Երևանում տղամարդը հանել է կայանված «Պորշե»-ի առջևի լուսարձակն ու տեղում բռնվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+27.09 oC

Երևանում տղամարդը հանել է կայանված «Պորշե»-ի առջևի լուսարձակն ու տեղում բռնվել

11:36 26.12.2018

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով ոստիկանության բոլոր ստորաբաժանումներն անցել են 24-ժամյա ուժեղացված ծառայության։ Պարբերաբար ներկայացրել ենք ուժեղացված ծառայության արդյունքում բացահայտված հանցագործության դեպքեր։

Դեկտեմբերի 22-ի գիշերը բաժնի տարբեր ստորաբաժանումների ծառայողներից կազմված օպերատիվ խմբերը հրահանգավորվելուց հետո սկսեցին շրջագայել վարչական տարածքի փողոցներում ու բակերում։ Արդյունքում՝ Պարույր Սևակի փողոցում պարեկող կարգախումբը բացահայտեց անձնական ունեցվածքի գողության փորձ, քանի որ ոստիկանների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում հանցագործությունն ավարտին չհասավ։

ՀՈԲ տեսուչ Վազգեն Ղազարյանի խոսքով՝ Պարույր Սևակի թիվ 8 շենքի մոտակայքում նկատել են մի տղամարդու, որը կասկածելի վարք էր դրսևորել։ Մեկ-երկու րոպե հետո երկաթե իրով հանել է շենքի բակում կայանված մեքենաներից մեկի առջևի լուսարձակը, որը փոխանցել է մի քանի տասնյակ մետր իրենից հեռու սպասող մեկ այլ տղամարդու։ Ոստիկաններն անմիջապես մոտեցել են։ Նրանք գցել են երկաթե իրն ու լուսարձակը և դիմել փախուստի։ Ոստիկանները հետապնդել ու լուսարձակը վերցրած տղամարդուն բռնել են։

Խոսքը Երևանի բնակիչ, 33-ամյա Սամուել Գեղամյանի մասին է։ Բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց նրա «Օպելը», որի զննությամբ հայտնաբերվեցին դիմակ, պտուտակահաններ և այլն։

Զննվեց նաև դեպքի վայրը, որտեղ հայտնաբերվեց «Պորշե» մակնիշի մեքենայի լուսարձակ ու երկաթե իր, որոնք առգրավվեցին։ Ոստիկանները պարզել են մեքենայատիրոջ ինքնությունը, որից հաղորդում է ընդունվել։
Շարունակվում են միջոցառումները՝ փախուստի դիմած անձի ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու ուղղությամբ։

Բնակչության անդորրով ու սեփականության պաշտպանությամբ մտահոգ ոստիկանների գիշերային ուժեղացված ծառայությունները պարբերական են։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

2021-24 թթ.-ին ՀՀ տնտեսությունում միջինում գրանցվել է 8,1% տնտեսական աճ

19:48 16.06.2025

2021-24 թթ.-ին ՀՀ տնտեսությունում միջինում գրանցվել է 8,1% տնտեսական աճ

Կառավարությունը նախատեսում է 5 տարում 4,5 տոկոսով կրճատել պետբյուջեի պակասուրդը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտնել է Ֆինանսների նախարարը: Վահե Հովհաննիսյանն անդրադարձել է նաև Հայաստանի տնտեսության վրա իրանա-իսրայելական հակամարտության հնարավոր ազդեցությանը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

A խմբում կրկին գոլազուրկ ոչ-ոքի․ ԱԱԱ

19:32 16.06.2025

A խմբում կրկին գոլազուրկ ոչ-ոքի․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության A խմբի առաջին տուրի երկրորդ խաղում գոլազուրկ ոչ-ոքի է գրանցվել «Պալմեյրասի» ու «Պորտուի» միջև։ Այս խմբի մյուս խաղում «Ալ Ահլին» (Եգիպտոս) և «Ինտեր Մայամին» (ԱՄն) ևս 0-0 հաշիվն էին գրանցել։ B խմբի առաջին տուրի երկրորդ խաղում «Բոտաֆոգոն» 2-1 հաշվով հաղթել է «Սիեթլ Սաունդերսին»։ ...

55-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հանգուցյալ հոր հրազենը

19:25 16.06.2025

55-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հանգուցյալ հոր հրազենը

Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 12-ին մայրաքաղաքի 55-ամյա բնակիչը կամավոր հանձնել է որսորդական ողորկափող հրազեն։ Նա հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ հորը։ Ոստիկանությունից հորդորում են կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը՝ այդ կերպ ազատվելով քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն […] ...

Կրթվելը նորաձև է. ովքե՞ր և ի՞նչ բանախոսություններ ունեցան Արտաշատում

19:16 16.06.2025

Կրթվելը նորաձև է. ովքե՞ր և ի՞նչ բանախոսություններ ունեցան Արտաշատում

Տարբեր տարիքի, մասնագիտության, հայացքների և փորձառության մարդիկ «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում այս անգամ Արտաշատում են հավաքվել: Սա շարժման արդեն 41-րդ հանդիպումն է, և, ինչպես վստահ են «Իմ քայլը» հիմնադրամում, մարդիկ հավաքվել են կրթության, ինքնազարգացման և գիտակից հասարակություն ձևավորելու գաղափարի շուրջ։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Շենգավիթի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել

19:08 16.06.2025

Շենգավիթի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել

Հունիսի 12-ի գիշերը Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Շենգավիթի պահպանության բաժնի գործընկերների հետ համատեղ ուժեղացված ծառայություն իրականացնելիս ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու անմիջականորեն ծագած կասկածանքով ձերբակալել և, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բաժին են ներկայացրել Արարատի մարզի Այգավան գյուղի 29-ամյա մի բնակչի։ Ավտոմեքենայի սրահում եղել է «շոկո» տեսակի թմրամիջոցով փաթեթներ և «կրիստալ» տեսակի թմրամիջոց։ Տրանսպորտային միջոցը […] ...

Իրանը սպառնում է Իսրայելին բնակելի թաղամասերի և ռազմական օբյեկտների վրա հարձակումներով

18:55 16.06.2025

Իրանը սպառնում է Իսրայելին բնակելի թաղամասերի և ռազմական օբյեկտների վրա հարձակումներով

Իրանը կհարվածի Իսրայելի բնակելի թաղամասերին և ռազմական օբյեկտներին, եթե Թել Ավիվը շարունակի հարվածել իրանական բնակչությանը, հաղորդում է Tasnim պետական ​​գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Եթե Իսրայելը ևս մեկ քայլ ձեռնարկի իրանական բնակելի շենքերի վրա հարձակվելու հարցում, Իսրայելում անվտանգ վայր չի մնա։ Իրանն արդեն թիրախավորել է թաքնված և բացահայտ ռազմական ռազմավարական օբյեկտներ… մենք կոչնչացնենք այդ օբյեկտները […] ...

BACK_TO_TOP