15:56 28.12.2018
ՀՀ կրթության և գիտության փոխնախարարն ու Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ղեկավարությունն այսօր Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի անդամներին են ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին:
Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն արվեստագիտության թեկնածու Հասմիկ Հարությունյանն է, որը նախկինում եղել է նույն բուհի դասախոս: Կարինե Ավդալյանը, որը 15 տարի ղեկավարել է բուհի մասնաճյուղը, այսօր ավարտեց պաշտոնավարման ժամկետը:
Արդեն մի քանի ամիս է՝ այս բուհում լարված վիճակ էր, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Դասախոսների և ուսանողների մի մասը դեմ էր Կարինե Ավդալյանի պաշտոնավարմանը, մի մասը՝ կողմ: Սպասվում էր, որ այդ լարվածությունն այսօր ի հայտ էր գալու:
Կարինե Ավդալյանը ներկա չէր այսօրվա հանդիպմանը: Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի տնօրենի տեղակալ Աշոտ Պետրոսյանն էլ տեղի ունեցածը որակեց «շոու», որը, ըստ նրա, 8 ամիս անց նման ավարտ ունեցավ, այնուհետ Կոնսերվատորիայի ղեկավարությանը ներկայացրեց իր ազատման դիմումը:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ի կատարած բացահայտումներով քրեական գործ է հարուցվել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրենի նկատմամբ։ Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Գյումրու մասնաճյուղի տնօրենը կազմակերպությանը հատկացված միջոցներից 2012-2017թթ. շուրջ 121 մլն ՀՀ դրամ է փոխանցել իր իսկ ղեկավարած հասարակական կազմակերպությանը, որից հետո գումարը յուրացրել է:
Դրանից բացի՝ փառատոնի անցկացման նպատակով միջազգային հիմնադրամից իր ղեկավարած նույն ՀԿ-ին 2015 թվականին հատկացված գումարներից յուրացրել է ևս 3 մլն ՌԴ ռուբլի՝ կեղծ հաշիվ-ապրանքագրերի հիման վրա ձևակերպելով, թե իբր այն ծախսվել է փառատոնի մասնակիցներին հյուրանոցներում կեցությամբ ապահովելու համար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, թե լուրեր էին տարածվել, որ Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարինե Ավդալյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
Լուրի հավաստիությունը ճշտելու համար SHANTNEWS.am-ի թղթակիցը հեռախոսազրույց էր ունեցել Կարինե Ավդալյանի հետ, որը հայտնել էր, որ գտնվում է աշխատավայրում, և տարածված լուրերը բամբասանք են։
«Ես հրաժարականի դիմում չեմ ներկայացրել, կաշխատեմ մինչև իմ աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը, դրանից հետո ես կհեռանամ իմ պաշտոնից, քանի որ, ըստ օրենքի, երրորդ անգամ պաշտոնավարելու իրավունք չունեմ»,- նշել էր Կարինե Ավդալյանը։
15:38 04.08.2025
Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Արևաշող, Շենավան, Արջահովիտ, Նոր Խաչակապ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...
15:30 04.08.2025
Կեղծ դիպլոմների բացահայտումներ տեսչական մարմնի կողմից2024-2025թթ. ընթացքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի հանձնարարությամբ իրականացված վերահսկողության արդյունքում բացահայտվել է բուժաշխատողների կողմից մասնագիտական կրթության փաստը հավաստող դիպլոմների և վկայականների կեղծման 14 դեպք։ Նշված բուժաշխատողների մեծ մասն ստացել է շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրեր՝ դրանց հիման վրա իրականացնելով մասնագիտական գործունեություն: Բացահայտված բոլոր դեպքերի կապակցությամբ Տեսչական մարմնի կողմից հաղորդում է ներկայացվել իրավապահ […] ...
15:14 04.08.2025
Պեսկովը բարձր է գնահատել ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու վերաբերյալԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու մասով կարևոր են, այդ թվում՝ Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունների համատեքստում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս ջանքերը շատ կարևոր են, այդ թվում՝ ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների ընթացիկ գործընթացի համատեքստում։ Աշխատանքը շարունակվում է», – լրագրողներին ասել է Պեսկովը։ ...
15:08 04.08.2025
Արագածոտնի մարզի Ոսկեվազ և Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Ոսկեվազ, իսկ ժամը 12:30-ին Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...
15:05 04.08.2025
Իսրայելի արտգործնախարարը ՄԱԿ-ում կքննարկի պատանդների հետ կապված իրավիճակըԻսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ երկուշաբթի օրը կմեկնի Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ելույթ ունենալու համար, որտեղ կքննարկի Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պահվող պատանդների հետ կապված իրավիճակը։ Մերձավոր Արևելքի կարգավորման և Պաղեստինի պետության ճանաչման հեռանկարներին նվիրված համաժողովը սկսվել է երկուշաբթի օրը ՄԱԿ-ի կենտրոնակայանում։ «Այսօր երեկոյան (երկուշաբթի՝ խմբ.) ես […] ...