13:12 09.01.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ երեկոյան ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետարան է այցելել: Քաղաքապետ Հայկ Մարությանը, լրագրողի հարցին ի պատասխան, նշել էր՝ Փաշինյանը հանդիպում է ունեցել «Իմ քայլը» խմբակցության հետ, իսկ թե ինչ հարցեր էին քննարկվել, Մարությանը չէր մանրամասնել:
SHANTNEWS.am-ի հետ զրույցում Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը տեղեկացրեց՝ վարչապետի պաշտոնակատարը «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ քննարկել է թիմին վերաբերող հարցեր: Աբրահամյանի խոսքերով՝ Երևանի ավագանու ընտրություններից հետո նման ձևաչափով հանդիպում չէր եղել:
«Այդ հանդիպումը նրա համար էր, որպեսզի հասկանայինք՝ ինչ հարցեր կան, ինչ խնդիրներ կան, որքանով է ճիշտ ընթանում մեր աշխատանքը, որքանով ենք կարողանում հաղորդակցման ճիշտ խողովակներով արդյունավետ աշխատել, արդյո՞ք ինչ-որ խնդիրներ կան, որոնք ինքը (խմբ. – վարչապետի պաշտոնակատար) իր ձևով կարող է լուծել»,- հայտնեց Աբրահամյանը:
Գայանե Աբրահամյանի խոսքերով՝ հանդիպմանը, մասնավորապես, անդրադարձ է եղել ավագանու անդամների իրականացրած աշխատանքի հանրայնացմանը: Ներկաները եզրակացության են եկել՝ իրենց իրականացրած աշխատանքը հանրությանը տեսանելի չէ. պետք է այդ ուղղությամբ աշխատել:
«Ընդդիմադիրների գործիքակազմը շատ ավելի հեշտ է՝ աղբը տեսան, նկարեցին, բայց հետո, թե աղբը ինչպես եկան, տարան և քանի ավագանի զանգեց թաղապետին, թաղապետի հետ ինչպես գնացին, «Սանիթեքին» ստիպեցին, բերեցին կամ մեքենա վարձեցին (ինչպես տարբեր տեղերից այս ընթացքում եղավ՝ հավելյալ մեքենաներ գտնվեցին, վարձվեցին). այդ ամբողջ պրոցեսը չի ներկայացվում և տպավորություն է ստեղծվում, որ կարծես ոչինչ չի արվում»
Բացի դրանից՝ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքին առնչվող հարցեր, մասնավորապես` ավագանու անդամների լիազորությունների վերաբերյալ, որոնք, ըստ Աբրահամյանի, շատ խորհրդանշական բնույթ են կրում:
Նրա խոսքերով՝ ավագանու անդամները շատ հարցեր լուծելու իրական լծակներ չունեն: Խմբակցությունում համակարծիք են, որ օրենքում փոփոխություններ են անհրաժեշտ և առաջիկայում պատրաստվում են առաջարկություն ներկայացնել խորհրդարանին:
17:35 02.08.2025
Արոնյանը պարտվել է Նակամուրային․ Esports World Cup 202517:29 02.08.2025
Մոդին սպառնացել է Պակիստանին հրթիռային հարվածներով նոր ահաբեկչական հարձակման դեպքումՀնդկաստանի վրա Պակիստանից ցանկացած նոր ահաբեկչական հարձակում կպատասխանվի վճռականորեն՝ օգտագործելով BrahMos թևավոր հրթիռները, որոնք արտադրվում են ռուս-հնդկական համատեղ ձեռնարկության կողմից, հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։ «Եթե Պակիստանը կրկին մեղք գործի, Ուտար Պրադեշում արտադրված հրթիռները կոչնչացնեն ահաբեկիչներին»,-ասել է Մոդին՝ ելույթ ունենալով Վարանասիում: Հնդկաստանի վարչապետը նաև նշել է, որ համաշխարհային հանրությունն արդեն տեսել է հնդկական պաշտպանական […] ...
17:20 02.08.2025
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցու մահվան մասինԳազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...
17:10 02.08.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...