15:57 09.01.2019
Գրիպն ու սուր շնչառական վարակները հանրապետությունում չեն նահանջում: Տարվա այս ժամանակահատվածում վիրուսների ակտիվացումը մասնագետներն օրինաչափ են համարում և դարձյալ շեշտում, որ իրավիճակը վերահսկելի է: Շրջանառվում է գրիպի H1N1 տեսակը՝ բոլորին հայտնի խոզագրիպը: Բուժհաստատություններն աշխատում են գերծանրաբեռնված, սա նաև պայմանավորված է տասնօրյա տոնական արձակուրդներով: Գյումրիի պոլիկլինիկաներ ևս դիմելիությունն աճել է, իսկ վերին շնչուղիների գանգատներով դիմողների մեծ մասը երեխաներ են: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am–ի թղթակիցը:
Հազ, ջերմություն ու կոկորդային ցավ… ծնողները նման ախտանշաններով պոլիկլինիկաներ են բերում հիմնականում մանկահասակ երեխաների: Գրիպն ու սուր շնչառական վարակներն ավելի ակտիվացան վերջին 10 օրերին, պատճառը նաև Նոր տարվան միմյանց տուն այցերն էին: Տոնական արձակուրդներն ավարտվել են, իսկ պոլիկլինիկաներում մարդկանց հոսքն է ավելացել: Պոլիկլինիկաների միջանցքներում սպասողները շատ են, գրեթե բոլորը գանգատվում են հազից, գլխացավից, շնչարգելությունից: Սրանք այն ախտանշաններն են, որոնք հուշում են, որ սեզոնային վարակն ախտահարել է օրգանիզմը: Եղանակային փոփոխությունների նկատմամբ զգայուն են ոչ միայն մանկահասակները, այլև մեծահասակները, որոնք համարվում են քրոնիկ հիվանդներ:
15:14 04.08.2025
Պեսկովը բարձր է գնահատել ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու վերաբերյալԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու մասով կարևոր են, այդ թվում՝ Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունների համատեքստում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս ջանքերը շատ կարևոր են, այդ թվում՝ ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների ընթացիկ գործընթացի համատեքստում։ Աշխատանքը շարունակվում է», – լրագրողներին ասել է Պեսկովը։ ...
15:08 04.08.2025
Արագածոտնի մարզի Ոսկեվազ և Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Ոսկեվազ, իսկ ժամը 12:30-ին Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...
15:05 04.08.2025
Իսրայելի արտգործնախարարը ՄԱԿ-ում կքննարկի պատանդների հետ կապված իրավիճակըԻսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ երկուշաբթի օրը կմեկնի Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ելույթ ունենալու համար, որտեղ կքննարկի Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պահվող պատանդների հետ կապված իրավիճակը։ Մերձավոր Արևելքի կարգավորման և Պաղեստինի պետության ճանաչման հեռանկարներին նվիրված համաժողովը սկսվել է երկուշաբթի օրը ՄԱԿ-ի կենտրոնակայանում։ «Այսօր երեկոյան (երկուշաբթի՝ խմբ.) ես […] ...
14:50 04.08.2025
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 915 դեպք, որից 437-ը՝ արտակարգՀուլիսի 28-ից օգոստոսի 3-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 915 դեպք, որից 437-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 331, փլուզման, դիակի հայտնաբերման, ջրահեղձման, դժբախտ պատահարի` 1-ական, քարաթափման, բնական հրդեհի, երկրաշարժի, զինամթերքի հայտնաբերման, որոնողափրկարարական՝ 2-ական, ուժեղ կարկուտի՝ 3, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի՝ 4, վայրի կենդանիների հարձակման՝ 10, կեղծ ահազանգի, թունավորման` 13-ական, օձի նկատման՝ 58, ինքնասպանության […] ...
14:40 04.08.2025
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է ԹուրքմենստանՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը 2025 թվականի օգոստոսի 4-ից-7-ն աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու Դեպի ծով ելք չունեցող և տարանցիկ զարգացող երկրների երրորդ միջազգային համաժողովին, որն անցկացվում է Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո։ Համաժողովը կազմակերպվում է յուրաքանչյուր տասնամյակում մեկ անգամ և նպատակ ունի ամփոփելու նախորդ ծրագրերի արդյունքները, ինչպես նաև սահմանելու զարգացման նոր ուղենիշներ դեպի ծով ելք […] ...