12:02 17.01.2019
«Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության, հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Նաիրա Զոհրաբյանին հիշեցրեց հայտարարությունը, թե «Դատապարտյալների հիվանդանոց»-ը պետք է դուրս բերվի վարչության ենթակայությունից, հետաքրքրվեց` ո՞ր կառույցին պետք է այն ենթարկվի, ապա անդրադարձավ Նուբարաշենի մեկուսարանը փակելու մասին Զոհրաբյանի հայտարարությանը: Միքայելյանը նշեց` եթե գործը փակվելուն չհասնի, ապա այդ մեկուսարանը գոնե վերանորոգելու խնդիր կա:
Նաիրա Զոհրաբյանը հստակեցրեց`ինքը «Դատապարտյալների հիվանդանոց»-ի մասին չի խոսել, այլ բուժհաստատությունների, փոքր բուժսենյակների մասին, որ կան ՔԿՀ-ների ներսում: Այդտեղ, ըստ պատգամավորի, բժիշկը ենթարկվում է ՔԿՀ պետին և դատապարտյալի վերաբերյալ օբյեկտիվ եզրակացություն տալիս նայում է ՔԿՀ պետին` ասի՞ ճշմարտությունը, թե՞ չասի: Նա մեջբերեց միջազգային փորձը, նշեց, որ այդ բուժհիմնարկներն Առողջապահության կամ Արդարադատության նախարարությանն են ենթարկվում, կամ էլ առանձին կառույց է լինում: Զոհրաբյանը հայտնեց, որ ներկայում այս երեք մոդելները քննարկում են: Նա նշեց, որ անպայման անդրադառնալու է նաև ցմահ դատապարտյալների հարցին, քանի որ որպես լրագրող զբաղվել է դրանով, նաև այդ խնդիրները հանրայնացնելով, ինչպես նաև փորձելու են հնարավորության դեպքում օրենսդրական ճանապարհով կամ պատկան մարմիններին դիմելով լուծել այդ խնդիրները:
Նուբարաշենի մեկուսարանի խնդրին անդրադառնալով` Զոհրաբյանն ասաց, որ այնտեղ սարսափելի վիճակ է, օդափոխություն չկա, գարշահոտ է, կոյուղին անմխիթար վիճակում է, ուստի՝ ֆինանսապես նորը կառուցելը գուցե ավելի ձեռնտու կլինի:
«Թանգարանի գաղափարը կարևոր է: ՔԿՀ-ները ներկայում թերբեռնված են, Աստված տա` այդպես էլ մնա, կարող ենք այդ ՔԿՀ-ն փակել, վերաբաշխել դատապարտյալներին, իսկ վերանորոգումը ֆինանսավորման հարց է, կդժվարանամ պատասխանել այդ հարցին: Իսկ փտած այդ շենքը վերանորոգելը չեմ կարող ասել որքանով է արդյունավետ»,- նշեց նա:
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...