19:43 24.12.2018
«Ես շաբաթը մի քանի անգամ զեկուցում եմ վարչապետին ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումների մասին: Երբեմն դիտողություններ են լինում, բայց ես կարող եմ ասել, որ այն մարդիկ, ովքեր նշում են, որ ճանապարհային ոստիկանությունը չի աշխատում, կարող եմ ասել, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի դրությամբ մոտ 1300 արձանագրություն ավելի է արձանագրվել: Ո՞նց կարելի է չաշխատել և 1300 արձանագրություն ավել ունենալ»,- այս մասին ասել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում:
Վալերիյ Օսիպյանը նշել է, որ մեր հասարակությունը հեղափոխությունից հետո ավելի զգայուն է և իր իրավունքներն ու պահանջները գիտի:
«Ես երկար տարիներ համակարգում զբաղեցրել եմ բարձր պաշտոններ և շատ լավ իրազեկված եմ, թե որ ոլորտներում ինչ խնդիրներ կան: Շատ ժամանակ քաղաքացիների մի մասը անտարբեր էր դարձել, քանի որ մտածում էր, որ ոչինչ չի փոխի, այսօր քաղաքացին էլ ավելի զգայուն է: Մենք փորձում ենք բավարարել յուրաքանչյուրի՝ մեզ ուղղորդած դիտողությունները: Ցույց տվեք մի երկիր, որ խցանում չլինի: Ես օրեր առաջ վերադարձել եմ Վրաստանից, մեր հարևան պետություններում էլ են խցանումներ»:
Ինչ վերաբերում է ավտոմեքենաների՝ ոչ թույլատրելի վայրերում կայանելուն, ոստիկանության պետը նշեց՝ համակարծիք չէ, որ ամեն բան այդքան վատ է.
«Ցանկացած քաղաքացու հրավիրում եմ ոստիկանություն, թող մեկ օր անցկացնի ոստիկանությունում և տեսնի, թե ոնց են տղաներն իրականացնում ծառայություն»:
17:54 16.06.2025
Համընդհանուր հայտարարագիր լրացրած 28 հազար 916 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 569 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետՀունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 28 հազար 916 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1551 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 569 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +132 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 89 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...
17:48 16.06.2025
Վթար Արշակունյաց պողոտայում․ 58-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել էՀունիսի 13-ին՝ ժամը 19:00-ին, 58-ամյա Վյաչեսլավ Հ․-ն «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում բախվել է «ԺոնգՏոնգ» ավտոբուսին, այնուհետև «սրտի կանգ» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։ Ժամը 21:00-ին հիվանդանոցից հայտնել են, որ նա մահացել է։ Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […] ...
17:43 16.06.2025
Դյոկերեշին ձեռք բերելու համար «Յուվենտուսը» պատրաստ է բաժանվել 8 խաղացողից«Յուվենտուսը» մտադիր է ձեռք բերել Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշին։ Այս մասին գրում է Corriere dello Sport-ը։ Շվեդ ֆուտբոլիստի տրանսֆերն իրականացնելու համար թուրինյան ակումբը պատրաստ է բաժանվել միանգամից 8 ֆուտբոլիստից։ Թիմը ցանկանում է մոտ 60 միլիոն եվրո աշխատել ակումբի հարձակվող Դուշան Վլահովիչի ու կիսապաշտպան Դուգլաս Լուիսի տրանսֆերների վաճառքից։ «Յուվենտուսից» հավանական հեռացողների թվում են նաև Լոյդ […] ...
17:37 16.06.2025
Շոգի ազդեցությունը սրտանոթային համակարգի հիվանդությունների վրաԲարձր ջերմաստիճանը և օդի խոնավության մակարդակը կարող են ծանրացնել սրտանոթային համակարգի աշխատանքը և առաջացնել լուրջ բարդություններ: Այս սեզոնին կարող են ավելանալ ինչպես զարկերակային գերճնշում, այնպես էլ` սրտի իշեմիկ հիվանդություն ունեցող անձանց հոսպիտալացումները: Հիմնական վտանգները. 🔸 տեղի է ունենում ծայրամասային անոթների լայնացում, որը բերում է մաշկի և օրգանիզմի ամբողջ մակերեսային հատվածի արյունամատակարարման ավելացման, ինչը կարող է […] ...
17:30 16.06.2025
Որպես անհետ կորած որոնվող 13-ամյա պատանին հայտնաբերվել էՀունիսի 13-ին՝ ժամը 16:43-ին, ոստիկանություն զանգած կինը հայտնել էր, որ ժամը 14․00-ի սահմաններում 13-ամյա տղան դուրս է եկել Վանաձորի ավտոկայանից, և նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն չունի։ Տարոնի և Բազումի բաժինների համայնքային ոստիկանների, Լոռու մարզի գումարտակի պարեկների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ ժամը 17:20-ին, Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցի վերջնամասում 13-ամյա պատանին հայտնաբերվել ու ներկայացվել է Տարոնի […] ...