15:48 30.12.2018
Արցախի խորհրդարանում ներկայացված «Ազատ Հայրենիք», «Արցախի ժողովրդավարական» և ընդդիմադիր «Շարժում-88» կուսակցությունները հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ են անում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոց՝ հաշվի առնելով նրա զգալի ավանդը հայկական երկու հանրապետությունների կայացման գործում, հայտնում է «Արցախպրեսը»:
«Արդեն տևական ժամանակ է Հայաստանի Հանրապետությունում ընթանում է ԱՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործով խափանման միջոց ընտրելու հարցով դատական պրոցեսը: Նոյեմբերի 15-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը բեկանել է կալանավորումը վերացնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումն ու գործն ուղարկել նոր քննության:
Զերծ մնալով դատարանի անկախության ու անաչառության վրա ազդելու ցանկացած դրսևորումից, ինչպես նաև առաջնորդվելով անկողմնակալ արդարադատության իրականացման սկզբունքով՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված «Ազատ Հայրենիք», «Արցախի ժողովրդավարական» և «Շարժում-88» կուսակցությունները կոչ են անում Նախագահ Քոչարյանի նկատմամբ կիրառել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոց՝ հաշվի առնելով նրա զգալի ավանդը հայկական երկու հանրապետությունների կայացման գործում»:
09:00 05.08.2025
Ynet. Իսրայելը մտադիր է ամբողջությամբ օկուպացնել Գազան08:39 05.08.2025
Արագածոտնում գազ չի լինի08:50 05.08.2025
Պեկինում ավելի քան 82,000 մարդ տարհանվել է ուժեղ անձրևների պատճառովՉինաստանի մայրաքաղաքի իշխանությունները ավելի քան 82,000 մարդու տեղափոխել են անվտանգ վայրեր՝ ուժեղ անձրևների պատճառով, հաղորդում է «Սինհուա»-ն։ «Երկուշաբթի օրը՝ ժամը 21:00-ի դրությամբ (Մոսկվայի ժամանակով 16:00-ի դրությամբ), Պեկինի տարբեր շրջաններից ուժեղ անձրևների պատճառով տարհանվել է ավելի քան 82,000 մարդ», – ասվում է հաղորդագրության մեջ։ Ինչպես նշում է գործակալությունը, աշխատանքները դադարեցվել են նաև քաղաքում ավելի քան 3,2 […] ...
08:39 05.08.2025
Արագածոտնում գազ չի լինիՕգոստոսի 5-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի, Մուղնի և Տանձուտ թաղամասերի, Փարպի, Ուջան, Կոշ բնակավայրերի գազասպառողների, նշված բանակավայրերում գործող տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից և նշում, որ գազամատակարարումը կդադարեցվի պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով: ...
08:28 05.08.2025
Ռուանդան համաձայնել է ընդունել ԱՄՆ-ից արտաքսված մինչև 250 միգրանտներիՌուանդան համաձայնել է ընդունել Միացյալ Նահանգներից արտաքսվող մինչև 250 միգրանտների, հաղորդում է ամերիկյան Politico թերթը՝ հղում անելով Ռուանդայի կառավարության խոսնակ Յոլանդե Մակոլոյին։ «Ռուանդան համաձայնել է Միացյալ Նահանգների հետ ընդունել մինչև 250 միգրանտ, մասամբ այն պատճառով, որ գրեթե յուրաքանչյուր ռուանդական ընտանիք զգացել է հարկադիր տեղահանության դժվարությունները, և մեր հասարակական արժեքները հիմնված են վերաինտեգրման և վերականգնման վրա»,-թերթը […] ...
08:18 05.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:08 05.08.2025
Պետք է Տոպուրիային հիշեցնենք, որ նստած չմիզի. Ծառուկյանի գրառումըUFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը նորից ծաղրել է թեթև քաշային կարգի չեմպիոն Իլյա Տոպուրիային: «Իսլամը հիանալի մեջբերում ունի` «Չեմպիոնը պետք է պատրաստ լինի մենամարտել ցանկացածի դեմ, ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում: Դանա, գուցե ժամանակն է Իլյայի համար ինչ-որ բան գրել զուգարանում. մենք պետք է նրան հիշեցնենք, որ նստած չմիզի: Շնորհակալություն, ղեկավար»,- գրել է 28-ամյա Արման […] ...
08:00 05.08.2025
Հրդեհ Խնձորեսկ գյուղումՕգոստոսի 5-ին, ժամը 00։36-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Խնձորեսկ գյուղի Նոր թաղամասի 1-ին փողոցի տներից մեկի տանիքում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:45-ին, մարվել՝ 01:50-ին: Այրվել է Նոր թաղամասի 1-ին փողոցի տներից […] ...