Անհայտ անձինք հարձակվել են Ֆրանսիայի «Սամուել Մուրադյան» վարժարանի վրա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2024
  • $
    387.73
  • RUBLE
    4.26
  • 417.55
WEATHER
+14.09 oC

Անհայտ անձինք հարձակվել են Ֆրանսիայի «Սամուել Մուրադյան» վարժարանի վրա

00:27 10.01.2019

Ֆրանսիայի Սևր քաղաքում գտնվող «Սամուել Մուրադյան» հայկական վարժարանն ավազակային հարձակման է ենթարկվել կազմակերպված հանցախմբի կողմից։ Այս մասին SHANTNEWS.am-ը տեղեկացավ Փարիզի իր աղբյուրից։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հարձակումը տեղի է ունեցել հունվարի 2-ին։ Ըստ նախնական տվյալների, ավազակախումբը մուտք է գործել վարժարանի երեք կենտրոնական մասնաշենքերն ու մետաղյա ձողերով ու քարերով ջարդուփշուր արել շենքերի 24 սենյակների դռներն ու պատուհանները։ Նրանք փորձել են կոտրել նաև կենտրոնական պալատի, մանկապարտեզի և ճաշարանի մուտքերի դռները։

Հիշեցնենք, որ Մխիթարյան միաբանության հովանու ներքո գործող այս վարժարանը նորոգվում էր, այդ պատճառով էլ դպրոցական գործունեությունն այնտեղ որոշ ժամանակով կասեցված էր։
Դեպքի առթիվ կատարվում է քննություն, երկու հոգի արդեն ձերբակալվել է։


Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը 2027-ին Երևանում լինելու է ամենատպավորիչներից մեկը

17:55 07.05.2024

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը 2027-ին Երևանում լինելու է ամենատպավորիչներից մեկը

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան բոլոր առումներով կաջակցի Հայաստանին՝ 2027-ին Ծանրամարտի աշխարհի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու ու անցկացնելու համար: Թեմայի շուրջ այսօր համատեղ ասուլիս է անցկացվել: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

ՀԱՊԿ-ն ուզում էր Հայաստան գալ ոչ թե որպես դաշնակից, այլ որպես խաղաղապահ․ վարչապետ

17:47 07.05.2024

ՀԱՊԿ-ն ուզում էր Հայաստան գալ ոչ թե որպես դաշնակից, այլ որպես խաղաղապահ․ վարչապետ

Մայիսի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի պայմաններում ՀԱՊԿ-ը ցանկացել է տեղակայվել Հայաստանում ոչ թե որպես Հայաստանի դաշնակից, այլ որպես խաղաղապահ։ «ՀԱՊԿ-ի հետ մեր ամենամեծ խնդիրն այն էր, որ իրենք ուզում էին Հայաստան գալ ոչ թե որպես դաշնակից, ինչպես նախատեսված է, այլ որպես խաղաղապահ, իսկ […] ...

Ալեն Սիմոնյանը և Իվանա Ժիվկովիչը ստորագրել են ՄԱԿ-ի զարգացման ծրագրի  «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» երկրորդ ծրագրի իրականացման մասին փաստաթուղթ

17:42 07.05.2024

Ալեն Սիմոնյանը և Իվանա Ժիվկովիչը ստորագրել են ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» երկրորդ ծրագրի իրականացման մասին փաստաթուղթ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը մայիսի 7-ին ստորագրել են Հայաստանի խորհրդարանի արձագանքման, արդյունավետության, թափանցիկության եւ ներառականության խթանում (Նոր Հայասատան՝ ժամանակակից խորհրդարան) երկրորդ ծրագրի իրականացման մասին փաստաթուղթ: Ծրագրի նպատակն է աջակցել խորհրդարանի կարողությունների զարգացմանը վերապատրաստման, փորձագիտության եւ խորհրդատվության միջոցով: […] ...

Կառավարության օրակարգում երբեք չի եղել Հայոց ցեղասպանության զոհերի ցուցակ կազմելու հարց

17:03 07.05.2024

Կառավարության օրակարգում երբեք չի եղել Հայոց ցեղասպանության զոհերի ցուցակ կազմելու հարց

Հայաստանի կառավարության օրակարգում երբեք չի եղել Հայոց ցեղասպանության զոհերի ցուցակ կազմելու հարց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ցեղասպանության զոհերի ցուցակի վերաբերյալ արդեն պարզաբանում հնչել է, և այդպիսի օրակարգ չի եղել երբեք: Մեր կառավարության օրակարգում, իմ օրակարգում նման հարց չի եղել երբեք»,-ասել է վարչապետը: Ավելի վաղ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ […] ...

Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը

16:35 07.05.2024

Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման ժամկետները: 4-րդ դասարանում գիտելիքների ստուգում կանցկացվի հետևյալ առարկաներից` «Մայրենի» (գրավոր, թեստ) – 07.06.2024 թ. «Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) – 11.06.2024 թ. Ռուսաց լեզու (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում Մայրենի […] ...

Եթե Հայաստանի ժողովուրդն ուզենա փոխել կառավարությունը, նա կփոխի կառավարությունը

16:22 07.05.2024

Եթե Հայաստանի ժողովուրդն ուզենա փոխել կառավարությունը, նա կփոխի կառավարությունը

Հայաստանի Հանրապետությունում ժողովուրդը բացարձակ իշխանություն է, եթե ժողովուրդը ցանկանա փոխել կառավարությունը, ժողովուրդը կփոխի կառավարությունը, այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե իշխանության քաղաքականության հետ չհամաձայնող ինչ քանակությամբ մարդ պետք է հավաքվի, որ կառավարության համար լինի բեկումնային և, գուցե, հանգեցնի կառավարության հրաժարականին։ «Եթե Հայաստանի ժողովուրդն ուզենա փոխել կառավարությունը, նա կփոխի կառավարությունը, […] ...

BACK_TO_TOP