Ղազախստանում հայերի համար իրավիճակն այնքան է լարվել, որ տեղի իշխանությունները ստիպված են եղել միջամտել․ Հովհաննես Մանուկյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+22.09 oC

Ղազախստանում հայերի համար իրավիճակն այնքան է լարվել, որ տեղի իշխանությունները ստիպված են եղել միջամտել․ Հովհաննես Մանուկյան

18:48 06.01.2019

ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ղազախստանում հայերի մասնակցությամբ միջադեպից ու դրան հաջորդած հակահայկական ցույցին․

«Ղազախստանում հայերի համար իրավիճակն այնքան է լարվել, որ տեղի իշխանությունները ստիպված են եղել միջամտել: Վերջին տեղեկություններով հետաքննություն է սկսվել ազգային և կրոնական թշնամանք հրահրելու կասկածանքով: Իրավիճակը Ղազախստանի Կարագանդա քաղաքում պայթյունավտանգ է: Ընդդիմադիր ուժերը այս բողոքի ակցիան օգտագործում են մարդկանց դժգոհության ալիքը փողոց հանելու, իսկ առանձին խմբեր` իրենց նեղ շահերի ջրաղացին ջուր ավելացնելու նպատակով: Ադրբեջանի դրոշներով սոցցանցերի օգտատերերին ցավոք մեկ այլ երկրում հաջողվեց հակահայկական ակցիա հրահրել, որի մասնակցիները վանկարկում էին ծայրահեղական կոչեր, ընդհուպ մինչև՝ վառել հայերին…

Տեղի հայերը վախեցած ու զարմացած են: Ունեւոր հայերի պատկանող սննդի և այլ բիզնես օբյեկտներն արդեն քանի օր է ոստիկանների շուրջօրյա հսկողության տակ են: Ցավալի է, որ ամանորի նախօրեին տեղի ունեցած սպանության դեպքը, որի մեջ ոչ միայն հայեր են կասկածվում, ադրբեջանական ուժերին հաջողվեց օգտագործել ընդդեմ հայերի: Ղազախական մամուլը լի է իրարամերժ եւ աղճատված տեղեկատվությամբ: Ղազախներին հունից հանել է սադրիչների հայտարարությունը, որ սպանությունն իրականացվել է կրոնական կամ ազգային հողի վրա: Ադրբեջանական հրահրիչներից զատ, այլ ներքին խմբեր ևս փորձում են իրենց շահը ստանալ իավիճակից` կոչ անելով սահմանափակել հայազգի բնակչության քաղաքացիական իրավունքները, մասնավորապես արգելել առանձին գործունեության տեսակներով զբաղվել, մասնակցել ճանապարհաշինարարական պետական գնունմներին, վերանվանել ղազախերեն հայերին պատկանող սննդի օբյեկտները և այլն:

Կառավարությանը ժամ առաջ անհրաժեշտ է բոլոր հնարավոր խողովակներով ներազդել իրավիճակի զարգացման վրա, հնարավորինս շուտ հարթել լարվածությունը և ապահովել մեր հայրենակիցների և տեղում գտնվող Հայաստանի քաղաքացիների անվտանգությունը: Խնդրի բարդության ընկալմամբ հանդերձ, այդ թվում նաև Ղազախստանի քաղաքական ղեկավարության հետ բազմակնճիռ հարաբերությունների համատեքստում, հորդորում եմ շտապ գործողություններ ձեռնարկել վտանգի ծավալների մեծացումը կանխելու համար:»

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լարսը բաց է

00:30 15.06.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...

Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ

00:18 15.06.2025

Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

00:13 15.06.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ

23:59 14.06.2025

Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ

Երևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...

Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունում

23:54 14.06.2025

Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունում

Հայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...

Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունը

23:49 14.06.2025

Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...

BACK_TO_TOP