14:21 11.01.2019
Նախկինում էլ, տոնական օրերին էլ Ռուսաստանի ԱԳՆ-ում արձանագրել են դեպքեր, երբ Ադրբեջան մուտքը արգելվել է Ռուսաստանի այն քաղաքացիների համար, ովքեր ազգությամբ հայ են։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հնչած հարցերից մեկին պատասխանելիս ասաց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք պարբերաբար այդ հարցը բարձրացրել ենք ադրբեջանական կողմի առջև, խոսել այն մասին, որ այդպիսի դեպքերը, ցավոք, արդեն ավանդույթ են դառնում, ընդ որում՝ ցավոք, վատ ու ոչ ճիշտ ավանդույթ։ Մեծ ու մանրամասն նյութ էր հրապարակվել սոցցանցերում հենց մեկ-երկու օր առաջ, և դա Ադրբեջանի կողմից Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ էթնիկ սկզբունքի հիման վրա խտրականության քաղաքականության դրսևորման առաջին դեպքը չէ այս համատեքստում»,- ասաց Զախարովան։
Ինչ վերաբերում է վիճակագրությանը, ՌԴ ԱԳՆ խոսնակն ասաց, որ առնվազն նախորդ տարվա ընթացքում իրենց հայտնի է դարձել նման խտրականության դրսևորման 16 դեպքի մասին․ խոսքը Ռուսաստանի քաղաքացիներին ազգային պատկանելիության պատճառով Ադրբեջան մուտքն արգելելու մասին է։
«Ընդ որում՝ Ռուսաստանի քաղաքացիները ենթարկվել են օդանավակայաններում բազմաժամյա արգելափակումների, ապա բռնի արտաքսվել են երկրից, և պաշտոնական պատճառաբանություն չի ներկայացվել»,- ասաց Զախարովան՝ պնդելով, որ սա Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտում է, և այդ քաղաքականությունը չի համապատասխանում երկու երկրների միջև համագործակցության մասին պայմանագրերին։
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը, ըստ խոսնակի, բազմիցս դիմել է ադրբեջանական կողմին ու հայտնել այդպիսի խտրականության անընդունելիության մասին, պահանջել դադարեցնել նման գործողությունները, քանի որ դա չի համապատասխանում երկու երկրների բարեկամական հարաբերություններին։
«Ադրբեջանական ղեկավարության հետ շփումների ընթացքում ստացել ենք հավաստիացումներ, որ իրավիճակը կշտկվի, և մենք մեծ հույս ունենք, որ այդպես կլինի»,- իր խոսքը եզրափակեց Զախարովան։
https://www.facebook.com/MIDRussia/videos/239682223617237/
17:00 03.08.2025
«Ցրվենա Զվեզդայի» մասնակցությամբ հանդիպումը հետաձգվել է17:00 03.08.2025
«Ցրվենա Զվեզդայի» մասնակցությամբ հանդիպումը հետաձգվել էՍերբիայի Սուպերլիգայի երրորդ տուրի «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը հետաձգվել է։ Այս մասին հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ Որոշումը կայացվել է «Ցրվենա Զվեզդայի»` Լեհաստանի չեմպիոն «Լեխի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպմանն ավելի լավ պատրաստվելու համար։ «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը պետք է կայանար օգոստոսի 2-ին։ Սերբիայի չեմպիոնը «Լեխի» դեմ առաջին հանդիպումը կանցկացնի […] ...
16:42 03.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․82 դրամ: ...
16:21 03.08.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ըԵրևանում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 3-8-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...
16:00 03.08.2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել ԳազանԻսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը բարձրացել է Երուսաղեմում Տաճարի լեռ: Այնտեղ գտնվելու ընթացքում նա կոչ է արել արագ պարտության մատնել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը, «ամբողջությամբ գրավել» Գազայի հատվածը և հետագայում ստեղծել պայմաններ անկլավի բնակիչների «կամավոր արտագաղթի» համար: «Հենց այստեղից՝ Տաճարի լեռան վրայից, այն վայրից, որտեղ մենք ապացուցեցինք Իսրայելի ինքնիշխանության հնարավորությունը, մենք պետք է ազդանշան […] ...
15:33 03.08.2025
ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունըՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...
15:00 03.08.2025
Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhoneUFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...