Իրանի ռազմանավը հրթիռներ է արձակել ամերիկյան ռազմանավի հարևանությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+36.09 oC

Իրանի ռազմանավը հրթիռներ է արձակել ամերիկյան ռազմանավի հարևանությամբ

15:47 22.12.2018

Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների վերականգնումից հետո առաջին անգամ ամերիկյան ռազմանավերից մեկը մտել է Պարսից ծոց ու շրջել Իրանի ափամերձ հատվածի հարևանությամբ, նրան էլ ուղեկցել է Իրանի զինված ուժերի ռազմանավերից մեկը, որի հետ կապված էլ միջադեպ է եղել: Այս մասին հայտնում է ամերիկյան AP գործակալությունը։

Ամերիկյան աղբյուրի պնդմամբ՝ երկու ռազմանավերի վրա գտնված նավաստիներն ու լրագրողները փոխադարձաբար լուսանկարել են «հակառակորդի» նավը, իրանական կողմը օգտագործել է նաև անօդաչու թռչող սարք՝ ավելի մոտիկից լուսանկարներ ստանալու համար։

Միջադեպը եղել է այն ժամանակ, երբ իրանական կողմը բաց է թողել երկու հրթիռ, սակայն առայժմ չի հստակեցվում՝ այդ հրթիռներն ուղղվել են ամերիկյան ռազմանավի ուղղությա՞մբ, թե՞ ոչ։ Տարակուսանք է առաջացնում նաև այն հանգամանքը, որ կողմերը միմյանց չեն սպառնացել, իրանական կողմը չի պահանջել հեռանալ այդ տարածքից և այլն։

Նախկինում այսպիսի միջադեպերը պարբերական են եղել։ Սովորաբար ամերիկյան ռազմանավերը մոտեցել են Իրանի առափնյա հատված, իրանական նավերը փորձել են հեռացնել նրանց սպառնալիքներով, երբեմն էլ՝ զինատեսակների կիրառմամբ, բայց ոչ թե ուղղակի խոցման, այլ նախազգուշական կրակոցների միջոցով։ Տարեկան այդպիսի միջադեպերը կարող են հասնել մի քանի տասնյակի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

13:49 03.08.2025

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...

Կոտայքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

13:23 03.08.2025

Կոտայքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Օգոստոսի 3-ին, ժամը 06։05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել […] ...

Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբում

13:06 03.08.2025

Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբում

Թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը, Ֆորմուլա-1-ի աստղեր Քևին Մագնուսենը և Ֆելիպե Մասան ներդրումներ կկատարեն ֆուտբոլի Ֆրանսիայի Լիգա 2-ում հանդես եկող «Լե Մանում»։ Այս տեղեկությունը հաստատել է ակումբի նախագահը: Նրանք Outfield հիմնադրամի անդամ են: Լատինական Ամերիկայում սպորտային ներդրումների առաջատարներից մեկն 80 միլիոն դոլար կներդնի ֆրանսիական ակումբում: ...

The Sunday Times. Մեծ Բրիտանիան Գազայից տարհանում է 300 ծանր հիվանդ երեխաների

12:47 03.08.2025

The Sunday Times. Մեծ Բրիտանիան Գազայից տարհանում է 300 ծանր հիվանդ երեխաների

Մեծ Բրիտանիայի կառավարությունը մշակում է մինչև 300 ծանր հիվանդ երեխաների Գազայի հատվածից պետական կլինիկաներում բուժման համար տարհանելու ծրագրեր: Այս մասին հաղորդում է The Sunday Times-ը՝ հղում անելով աղբյուրներին: Հաղորդվում է, որ ծրագրի մանրամասները պաշտոնապես կհայտարարվեն առաջիկա շաբաթներին: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին, ներքին գործերի նախարար Իվետ Կուպերը և առողջապահության նախարար Ուես Սթրիթինգը համատեղ […] ...

ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ. ԱՄՆ-ն ցանկանում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինային զենք մատակարարելով

12:29 03.08.2025

ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ. ԱՄՆ-ն ցանկանում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինային զենք մատակարարելով

Վաշինգտոնի վարչակազմը փորձում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Կիևին մատակարարելով ամերիկյան զենք, որի համար կվճարեն եվրոպական երկրները։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը X-ում։ «Մեր ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ամերիկյան զենք վաճառելով՝ մենք նախատեսում ենք ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ բանակցային սեղանին վերադառնալու, ինչպես նաև երկարաժամկետ հրադադար ապահովելու համար», – գրել է նա։ NBC […] ...

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

12:11 03.08.2025

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

Ամերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...

BACK_TO_TOP