13:08 22.12.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ պաշտպանական կողմի՝ ՄԻԵԴ դիմումն արդեն պատրաստ է:
«Հենց հիմա իմ աշխատասենյակում դված է ՄԻԵԴ գանգատը` ամբողջությամբ պատրաստ վիճակում, համալրում ենք փաստաթղթերով, մեկ-երկու օրվա խնդիր է, որ այն մեկնի Եվրոպական դատարան»,- ասաց նա` նշելով, որ ՄԻԵԴ ներկայացված գանգատում մանրամասն անդրադարձ է եղել նաև ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսմանը:
Խոսելով ակնկալիքներից` Ալումյանը նշեց, որ ինչպես ՄԻԵԴ գանգատ ներկայացնող ցանկացած անձ, իրենք ևս ակնկալիքներ ունեն, որ տեղի ունեցող անարդարություններին գնահատական կտրվի: Փաստաբանը հակադարձեց ժամանակ առ ժամանակ հանրությանը ՀՔԾ ու ԱԱԾ կողմից հանրությանը ներկայացվող նոր տվյալներին ու փաստաթղթերին:
«Պաշտպանական կողմը նաև ասում էր, որ 2008 թ. կար 300-րդ հոդվածը, բայց գոյություն չուներ ներկայում գործող 300.1 հոդվածը: Կիրառվող հոդվածը պետք է ավելի վատացնող չլինի, քան այն ժամանակ գործողը: Որպեսզի այսօր այդ հոդվածն իրավունք ունենան մեղսագրել պարոն Քոչարյանին, պետք է վստահ լինեն, որ այն ավելի չի վատացնում մեղադրյալի վիճակը, քան այն ժամանակ գործող 300-րդ հոդվածը»,- ասաց Ալումյանը:
Նա հայտնեց, որ այդ հոդվածի հիման վրա ժամանակին մեղադրանք է առաջադրված եղել նաև զանգվածային անկարգությունների կազմակերպիչներից մեկին` Ալեքսանդր Արզումանյանին, հետո, երբ այն տրոհվեց, դատախազությունը համարեց, որ այն վատթարացնում է վիճակը, ուստի հրաժարվեց այդ հոդվածից:
Ալումյանին հարց ուղղվեց` նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին Ռոբերտ Քոչարյանն ի՞նչ հրահանգներ է տվել, եղե՞լ են պայմանավորվածություններ, հրահանգներ, որոնք կարող են նպաստել Գևորգյանին նման մեղադրանքի առաջադրմանը: Փաստաբանն ասաց, որ Գևորգյանի մեղադրանքին ծանոթ չէ, սակայն նշեց, որ հայտնի 0038 հրամանի հետ Արմեն Գևորգյանը որևէ կապ չի ունեցել` ուղղակի կամ անուղղակի, մարտի մեկի իրադարձությունների հետ էլ կապ չի ունեցել, Ռոբերտ Քոչարյանը մարտի մեկի հետ կապված հրահանգների մասին բան չի ասել:
Բուն հրամանի մասին Ալումյանը հայտնեց, որ իր պաշտպանյալն անմիջապես հրամանի տեքստը վերցնել ու ծանոթանալ կարող էր այս քննության ընթացքում:
«Դա չի նշանակում, որ պարոն Քոչարյանը փորձում է իրեն հեռացնել այդ հրամանից: Երբ ծանոթացավ, ֆիքսեց, որ նորմալ հրաման է, որտեղ ոչ մի արտառոց բան չկա»,- ասաց նա:
Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին դեռ չհայտնաբերելը Ալումյանը տարօրինակ է համարում, նա հիշեցրեց` Ռոբերտ Քոչարյանը ծանուցագիր էր ստացել ժամը երկուսին, որ երեք անց կես հրավիրում են հարցաքննության, անմիջապես տեղեկացրել էր, որ ամսի 25-ին կարող է ներկայանալ ու այդպես էլ արել է, նույնը կարող էր անել նաև Միքայել Հարությունյանը: Ըստ փաստաբանի` Հարությունյանը, տեսնելով, թե ինչ է տեղի ունենում այստեղ, բնական է, չի կարող ցանկություն ունենալ գալ, հայտնվել այդ իրավիճակի մեջ: Ալումյանն ասաց, որ իբրև փաստաբան ինքը շահագրգռված է, որ Հարությունյանը գա ցուցմունք տա, ամեն ինչի մասին, այստեղ գաղտնիք չկա ընդհանրապես:
«Վարչապետի պաշտոնակատարը օգոստոսի 17-ին հայտարարեց, որ մարտի 1-ի դեպքերն ամբողջությամբ բացահայտված են: Մարտի մեկի դեպքերի բացահայտումը ինչ է, միայն այն էր, որ պարոն Քոչարյանը կալանավորվեց, բա էն տասը զոհերը, դրանց մեղավորներին հայտնաբերելու ցանկություն չեմ տեսնում»,- ասաց նա:
Ալումյանը հայտնեց` երկրորդ նախագահը մինչ այժմ ցուցմունք չի տվել ու չի էլ տա, քանի դեռ համապատասխան կառույցի ղեկավարը հեռախոսային հայտնի խոսակցության մեջ ներգրավված անձն է:
16:42 03.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ին16:42 03.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․82 դրամ: ...
16:21 03.08.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ըԵրևանում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 3-8-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...
16:00 03.08.2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել ԳազանԻսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը բարձրացել է Երուսաղեմում Տաճարի լեռ: Այնտեղ գտնվելու ընթացքում նա կոչ է արել արագ պարտության մատնել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը, «ամբողջությամբ գրավել» Գազայի հատվածը և հետագայում ստեղծել պայմաններ անկլավի բնակիչների «կամավոր արտագաղթի» համար: «Հենց այստեղից՝ Տաճարի լեռան վրայից, այն վայրից, որտեղ մենք ապացուցեցինք Իսրայելի ինքնիշխանության հնարավորությունը, մենք պետք է ազդանշան […] ...
15:33 03.08.2025
ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունըՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...
15:00 03.08.2025
Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhoneUFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...
14:55 03.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...