտի հիմնական խմբաքանակը ներկրվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից: Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում վերոնշյալ հայտարարության մասին հետևյալն է գրել.

«ԲՀԿ-ն հաղորդագրություն է տարածել, թե տնտեսական հեղափոխության առաջին քայլն արված է… Մինչ մտածում էի, որ կկարդամ հերթական նոր խոշորագույն ներդրման մասին, պարզվեց՝ Գագիկ Ծառուկյանը ընդամենը կասեցրել է այլևս շահութաբեր չհամարվող ու սնանկության գնացող ցեմենտի գործարանի կոլապսը, մի քանի տարով հրաժարվել շահույթ ունենալուց, արել է որոշ ներդրումներ տեխնիկական վերազինման ուղղությամբ, հանձնարարել ոչ մեկին չկրճատել, որքան էլ վիճակը դա ստիպում է… Մի խոսքով՝ իր սեփականությունն ու դրա ռիսկերն է կառավարել: Լավ բան է արել, դրվատելի է, բայց… Իմ իմանալով՝ սա կոչվում է՝ ճգնաժամի կառավարում կամ սնանկացման կանխարգելում, բայց որ սա տնտեսական հեղափոխություն է, դրա մասին մտքովս անցնել էլ չէր կարող…Վայ, էս ինչ եք անում, ես ձեր կլասիկ ցավը տանեմ…»։

«168.am»-ի հետ զրույցում տնտեսագետ Վահագն Խաչատրյանն ասաց, որ ցեմենտի գինը նվազել է մրցակցության արդյունքում.

«Միայն խոսելով չէ, պետք է սպասել, տեսնել՝ արդյունքում ինչ կլինի։ Շինարարություն անել ցանկացողները մինչ այժմ ցեմենտի պատճառով չէ, որ չէին անում։ Այնպես որ, ցեմենտն այդ մուլտիպլիկատիվ ազդեցության մեջ մեծ դեր չի կարող ունենալ։ Իհարկե, շատ լավ է, որ էժանանում է, խնդիր չկա, բայց բոլոր դեպքերում համաձայն եմ այն կարծիքների հետ, որ դա մրցակցության հետևանք է։ Իսկ տնտեսական հեղափոխությունը չարաշահել պետք չէ, որովհետև նախ պետք է պարզաբանենք՝ ինչ է նշանակում՝ տնտեսական հեղափոխություն, իսկ հետո կարող ենք գնահատականներ տալ, եթե դրան ուղղված քայլեր արվեն։ Ես այսօր այդ քայլերը չեմ տեսնում, բացի կոռուպցիայի դեմ պայքարից, որն ավելի շատ քաղաքական է, բայց որի ազդեցությունը տնտեսության վրա էական է»։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախկին նախարար, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը մեզ հետ զրույցում դրական գնահատեց ցեմենտի գնի նվազումը։ Ըստ նրա՝ կարևոր քայլ է արվել։

«Նախ շատ լավ բան է արվել՝ արդիականացման տեսանկյունից։ Ցեմենտի հարցը քննարկվում էր նաև դեռևս այն ժամանակ, երբ մենք Իրանից չափազանց ցածր գներով ներմուծումներ ունեինք, և մեր երկու խոշոր ցեմենտի գործարաններից ոչ մեկը չէր կարող դիմանալ այդ մրցակցությանը։ Հետևաբար, այդ տեսակետից անհրաժեշտ է, որպեսզի ինքնարժեքը ձևավորող կոմպոնենտներում իրական փոփոխություններ լինեն, և միանշանակ գովելի են տեխնոլոգիական փոփոխությունները։ Բացի այդ՝ շատ կարևոր է նույն էներգակիրների մասով տարբերակված սակագնային քաղաքականությունը՝ ցեմենտի արտադրության ոլորտում, որպեսզի կարողանանք որակյալ ապրանք ունենալ մրցակցության տեսանկյունից»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Նախկին նախարարի խոսքով՝ ցեմենտի էժանացումը լավ քայլ է նաև այն առումով, որ այն համակարգաստեղծ ապրանք է. «Ցեմենտը շինարարություն է, շինարարությունը նոր տնտեսական աճ է ապահովում, այսինքն՝ սա այդ տեսակետից լավ ոլորտ է։ Այո, ես համակարծիք եմ, որ, եթե հեղափոխության այլ ձևակերպումներ չկան, իսկ այս պահին դեռևս այլ ձևակերպումներ չկան, այսպիսի քայլերը կարելի է համարել տնտեսական հեղափոխության առաջին քայլ»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

23:55 02.08.2025

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

Օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

23:44 02.08.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

23:32 02.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

23:04 02.08.2025

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Oգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...

BACK_TO_TOP