Բնակարան 9 անչափահաս ունեցող ընտանիքին. Շիրակի մարզում հրատապ խնդիրների լուծման ծրագրով շինարարությունն ուշանում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Բնակարան 9 անչափահաս ունեցող ընտանիքին. Շիրակի մարզում հրատապ խնդիրների լուծման ծրագրով շինարարությունն ուշանում է

20:17 24.12.2018

Առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների ծրագրով Շիրակի մարզի 16 շինություններում և ենթակառուցվածքներում վերանորոգման աշխատանքներ են տարվելու: Ցանկը հաստատվել էր 3 ամիս առաջ, բայց գործը շինարարական փուլին այդպես էլ չհասավ: Պատասխանատուները ձգձգումների պատճառ են բերում նախագծային շտկումները:

Այս ծրագրով, թերևս, ժամանակին միայն լուծում է ստացել մարզի 3 ընտանիքների բնակարանային խնդիրը: Առափի, Ջրառատ և Պեմզաշեն գյուղերի 3 ընտանիքի բնակարանների գնման վկայագրեր են տրվել, նրանք էլ արդեն հասցրել են բնակարաններ գնել:

Ջրառատ գյուղում 75 քառակուսի մետր մակերեսով այս տանն ապրում է Ալոյանների բազմանդամ ընտանիքը: 9 երեխա է մեծանում, մեծը 13 տարեկան է, փոքրը՝ 8 ամսական: Ընտանիքի հայրն ասում է, որ տունը միշտ էլ խնդիրներ է ունեցել, բայց իրենք անընդհատ մտածել են, որ կարևորն առողջ երեխաների ծնունդն է: 1 սենյակում հիմա 4 երեխաներով են քնում, երկհարկանի մահճակալներն էլ չեն օգնել, որ փոքր տանը ազատ տարածք շատ լինի:

Տարիներ առաջ միայն 1 սենյակում էին բոլորով ապրում, հետո նոր տարածք ավելացրին, բայց դա էլ չբավականացրեց բազմադամ ընտանիքին: Տան հարցով ամիսներ առաջ դիմել էին մարզպետարան: Ընտանիքն անսպասելիորեն մեկ ամիս առաջ տեղեկացավ, որ հատկացվելու է 5 սենյականոց բնակարանի գնման վկայագիր՝ 11 մլն դրամ արժեքով: Նրանք ընդամենը 20 օր ունեին բնակարանի գործարքը կատարելու համար ու հասցրեցին:

Ալոյանները նույն գյուղում արդեն տուն են գնել: Եղածից մակերեսով կրկնակի մեծ է, միայն թե ներքին հարդարման գործեր կան:

Կառնուտի դպրոցը նույնպես հրատապի ծրագրում է հայտնվել: Ընդամենը 16 տարի առաջ գյուղի համար նոր դպրոց էր կառուցվել: Բայց նորի կառուցումով խնդիրները չեն պակասել: Մի քանի ամիս առաջ փլուզվել է դպրոցի սանհանգույցը:

Դպրոցի տնօրեն Հայկուհի Հովհաննիսյանի խոսքով՝ միանգամից փլուզվել էին սանհանգույցի միջնապատերը, բարեբախտաբար, դա տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ այնտեղ երեխաներ չկային:

Սանհանգույցի խնդիրը դպրոցում 2008 թվականից է առկա: Դպրոցի կոյուղաջրերը տարիներով կուտակվել են շենքի հիմքի տակ և 50-70 սմ խորությամբ ստորգետնյա դատարկություն են ստեղծել, որի հետևանքով փլուզում է տեղի ունեցել:

Դպրոցի ջեռուցման համակարգում էլ խնդիրները քիչ չեն: Էլեկտրական մարտկոցներով է տաքացվում, իսկ ծանրաբեռնվածությանը հոսանքագծերը չեն դիմանում և հաճախ հրդեհավտանգ իրավիճակ է ստեղծվում: Դրանից խուսափելու համար միջանցքները չեն ջեռուցում, դասարաններում էլ հազիվ 15 աստիճան ջերմություն է ապահովվում:

Նորակառույց այս դպրոցի վերանորոգման համար դեռևս 14 մլն դրամի աշխատանք է կատարվելու: Բայց շինաշխատանքների մեկնարկն ուշանում է ոչ միայն այստեղ: Նախագծային թերություններն են վերացվում: Ընդհանուր առմամբ, ավելի քան 400 մլն դրամ է հատկացված Շիրակի մարզի հրատապ խնդիրների լուծման այս ծրագրի համար: Մարզպետարանը ավելի քան 1 մլրդ դրամի ծրագիր էր ներկայացրել հաստատման, դրանց մեծ մասը մերժվել է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

21:00 02.08.2025

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

Օդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

20:50 02.08.2025

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

20:40 02.08.2025

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

20:32 02.08.2025

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

ԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

20:22 02.08.2025

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

Իսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

20:10 02.08.2025

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...

BACK_TO_TOP