Ովքեր են Հայաստանում զբաղվում ռուսական քարոզչությամբ․ Anonymous-ի գաղտնազերծումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Ովքեր են Հայաստանում զբաղվում ռուսական քարոզչությամբ․ Anonymous-ի գաղտնազերծումը

14:22 06.01.2019

Telegram-ի Բաղրամյան 26 ալիքը գրում է․

«Հրապարակվել է հայ մասնագետների ցուցակը, ովքեր Հայաստանում զբաղվում են ռուսական քարոզչությամբ։

Anonymous ցանցահենային խումբը հրապարակել է փաստաթղթեր բրիտանական պետական Integrity Initiative նախագծի արխիվից, որտեղ պարունակվում է տեղեկատվություն ռուսական քարոզչությամբ զբաղվող հայ փորձագետների մասին։

Նրանց թվում են․

Հայաստանում Ամերիկյան համալսարանի քաղաքական հետազոտությունների և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Վահրամ Տեր-Մաթևոսյանը,

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոննի Մելիքյանը,

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը,

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը,

Բլոգեր Տիգրան Քոչարյանը,

Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանը,

ՀՀԿ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը,

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը։

Հրապարակվել է նաև Հայաստանում ռուսական շահերը ներկայացնող մարդկանց ցանկը․

Մարդու իրավունքներ պաշտպան Արման Թաթոյան,

ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի նախկին ռեկտոր Հայկ Քոթանջյան,

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյան,

Ջորջթաունի համալսարանի նախկին գիտաշխատող Սևակ Սարուխանյան, ով ներկայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի օգնականն է,

«Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության տնօրեն, Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյան,

ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյան,

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյան,

Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյան,

ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյան,

Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյան,

Հետազոտությունների և վերլուծության եվրասիական ինստիտուտի գործադիր տնօրեն Արմեն Սահակյան»։

Նշվում է, որ ռուսական կողմը շուտով կհրապարակի հայ մասնագետների ցուցակ, ովքեր աշխատում են Արևմուտքի համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

BACK_TO_TOP