Հեղափոխության արդյունքում մեծացել է վերադարձված տոմսերի թիվը. «Արմենիա» ավիաընկերության տնօրենն ամփոփել է տարին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

Հեղափոխության արդյունքում մեծացել է վերադարձված տոմսերի թիվը. «Արմենիա» ավիաընկերության տնօրենն ամփոփել է տարին

15:08 26.12.2018

«Այս տարի «Արմենիա» ավիաընկերության ուղևորների թիվը գրեթե չի ավելացել, չնայած նոր ուղղություններով թռիչքներն ավելացել են 13 տոկոսով: Պատճառներից մեկը Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունն էր, որովհետև բոլորը ներգրավված էին այդ գործընթացում, հետաքրքրված էին, թե ինչ է լինելու, սպասում էին ընտրություններին, ուստի, այս տարի մեծ թվով տոմսեր վերադարձվեցին»,- դեկտեմբերի 26-ին կայացած ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց «Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հովհաննիսյանը:

Ամփոփելով տարին՝ Ռոբերտ Հովհաննիսյանը նշեց, որ ընկերությունն արդեն 10 մլն դոլարի ներդրում է իրականացնել 2016-ից սկսած, երբ մուտք գործեց շուկա, սակայն իրենք դեռևս վնասով են աշխատում, ներդրված գումարները չեն վերադարձրել:

«Այս 3 տարիների ընթացքում արդյունքներ գրանցել ենք, բայց դեռ վնասով ենք աշխատում, թեպետ առաջիկայում էլ ներդրումներ կանենք՝ հույսով, որ մեր աշխատանքի ու աշխատակիցների շնորհիվ և համաձայն բիզնես ծրագրի՝ գործունեության 5-րդ տարում վնասները կզրոյացվեն»,- ասաց տնօրենը:

2017-ին ընկերությունը 44 աշխատող է ունեցել, իսկ 2018-ին՝ 51, այսինքն՝ 16 տոկոս աճ է գրանցվել: Աշխատակիցների թվի ավելացման պահանջը պայմանավորված է եղել ավելացված թռիչքներով՝ դեպի Լիոն: Օդաչուների թիվը չի փոխվել: Էկիպաժում 9 անձ կա, որից 3-ը փորձաշրջան են անցնում և առաջիկայում արդեն պատրաստ կլինեն թռիչքներ իրականացնել:

«2017-ին 480 թռիչք է իրականացվել, իսկ 2018-ին՝ 542, սակայն կրճատվել են չարթերային թռիչքները: Եթե նախորդ տարի իրականացվել է 218, ապա այս տարի՝ 153 չարթերային թռիչք: Ավելացած թռիչքների ֆոնին ուղևորների թիվը գրեթե նույնն է մնացել՝ 2017-ին 74166 ուղևոր է տեղափոխվել, իսկ այս տարի՝ 74965: Այսինքն՝ ծախսերն ավելացել են, բայց եկամուտը՝ ոչ: Այս թվերը ցույց են տալիս, որ ավելի մեծ ներդրումներ են պահանջվում»,- ասաց Հովհաննիսյանը:

Հայկական ավիաընկերությունը 2018-ին պետությանը հարկ է վճարել 414 872 մլն դոլար՝ նախորդ տարվա 377 107 մլն դոլարի փոխարեն:

«Այսօր, չնայած նրան, որ «Զվարթնոց» օդանավակայանը մեզ զեղչեր է տրամադրում, այդուհանդերձ գները շատ բարձր են: Բարձրացել է նաև ավիավառելիքի գինը, իսկ մրցակցային պայմաններն անարդար են: Այս հարցերի շուրջ քննարկումներ պետք է ունենայինք նոր իշխանությունների հետ, սակայն ծանրաբեռնվածության պատճառով այդ հանդիպումը կիրականացվի հունվարին և կքննարկենք բոլոր այն հարցերը, որոնք խանգարում են ազգային ավիափոխադրողին զարգանալ»,- նշեց ավիաընկերության տնօրենը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դիլիջան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կա 5 տուժած

21:14 03.08.2025

Դիլիջան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կա 5 տուժած

Այսօր՝ օգոստոսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Լոռու մարզի վարչական տարածքում, բախվել են «Ford Transit» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել է երեքը՝ Դիլիջանի, երկուսը՝ Վանաձորի բժշկական կենտրոններ: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում […] ...

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

20:46 03.08.2025

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

Օգոստոսի 3-ին Արեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության դասի M բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից։ «Օգոստոսի 3-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 16:57-ին, 4168 (N04E23) արեգակնային բծերի խմբում ռենտգենյան տիրույթում գրանցվել է 11 րոպե տևողությամբ M2.9 բռնկում», – հայտնել են ինստիտուտից: Արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի՝ կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից՝ A, B, C, M […] ...

Սևանա լճի տարբեր հատվածներում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց

20:18 03.08.2025

Սևանա լճի տարբեր հատվածներում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց

Անցած շաբաթ Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության ««Սևան» ազգային պարկ» տեղամասի աշխատակիցները Սևանա լճի տարբեր հատվածներում իրականացրել են ստուգիչ միջոցառումներ, ինչի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց։ Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն, որսի միջոցներն առգրավվել են, միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։ ...

Կամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխը

19:50 03.08.2025

Կամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխը

Կամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը: «Կրաշենիննիկով հրաբուխը մինչև 6 կմ բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել՝ ավելի քան երեք անգամ բարձր, քան ինքնին հրաբուխն է, նրա բարձրությունը 1856 մետր է։ Վերջին անգամ այն ժայթքել է մոտավորապես 1550 թվականի […] ...

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Լադա»-ն

19:25 03.08.2025

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Լադա»-ն

Այսօր՝ օգոստոսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Տափերական գյուղի գլխավոր փողոցում՝ բենզալցակայանի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչներ 32-ամյա Գոռ Մ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 26-ամյա Կարապետ Գ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Լադա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, ապա […] ...

Եգիպտոսը երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակիչների համար

19:00 03.08.2025

Եգիպտոսը երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակիչների համար

Եգիպտոսի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա պարենային օգնություն են նետել Գազայի հատվածի բնակիչների համար, ասվում է Եգիպտոսի զինված ուժերի հայտարարության մեջ։ «Վերջին օրերին Եգիպտոսի Արաբական Հանրապետությունից թռիչք է կատարել ինը ռազմական տրանսպորտային ինքնաթիռ՝ Գազայի հատվածի դժվարամատչելի շրջաններ տասնյակ տոննա պարենային օգնություն նետելու համար», – ասվում է հայտարարության մեջ։ Իսրայելի կառավարությունը հուլիսի 26-ին […] ...

BACK_TO_TOP