21:10 31.12.2018
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը շնորհավորական ուղերձ է հղել ամանորյա տոների հետ կապված:
Ամանորյա ուղերձում ասվում է.
«Ոստիկանության կոլեգիայի և իմ անունից Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորում եմ ոստիկանության անձնակազմին, վետերաններին, նրանց ընտանիքներին ու հարազատներին:
2018-ը սովորական տարի չէր, և բեկումնային փուլեր անցնելով՝ ոստիկանության համակարգն իր ծառայությամբ վերահաստատեց, որ պետականության ամուր հիմնասյուներից է, օրինապահության երաշխավոր, հասարակական կարգի, հանրային անվտանգության ու քաղաքացու իրավունքների պահապան:
Այսօր ոստիկանությունը կոռուպցիայի, ապօրինության, անարդարության դեմ պայքարի առաջնագծում է և հաստատագրում է օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքի գերակայությունը, հավատարմությունն իր կոչմանը, օրինականության հանդեպ քաղաքացու իրավունքն ու հավատը:
Այսօր ոստիկանության զորքերը մարտական հերթապահություն են իրականացնում պետական սահմանին՝ հասարակության անդորրի պահպանումը զուգորդելով երկիրն արտաքին ոտնձգություններից պաշտպանելու սրբազան առաքելությանը:
Այսօր աննախադեպ ամուր է հասարակություն-ոստիկանություն կապը, ինչը ոստիկանության հանդեպ հանրային վստահության լավագույն ցուցիչն է և արտահայտվում է ոչ միայն ոստիկանություն դիմողների հսկայական թվով, այլև իրավապահ մարմնին ցուցաբերվող ամենօրյա քաղաքացիական աջակցությամբ:
Կարող ենք փաստել, որ ոստիկանությունը պատվով բռնեց ժամանակի քննությունը և մյուս իրավապահ կառույցների հետ սերտ համագործակցությամբ շարունակում է լիարժեք իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորությունները, որոնք ընկալում ու գնահատում ենք որպես հանրային պատվիրան ու քաղաքացու պահանջ:
Ոստիկանությունը գործունեության այլ ուղի ունենալ չի կարող, և այսօր ու վաղն էլ մեր գերխնդիրն է՝ հասարակական կարգի պահպանում, պայքար հանցավորության դեմ, ոստիկանության ողջ համակարգի, հատկապես հասարակությանը ծառայություն մատուցող ստորաբաժանումների աշխատանքի կատարելագործում, հասարակության հետ կապի ամրապնդում, նվիրյալ ծառայություն պետությանն ու ժողովրդին:
Անցնող տարում արդեն հաստատել ենք, որ կարողանում ենք արդյունավետ գործել բոլոր պայմաններում, իսկ 2019-ը պետք է լինի շարունակական ինքնակատարելագործման, ծառայության հետագա բարեփոխման, հասարակության սպասումների լիարժեք իրագործման տարի:
Ես հավատում եմ մեր վստահ ընթացքին:
Կրկին շնորհավորում եմ գալիք տոների առթիվ, մաղթում արդյունավետ ծառայություն և անձնական ձեռքբերումներ:
Երջանիկ եղեք»:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
22:51 02.08.2025
Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»․ Նարդին ՄուլահուսեյնովիչՀայաստանի չեմպիոն «Նոայի» նորեկ Նարդին Մուլահուսեյնովիչը խոսել է հայկական ակումբին միանալու մասին, հայտնում է «Նոայի» մամուլի ծառայությունը: «Այնտեղ, որտեղից ես եմ եկել, չեն հանձնվում: Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»»,- ասել է 27-ամյա բոսնիացի հարձակվողը: Նա հայկական ակումբ է տեղափոխվել Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիից»: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Բոսնիացին […] ...