ԱՄՆ-ն մտադիր է ռազմանավ ուղարկել Հյուսիսային սառուցյալ օվկիանոս՝ Ռուսաստանի սահմանների մոտ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+30.09 oC

ԱՄՆ-ն մտադիր է ռազմանավ ուղարկել Հյուսիսային սառուցյալ օվկիանոս՝ Ռուսաստանի սահմանների մոտ

15:20 12.01.2019

Ամերիկյան կողմը մտադիր է յուրացնել Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում նավագնացությունն ու առաջինն այնտեղ ուղարկելու է ռազմական նավատորմ։ Այս մասին ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղար Ռիչարդ Սպենսերը հայտնել է ամերիկյան WSJ հեղինակավոր լրատվամիջոցին տված հարցազրույցի ժամանակ։

Այս վարժանքը, ըստ ռազմածովային գլխավոր պաշտոնյայի, առայժմ պլանավորման փուլում է։ Դրանով ամերիկյան ուժերը սկսելու են մի գործողություն, որով հասնելու են Ռուսաստանի հետևից, քանի որ վերջինս արդեն տարիներ շարունակ ռազմական ենթակառուցվածքներ է ստեղծում Արկտիկայում։

Ամերիկյան առաջին ռազմական ծրագիրը սկսվելու է Բերինգի ծովի ամերիկյան կղզիներից մեկից, որտեղ ԱՄՆ ռազմածովային ուժերն ուղարկելու են ռազմանավ ու հետախուզական ինքնաթիռ։ Այս կղզին գտնվում է Խաղաղ օվկիանոսի հյուսիսում՝ Ռուսաստանի ծովային սահմանների մոտ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը Գազայում կարգավորման կոչ է արել

15:40 29.06.2025

Թրամփը Գազայում կարգավորման կոչ է արել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գազայում կարգավորման և պատանդների վերադարձի կոչ է արել։ «Մեզ անհրաժեշտ է համաձայնագիր Գազայի վերաբերյալ, մենք պետք է վերադարձնենք պատանդներին», – գրել է նա Truth Social-ում։ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Գազայի հատվածում հակամարտության կարգավորման գործում զգալի առաջընթաց է գրանցվել՝ նշելով, որ Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ հարվածները կարող են օգնել ազատ […] ...

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ

15:29 29.06.2025

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Քննարկվել են Հայաստան–Ֆրանսիա երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգին վերաբերող հարցեր։ Հայաստանի վարչապետը Ֆրանսիայի նախագահին շնորհակալություն է հայտնել հարաբերությունների զարգացման հարցում նրա անձնական ներդրման համար։ Զրուցակիցները պայմանավորվել են մի շարք ուղղություններով ակտիվացնել երկկողմ գործակցությունը։ Ֆրանսիայի նախագահն աջակցություն է հայտնել Հայաստանում ընթացող բարեփոխումների օրակարգին եւ […] ...

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլին

15:22 29.06.2025

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլին: Չորրորդ անգամ անցկացվող մրցաշարի եզրափակիչ փուլին մասնակցել են հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային և համայնքային փուլերում: Մրցաշարին մասնակցել է 11 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ)՝ հաղթահարով […] ...

Պակիստանում երկրաշարժ է տեղի ունեցել

15:20 29.06.2025

Պակիստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Պակիստանում 5.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Երկրաշարժը տեղի է ունեցել UTC-ի ժամանակով 22:24-ին (կիրակի օրը՝ Մոսկվայի ժամանակով 01:24-ին)՝ Դերա Ղազի Խան քաղաքից 78 կիլոմետր հյուսիս-արևմուտք, որի բնակչությունը կազմում է 236 հազար մարդ: Էպիկենտրոնը գտնվել է 35 կիլոմետր խորության վրա: Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...

«Մանչեսթեր Սիթին» 51,7 միլիոն դոլար է վաստակել ԱԱԱ-ի խմբային փուլում

15:00 29.06.2025

«Մանչեսթեր Սիթին» 51,7 միլիոն դոլար է վաստակել ԱԱԱ-ի խմբային փուլում

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլում վաստակել է 51,7 միլիոն դոլար, հայտնում է The Athletic-ը։ Անգլիական գրանդը նման եկամուտ ունեցել է մրցաշարի G խմբում իր բոլոր խաղերը հաղթելու շնորհիվ։ Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլում ամենաշատ գումար վաստակած ակումբները. «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – 51,7 միլիոն դոլար «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) – 48,4 միլիոն դոլար «Բավարիա» […] ...

Բելգրադում անկարգությունների ժամանակ 48 ոստիկան է վիրավորվել

14:50 29.06.2025

Բելգրադում անկարգությունների ժամանակ 48 ոստիկան է վիրավորվել

Բելգրադում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով վիրավորվել է 48 ոստիկան, ձերբակալվել է 77 մարդ, այդ թվում՝ մեկ անչափահաս։ Այս մասին «Պրվա» հեռուստաալիքի եթերում հայտնել է Սերբիայի ոստիկանության տնօրենի օգնական Դեյան Լուկովիչը։ Նրա խոսքով՝ ոստիկանությունը մտադիր է 35 միջնորդություն ներկայացնել քրեական հանցագործությունների և 22-ը՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ։ «Մենք շարունակում ենք պարզել բոլոր հանգամանքները, հաստատել փաստական ​​պատկերը և […] ...

BACK_TO_TOP