20:34 10.01.2019
«Իմ քայլը» խմբակցության նիստում նախատեսվում է քննարկել պատգամավորների՝ հանձնաժողովներին անդամակցությանն ու կանոնադրությանը վերաբերող հարցեր: Այս մասին նիստի մեկնարկից առաջ SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը:
Հարցին, թե ինքը որ հանձնաժողովին կնախընտրեր անդամակցել՝ պատգամավորը պատասխանել է, որ արդեն հայտնել է իր նախընտրությունն այդ հարցի վերաբերյալ:
«Հուսամ, որ մշակույթ, կրթությունը, ինչպես և արձանագրվել է, այդտեղ էլ կներառվեմ»,- ասել է պատգամավորը:
Նա անդրադարձել է նաև այս հանձնաժողովում ընդգրկվելու դեպքում իր գործունեությանը՝ նշելով, որ մեծ անելիքներ կան իրենց առջև դրված:
«Եթե ներառվեմ մշակույթ, կրթություն, զբոսաշրջություն, սփյուռք և այլն… անունն էլ վերջնական չեմ կարող ասել՝ անշուշտ, այդ ուղղությամբ, որովհետև կարծում եմ, որ մեր ամբողջ մեծ քաղաքականության անբաժանելի մասը հենց մշակութային քաղաքականությունն է, և մենք շատ լուրջ գործեր ունենք անելու՝ թե ՛ օրենսդրական դաշտում, և թե ՛ հայեցակարգային առումով՝ հասկանալու, թե մենք ուր ենք գնում և մեր մշակույթն ինչպիսի թռիչք պիտի արձանագրի և իր հետևից, իր թևերի վրա տանի մեր ամբողջ պետությունը»,- ասել է նա:
Դիտարկմանը, որ նախկինում այս հանձնաժողովում ընդգրկված պատգամավորների աշխատանքը, մեղմ ասած, այնքան էլ գոհացուցիչ չի եղել հանրության համար՝ պատգամավորն ասել է, որ իրենք քրտնաջան աշխատելու են հանրության հույսերն արդարացնելու համար:
Իսկ հարցին թե արդյո՞ք ինքն արդեն ունի կոնկրետ մշակված ուղղություն և ինչ առաջնային խնդիրներ է տեսնում ոլորտում, որոնց կցանկանար առաջնային լուծում տալ՝ Թուխիկյանն ասել է, որ ինքն այդ հարցին նայում է ավելի գլոբալ դիտանկյունից:
«Կարծում եմ, որ մենք անպատճառ պետք է հանդիպենք գործող, շատ ակտիվ և անբասիր մտավորականների հետ, ոլորտի ներկայացուցիչների հետ, ովքեր մեծ գործ են արել իրենց ոլորտում, և իրենց կարծիքն անպատճառ պետք է հաշվի առնվի»,- ասել է նա։
Նրա խոսքերով՝ հայկական մշակույթը ծրագրում են պահպանել ու զարգացնել ոչ միայն Հայաստանի սահմաններում, այլև Հայաստանից դուրս, ինչն էլ, ըստ նրա, մեր երկիրն ավելի ճանաչելի կդարձնի աշխարհում:
Հարցին, թե արդյո՞ք պետք էր մտնել քաղաքականություն, թե՞ ոչ, պատգամավորն ասել է, որ միշտ է եղել քաղաքականության մեջ:
«Մենք միշտ քաղաքականության մեջ ենք: Ես միշտ եղել եմ մշակութային քաղաքականության մեջ: Այսինքն, մշակութային քաղաքականությունը, այն, ինչ մենք պատկերացնում ենք՝ կուսակցական քաղաքականություն, կամ քաղաքական քաղաքականություն՝ դրա հիմքերի հիմքն է»,- եզրափակել է պատգամավորը:
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...
13:48 02.08.2025
Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխըԻնդոնեզիայում կրկին ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը: Նախորդ օրը տեղի է ունեցել առաջին ժայթքումը, գրանցվել է լավայի արտանետում, մոխրի սյունը հասել է մինչև 10 կմ-ի: Մի քանի ժամ անց տեղի է ունեցել երկրորդ ժայթքումը՝ մոխրի սյան բարձրությունը հասցնելով 18 կմ-ի: Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Հրաբխի ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են […] ...
13:35 02.08.2025
Անահիտ Մանասյանն այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ օգոստոսի 1-ին այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակ: Քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր, այդ թվում՝ մարզային ստորաբաժանման աշխատանքի մեթոդաբանության կատարելագործման առնչությամբ: Լոռու մարզ իրականացված այցի շրջանակներում Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ: […] ...
13:14 02.08.2025
Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ռազմավարական ուղիները. Forbes ամսագրում հրապարակվել է Մխիթար Հայրապետյանի հոդվածըՕգոստոսի 1-ին հեղինակավոր Forbes ամսագրում հրապարակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հեղինակած հոդվածը, որը ներկայացնում է զարգացող կիսահաղորդչային և արհեստական բանականության հաբեր մուտք գործելու կարևորությունն ու ռազմավարական ուղիները։ Հոդվածում Մխիթար Հայրապետյանը խորը վերլուծությամբ ներկայացնում է այն մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք ծառանում են զարգացող երկրներում տեխնոլոգիական ներդրումների իրականացման ճանապարհին։ Ըստ նախարարի՝ ներդրումային որոշումներ […] ...
13:00 02.08.2025
Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթԱրգենտինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բելգրանոն» 2-0 հաշվով հաղթել է «Ինդեպենդյենտեին»։ «Բելգրանոյից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմ ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը նաև գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել 71-րդ րոպեին։ Սելարայանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Սելարայանի թիմը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Աթլետիկո Տուկուման» – «Նյուելս Օլդ Բոյս» զույգի […] ...