12:54 03.01.2019
Սիրիայի նախագահական կայքը տեսանյութ է պատրաստել երկրի նախագահ Բաշար Ասադի առօրյա կյանքի մասին:
Տեսանյութը պատմում է, թե ինչպես է նախագահը պատրաստվում ամենօրյա հանդիպումներին՝ երկրի պատասխանատուների, նախարարների և վարչական ու զինվորական ասպարեզի ներկայացուցիչների հետ: Սիրիայի նախագահի հարցազրույցները լրատվամիջոցներին նույնպես նրա առօրյայի մի մասն են կազմում:
Նախագահական պալատի պատրաստած տեսանյութում հատուկ շեշտվել է Բաշար Ասադի՝ Սոչի կատարած այցը:
Նախագահի առօրյայում կարևոր տեղ են գրավում նրա այցերը պատերազմող Սիրիայի տարբեր ռազմաճակատներ, երևում է հատկապես Ասադի այցելությունը Դամասկոսի Ղութայի շրջան, որը վերջերս վերջնականապես ազատագրվել է ահաբեկիչ զինյալներից:
Այցերի ընթացքում Սիրիայի նախագահին հաճախ է ուղեկցում նրա կինը՝ Սիրիայի առաջին տիկին Ասմա Ասադը:
Տեսանյութում ակներև է, որ իր հանդիպումների մեծ մասը Սիրիայի նախագահը հատկացնում է երիտասարդների հետ հանդիպումներին, նրանց հետ քննարկում երկրի սոցիալական և տնտեսական վիճակն ու ճգնաժամից դուրս գալու ելքերը:
https://www.facebook.com/SyrianPresidency/videos/1969430373093509/
20:54 17.06.2025
Դավիթ Անհաղթի անվան զբոսայգին վերակառուցվում էԴավիթ Անհաղթի անվան զբոսայգին վերակառուցվում է: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ ներկայացնելով ընթացիկ աշխատանքները: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:43 17.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Կենտրոն Վարչական շրջանի շենք միակողմանի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բայրոնի փ. 2/1, 4, 6 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 3, 5, 7 շենքեր, Տերյան փ. 42, 57, 59, 65, 65ա շենքեր […] ...
20:37 17.06.2025
Հունիսի 17-ը՝ Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրՀունիսի 17-ը Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Ամեն րոպե աշխարհում հողերի դեգրադացման հետևանքով վերացվում է չորս ֆուտբոլի դաշտի չափ հողատարածք։ Աշխարհի հողատարածքների մինչև 40%-ը արդեն իսկ համարվում է դեգրադացված։ Միլիոնավոր մարդիկ այսօր բախվում են հողերի դեգրադացիայի, երաշտի և անապատացման հետևանքներին։ Սրանք ոչ միայն […] ...
20:30 17.06.2025
Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարի տեղակալը հյուրընկալվել է ՏԿԵ նախարարությունումՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն այսօր ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարի տեղակալ Օլգա Կուկուի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ կարևորելով համատեղ իրականացվող ծրագրերը։ Կոստանյանը նշել է, որ ՀՀ կառավարության համար առաջնահերթություններից է տարածքային համաչափ զարգացումը՝ համայքների ֆինանսական կարողությունների հզորացումը, համայնքային ենթակառուցվածքները բարելավումը և մարդկային կապիտալի […] ...
20:19 17.06.2025
2014 թվականից հետո առաջին անգամ NHL-ի հոկեյիստներ են հայտավորվել Օլիմպիական խաղերինՀրապարակվել են 2026 թվականին կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերի տափօղակով հոկեյի մրցաշարում Կանադայի հավաքականի հայտացուցակում ընդգրկված առաջին 6 խաղացողի անունները: Կանադացիների կազմում են Սիդնի Քրոսբին («Փիթսբուրգ»), Նեյթան Մաքինոնը («Կոլորադո»), Քոնոր Մաքդևիդը («Էդմոնթոն»), Բրեյդեն Փոյնթը («Տամպա»), Սեմ Ռեյնհարթը («Ֆլորիդա»), Քեյլ Մաքարը («Կոլորադո»)։ 2014 թվականից հետո առաջին անգամ NHL-ի հոկեյիստներ են հայտավորվել Օլիմպիական խաղերին: Հայտացուցակի առաջին 6 հոկեյիստները […] ...
20:10 17.06.2025
Արդարադատության նախարարի տեղակալը բանախոսել է բիզնեսի և մարդու իրավունքների հարցերով միջազգային համաժողովի շրջանակումԱրդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը ներկա է գտնվել «Բիզնես և մարդու իրավունքներ. կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն» խորագրով միջազգային համաժողովին։ Աննա Կարապետյանը բանախոսել է համաժողովի առաջին նիստում՝ «Բիզնեսը և մարդու իրավունքները. միջազգային և ազգային համատեքստ» խորագրով պանելային քննարկմանը։ Համաժողովը հարթակ է հանդիսացել պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչների համար՝ քննարկելու բիզնեսի և մարդու […] ...