13:22 15.01.2019
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ու իր կառավարությունը Լորդերի պալատում պարտություն կրեցին՝ կապված Brexit-ի գործարքի հետ: Դա տեղի ունեցավ Լոնդոնի և Բրյուսելի միջև համաձայնագրի շուրջ Համայնքների պալատում քվեարկությունից մեկ օր առաջ: Այս մասին հայտնել է Tass լրատվական գործակալությունը
Լորդերի պալատի թվիթերյան պաշտոնական էջում հայտարարվել է, որ 321 անդամներ կողմ, իսկ 152-ը դեմ են քվեարկել լեյբորիստ պատգամավոր Անջելա Սմիթի առաջարկությանը, որում ափսոսանք է արտահայտվում կառավարական գործարքի պայմանների և ԵՄ-ի հետ ապագա հարաբերությունների ձևաչափի կապակցությամբ:
RESULT: #HouseofLords votes 321 for, 152 against @LadyBasildon motion to reject no deal outcome and regretting terms of govt deal and future relationship with EU, so motion is agreed pic.twitter.com/LrXGiuAALl
— House of Lords (@UKHouseofLords) January 14, 2019
Այդպիսով, 169 ձայնի առավելությամբ ընդդիմությունը կառավարության նկատմամբ հաղթանակ տարավ: Հավելենք նաև, որ Բարունուհի Սմիթի առաջարկը Համայնքների պալատի պատգամավորներին նաև կոչ էր անում «վճռականորեն մերժել» ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հնարավորությունը՝ առանց կողմերի պայմանավորվածության համաձայն: Այն ընդունվել էր խորհրդարանական 3-օրյա բանավեճերից հետո վերին պալատի կողմից, որտեղ գերակշռում են Brexit-ի հակառակորդները:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նոյեմբերի 25-ին ԵՄ անդամ երկրները առաջնորդները համաձայնեցրել էին Brexit-ի պայմանների շուրջ գործարքը և Լոնդոնի հետ հետագա հարաբերությունների մասին քաղաքական հռչակագիրը: Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է բրիտանացի օրենսդիրների հավանությունը, ինչպես նաև վավերացում ԵՄ բոլոր երկրների կողմից:
Այսօր բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում տեղի կունենա սկզբունքային քվեարկություն, որի ընթացքում ստորին պալատի պատգամավորները պետք է կամ հաստատեն Brexit-ի գործարքը, կամ մերժեն այն:
22:23 02.08.2025
Թրամփի հայտարարությունն ու տարածաշրջանի ապաշրջափակումը. զրույց Տիգրան Գրիգորյանի հետՀայաստանի Հանրապետությունն այս շաբաթ ևս, ի դեմս վարչապետի մամուլի խոսնակի, անդրադարձավ ենթակառուցվածքների թեմային՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու սեփական տարածքով անցնող տրանսպորտային կապուղիների այնպիսի տարբերակներ, որոնք անհամատեղելի են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հետ։ Հիշեցնենք՝ այս հայտարարությունը տեղի է ունենում այն բանից հետո, երբ քննարկումներ սկսվեցին ԱՄՆ-ի […] ...
22:12 02.08.2025
Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի գումարտակի փոխհրամանատարի վերացման մասինԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման «Ալ-Ֆուրքան» գումարտակի փոխհրամանատարի ոչնչացման մասին։ «IDF-ն հարձակվել և սպանել է ահաբեկչական ՀԱՄԱՍ կազմակերպության Ալ-Ֆուրքան գումարտակի փոխհրամանատարին», – հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության համաձայն՝ ոչնչացված արմատականը պատասխանատու էր գումարտակի մարտական աջակցության համար և մասնակցել է Գազայի հատվածում բանակային ստորաբաժանումների դեմ բազմաթիվ հարձակումների կազմակերպմանը։ ...
21:42 02.08.2025
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիներըՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը 2025 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ: Տղամարդկանց ցուցակը գլխավորում է Շանթ Սարգսյանը։ Կանանց ցուցակը գլխավորում է Էլինա Դանիելյանը։ ...
21:27 02.08.2025
Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են. Գևորգ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են։ Հա ժողովուրդ ջան, եթե ուզում ենք ունենալ շատ զբոսաշրջիկներ, ի թիվս այլ քայլերի, պետք է ոչ թե 10 տարին մեկ Հայաստան գան համաշխարհային աստղեր, այլ տարին մի քանի անգամ։ Ու հա, համաշխարհային աստղերն էլ մի […] ...
21:16 02.08.2025
Արենիում` 42.6, Երևանում՝ 41.9 աստիճան. մի շարք վայրերում դիտված ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքներըԻնչպես կանխատեսվել էր, այսօր հանրապետությունում դիտվել է բարձր ջերմային ֆոն։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել, որ մի շարք վայրերում դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները. Արենի` 42.6°C (40°C` 2011թ.), Երևան` 41.9°C (40.8°C` 2000թ.), Արտաշատ` 40.9°C (40.7°C` 2011թ.), Ապարան` 33.5°C (32.2°C` 2000թ.): ...