12:10 16.01.2019
Ջեռուցման սեզոնին շատ բնակարաններում հայտնաբերվում են գազասարքերի շահագործման կանոնների խախտումներ, ինչը հանգեցնում է թունավորումների: Շմոլ գազից թունավորման վերջին դեպքը Գյումրիում գրանցվել է հունվարի 5-ին: Գազի արտահոսքից ապահովագրված չեն անգամ այն բնակարանները, որտեղ նորագույն գազասարքեր են տեղադրված:
Այժմ գազի ներտնային ծառայության ծանրաբեռնված աշխատանքի շրջան է: Հոկտեմբերի 1-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում բնակարաններում ընդամենը երկուական այցեր են կատարում, իսկ ռիսկային բնակարաններում ստուգումներն անցկացվում են կրկնակի հաճախականությամբ: Ռիսկային են համարվում այն բնակարանները, որտեղ մեկ անգամ արդեն խախտումներ հայտնաբերվել են: Դրանք շատ են հիմնականում գազաֆիկացված տնակային ավաններում:
Ներտնային ծառայության փականագործի ստուգումները տնակային ավանում սկսվում են հենց դրսում ծխնելույզների բարձրության դիտարկումներից: Անզեն աչքով էլ երևում է, որ ծխնելույզները տանիքից նվազագույնը 1.5 մետր բարձրացնելու պահանջը ոչ բոլորն են պահպանում:
Տնակներ կան, որոնք ջեռուցվում են գազի վառարաններով և համարվում են այսպես ասած ռիսկային բնակֆոնդ:
Գյումրիում 3000-ից ավելի ռիսկային բաժանորդներ կան հաշվառված: Ու սա միայն տնակներին չի վերաբերում: Շենքերում էլ վտանգ են ստեղծում խցանված օդատարները: Ծխատարներով աշխատող ջեռուցման կաթսաների անվտանգ աշխատանքն ապահովելու համար օդատարների ստուգումները պարտադիր են:
Գազի ներտնային ծառայության ստուգումները հենց ջեռուցման սեզոնին են կատարվում ու ամեն բնակարանում ընդամենը 2 անգամ: Չեն թաքցնում`ավելի շատ պատասխանատվություն բնակիչն է կրում: Սեփական բնակարանին ու գազասարքերին տանտերն է պարտավոր ուշադիր լինել, իսկ անհրաժեշտության դեպքում պետք է ահազանգեն մասնագետներին: Նման ահազանգերի արդյունքում հարյուրավոր խախտումներ են հայտնաբերվել:
«Մոտավորապես 500-600 խախտումներ ունենք: Ու սա միայն Գյումրիում: Արթիկի և Անիի տեղամասերում էլ ունենք նմանատիպ խախտումներ: Ավելի շատ ռիսկային խախտումները ծխատարներին և կափույրներին են վերաբերում: Ունենք 3671 ռիսկային բաժանորդ, որոնց բնակարաններում կրկնակի ստուգումներ ենք կատարում, որպեսզի խուսափենք դժբախտ պատահարներից: Ռիսկային բաժանորդները նրանք են, որոնք օգտագործում են ծխատարներ ունեցող գազասարքեր, և հնարավոր է ծխատարը խաթարում ունենա»,- Shantnews-ին ասել է «ԷՅ-Ի-ՋԻ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ Շիրակի ծառայության պետ Գալուստ Գալստյանը:
Ինքնաշեն վառարանների շահագործումը, գազօջախը ջեռուցման համար օգտագործելը… սրանք հանդիպող հիմնական խախտումներն են: Եթե ներտնային ծառայության սպասարկման ընթացքում խախտումն արձանագրել ստացվում է, գազասարքը կապարակնքում են, բայց սա երաշխիք չէ, որ տարին 2 անգամ ստուգվող բնականում խախտումները չեն կրկնվի: Ըստ էության, բոլոր գազասպառողների կողմից անվտանգության կանոնների վերահսկողությունն անհնար է: Շիրակի մարզում հիմա 56 հազարից ավելի գազասպառող կա: Այս թիվն ավելացել է անցած տարի՝ ի հաշիվ Արթիկի տարածաշրջանի մի քանի գյուղերի գազիֆիկացման:
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...