18:18 28.12.2018
Երկու օր առաջ վթարի ենթարկված «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման առաջնորդ Կարեն Պետրոսյանի առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության: Վթարի հետևանքով նա ստացել է ուսի կոտրվածք, ենթարկվել է վիրահատության: Երկու օրից Կարեն Պետրոսյանը, հավանաբար, դուրս կգրվի հիվանդանոցից: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է անձամբ Կարեն Պետրոսյանը:
Նա պատմել է, թե ինչպես է տեղի ունեցել վթարը: Երեկոյան Երևանից վերադառնալիս՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին, Շիրակի մարզի Հայրենյաց գյուղի մոտ հանդիպակաց ընթացող մեքենայի հետ բախումից խուսափելու համար Պետրոսյանի վարորդը մեքենան արագ դուրս է բերել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Նշենք, որ ավտոմեքենան եղել է ծառայողական: Վարորդը ևս ստացել է մարմնական վնասվածքներ, որոնք եղել են թեթև: Նա հիվանդանոցում ամբուլատոր բուժօգնություն ստանալուց հետո նույն օրն էլ դուրս է գրվել:
Նշենք, որ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման առաջնորդ Կարեն Պետրոսյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է:
15:38 04.08.2025
Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Արևաշող, Շենավան, Արջահովիտ, Նոր Խաչակապ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...
15:30 04.08.2025
Կեղծ դիպլոմների բացահայտումներ տեսչական մարմնի կողմից2024-2025թթ. ընթացքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի հանձնարարությամբ իրականացված վերահսկողության արդյունքում բացահայտվել է բուժաշխատողների կողմից մասնագիտական կրթության փաստը հավաստող դիպլոմների և վկայականների կեղծման 14 դեպք։ Նշված բուժաշխատողների մեծ մասն ստացել է շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրեր՝ դրանց հիման վրա իրականացնելով մասնագիտական գործունեություն: Բացահայտված բոլոր դեպքերի կապակցությամբ Տեսչական մարմնի կողմից հաղորդում է ներկայացվել իրավապահ […] ...
15:14 04.08.2025
Պեսկովը բարձր է գնահատել ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու վերաբերյալԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու մասով կարևոր են, այդ թվում՝ Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունների համատեքստում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս ջանքերը շատ կարևոր են, այդ թվում՝ ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների ընթացիկ գործընթացի համատեքստում։ Աշխատանքը շարունակվում է», – լրագրողներին ասել է Պեսկովը։ ...
15:08 04.08.2025
Արագածոտնի մարզի Ոսկեվազ և Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Ոսկեվազ, իսկ ժամը 12:30-ին Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...
15:05 04.08.2025
Իսրայելի արտգործնախարարը ՄԱԿ-ում կքննարկի պատանդների հետ կապված իրավիճակըԻսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ երկուշաբթի օրը կմեկնի Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ելույթ ունենալու համար, որտեղ կքննարկի Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պահվող պատանդների հետ կապված իրավիճակը։ Մերձավոր Արևելքի կարգավորման և Պաղեստինի պետության ճանաչման հեռանկարներին նվիրված համաժողովը սկսվել է երկուշաբթի օրը ՄԱԿ-ի կենտրոնակայանում։ «Այսօր երեկոյան (երկուշաբթի՝ խմբ.) ես […] ...