Քանի՞ անգամ է բյուջեի այսպիսի հանրային քննարկում եղել. Հայկ Մարության – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+36.09 oC

Քանի՞ անգամ է բյուջեի այսպիսի հանրային քննարկում եղել. Հայկ Մարության

19:34 25.12.2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Ավագանու «Լույս» դաշինքի անդամ Անի Խաչատրյանի հետ ունեցած բանավեճին:

«Երբ ելույթի մեջ ուղղակի ասվում է կեղծ տեղեկատվություն, ասվում է` գիտեք ինչ կա, ասել եք այսպես, երկու տարի հետո նոր կսկսեք… այսպիսի բան երբեք չի ասվել: Ասում են` «ինչո՞ւ է բրիտանական ընկերության այս զեկույցը վատը»: Կներեք, ես այդ ժամանակ ոչ Ավագանու անդամ էի, ոչ մեծ առումով քաղաքականության մեջ էի: Ես ակտիվիստ եմ, և այն, ինչ արել են այդ մարդիկ` թեկուզ փոքր գումար ստանալով, ես արել եմ անվճար, պետք չէ ասել` սա այսպես, սա այնպես: Ինձ մեղադրում են, թե ինչու է այս բրիտանական ընկերության զեկույցն այսպիսին… կներեք, ես ավելի շատ մեղադրելու տեղ ունեմ»,- ասաց նա:

Հարցին՝ ո՞ւմ է մեղադրելու, նա արձագանքեց.

«Բոլորին»:

Մարությանը շեշտեց` Ավագանու անդամներից մեկն ասել է, որ ինքը հանձնաժողովի անդամ է եղել, աշխատել են, ապա նշեց` երբ լինում ես հանձնաժողովի կազմում, կարևոր չէ` դու հանձնաժողովի անդամ ես ընդդիմությունի՞ց, թե՞ իշխանությունից, այդ խնդիրները պետք է ի հայտ բերվեն:

Քաղաքապետը կարծում է, որ բյուջեի հանրային քննարկումն արդեն իսկ քայլ առաջ է:

«Ի՞նչ եք կարծում, քանի՞ անգամ է բյուջեի, ծրագրի այսպիսի հանրային քննարկում եղել, վստահեցնում եմ` չի եղել: Քաղաքացիներին որ հարցնեք, որոնք եկել են այստեղ, ՀԿ-ներին, տարբեր օղակների, անհատներին, ձեռնարկատերերին, ովքեր եկել են, արել են առաջարկներ, իրենց առաջարկները տեղ են գտել մինչև վերջ չմշակված փաստաթղթի մեջ, իսկ վերջնաժամկետին` մարտին, երեք ամիս ժամանակ է լինելու, բոլորը գալու են, մասնակցեն, իրապես բոլորի լավ առաջարկները ներառվելու են»,- ասաց նա:

Լրագրողները նշեցին` նախկինում ևս առաջարկները ներառվում էին, սակայն քննարկումից հետո մերժվում, ինչին Երևանի քաղաքապետն արձագանքեց.

«Որովհետև առաջ այդ առաջարկը, որ լավ էր քաղաքի համար, վատ էր մեկի բիզնեսի համար, որ իշխանության մեջ էր: Տրանսպորտի համակարգն այսքան երկար ինչո՞ւ է ձգվել. մարդիկ գծած գծեր են ունեցել, գծատերեր են եղել, իրենց ձեռք չէր տալիս, որ նոր համակարգ լինի, մեզ ձեռնտու է, որ օր առաջ լինի այդ համակարգը, քանի որ ոչ մի գծի հետ մենք կապ չունենք: Սա շատ մեծ առաջընթաց է, որ լսվում են բոլորը, և յուրաքանչյուր լավ առաջարկ մտնում է ծրագրի մեջ, որովհետև ոչ մի շահ, բացի նրանից, որ երևանցու համար լավ լինի, մենք չունենք»:

Դիտարկմանը, թե խոսելով Ավագանու անդամների` 55 հազար դրամ աշխատավարձ ստանալու և չաշխատելու մասին, Մարությանն արդյոք գիծ չի քաշում իրենց միջև, քաղաքապետը պատասխանեց.

«Գիծ են քաշում այն ժամանակ, երբ դուրս են գալիս ելույթ ունենալու, 100 տոկոսանոց սուտ են ասում, դրա վրա ուզում են դիվիդենտներ հավաքել: Սուտն այն է, որ ես ասել եմ, թե երկու տարով ձգձգվելու է, հետաձգվելու է տրանսպորտի հարցի լուծումը, բացարձակ այդպիսի խոսակցություն չկա:

Ասվել է, որ առնվազն այդքան պետք է ներդրման համար, եթե այսօր սկսում ենք աշխատանքը, եթե հենց հիմա 1 մլրդ ԱՄՆ դոլար ունենանք, տանք որևէ գործարանի, ասենք 845 ավտոբուս մեզ տուր, առնվազն 6 ամիս մեզանից կպահանջեն, որ այդ ավտոբուսները արտադրվեն: Երկու տարի ժամանակ է պետք, որ դա ներդրվի, առնվազն երկու տարուց ավտոբուսները կլինեն քաղաքի փողոցներում»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

14:43 03.08.2025

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

Ամերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

14:26 03.08.2025

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

Ուկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

14:03 03.08.2025

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

Բրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

13:49 03.08.2025

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...

Կոտայքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

13:23 03.08.2025

Կոտայքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Օգոստոսի 3-ին, ժամը 06։05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել […] ...

Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբում

13:06 03.08.2025

Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբում

Թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը, Ֆորմուլա-1-ի աստղեր Քևին Մագնուսենը և Ֆելիպե Մասան ներդրումներ կկատարեն ֆուտբոլի Ֆրանսիայի Լիգա 2-ում հանդես եկող «Լե Մանում»։ Այս տեղեկությունը հաստատել է ակումբի նախագահը: Նրանք Outfield հիմնադրամի անդամ են: Լատինական Ամերիկայում սպորտային ներդրումների առաջատարներից մեկն 80 միլիոն դոլար կներդնի ֆրանսիական ակումբում: ...

BACK_TO_TOP