Խորեոգրաֆիայի թատրոնի տնօրենն ու աշխատակիցները դժգոհում են Մշակույթի նախարարությունից ու տնօրենի նոր ԺՊ-ից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+28.09 oC

Խորեոգրաֆիայի թատրոնի տնօրենն ու աշխատակիցները դժգոհում են Մշակույթի նախարարությունից ու տնօրենի նոր ԺՊ-ից

17:19 17.01.2019

«Ցանկացած քաղաքացի, երբ ազատվում է աշխատանքից, պետք է պատշաճ կերպով ծանուցվի, ես առ այս պահը Մշակույթի նախարարությունից չունեմ ազատման հրաման, այդ պատճառով տեղեկացված չեմ եղել, որ ազատված եմ աշխատանքից: Միայն երեկ, երբ ոստիկանությունը եկավ թատրոն, ոստիկանության մոտ տեսա իմ ազատման հրամանը»,- հունվարի 17-ին կայացած ասուլիսի ժամանակ լրագրողներին ասաց Խորեոգրաֆիայի պետական թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանը:

Նա պարզաբանեց, որ ինքը ստացել է ծանուցում, որ իր պաշտոնավարման ժամկետը լրանում է դեկտեմբերի 28-ին, և որ իր ժամկետը կարող է չերկարացվել: Արդյունքում պնդում է, որ առանց ծանուցման, որ ինքն ազատված է աշխատանքից, թատրոն է ներկայացել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Փալանջյանը և պահանջել է հանձնել կնիքը:

«Եկել է մի աղջիկ, որի պրոֆեսիոնալ կրթությունը որպես բալետմեյստեր է, խորեոգրաֆ, համարվում է ուսումնարանի կրթություն ստացած, հետո ինչ-որ մասնավոր բուհերում սովորած, օպերայի կարդաբալետի եսիմ որերորդ աստիճանի պարող, չգիտեմ ինչ, չեմ ուզում որակել, որովհետև չեմ ճանաչում նրան, բայց եկել է մի աղջիկ, ով ունի իմ ազատման հրամանը, ներկայանում է ոստիկանություն, ասում է, որ ես տնօրենը չեմ, որ դուռը ջարդեք, բացեք և կնիքն էլ թող բերի հանձնի»,- ասաց Գայանե Կարապետյանը:

Գայանե Կարապետյանի խոսքերով՝ 2010-ից ինքն ընդունել է թատրոնը, այն որևէ գույք չի ունեցել, բայց հանուն իրենց կատարած ներդրումների՝ որոշել են մնալ ու աշխատել, արել են 7 ներկայացում, որոնք պահանջված են եղել և ցուցադրվել են տարբեր բեմերում՝ Ստանիսլավսկու, Սունդուկյանի թատրոններում, ցուցադրվել են նաև մարզերում, սահմանամերձ գյուղերում ու Ստեփանակերտում:

«Մեր զբաղեցրած տարածքը եղել է կաթսայատուն, որը սարքվել է ամբողջ կոլեկտիվի ուժերով, և հիմա ինչ-որ մեկը որոշել է ինչ-որ մեկի հրամանով ներս մտնել ու տիրանալ… Մշակույթի նախարարությունը մինչ այդ երբևէ մտե՞լ էր այդ թատրոն: Դա նման է նրան, որ փոքր երեխան ասի` մամա ջան, գուցե ինձ կերակրեի՞ր, մայրն էլ ասի` ես հիմա քո ժամանակը չունեմ, զբաղված եմ»,- ասաց թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամվել Սարգսյանը:

Գայանե Կարապետյանի ազատման հրամանը ստորագրել է մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցը:

Թատրոնի դերասանները ևս իրենց դժգոհությունն են հայտնում՝ նշելով, որ թատրոնը ցանկանում են վերափոխել բալետային թատրոնի, ինչի արդյունքում իրենք առանց աշխատանք կմնան:

«Իմացանք, որ ֆորմատը փոխվելու է, ես դրամատիկական ժանրի դերասանուհի եմ, և ի տարբերություն բալետայինի՝ և՛ երգում ենք, և՛ պարում ենք, և՛ դրամատիկական դերեր ենք խաղում: Այսինքն՝ մնալու ենք առանց աշխատանքի, չեմ կարող թույլ տալ, որովհետև երբ եկել եմ, գործող թատրոն չի եղել, ես արել եմ բանվորի, դերձակի աշխատանք, մենք գիշերներն ինքնուրույն ենք վարագույր ներկել, դեկորացիա սարքել, մեկս մյուսին գրիմ արել: Այսինքն՝ իմ ու իմ կոլեգաների ջանքերով թատրոնը ստեղծվել է և չեմ պատրաստվում ասել՝ «Համեցեք, բարի գալուստ», և թատրոնը զիջել միայն նրա համար, որ ֆորմատին չեմ համապատասխանում»,- ասաց թատրոնի դերասանուհի Մերի Հակոբյանը:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

23:55 02.08.2025

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

Օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

23:44 02.08.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

23:32 02.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

23:04 02.08.2025

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Oգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...

Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»․ Նարդին Մուլահուսեյնովիչ

22:51 02.08.2025

Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»․ Նարդին Մուլահուսեյնովիչ

Հայաստանի չեմպիոն «Նոայի» նորեկ Նարդին Մուլահուսեյնովիչը խոսել է հայկական ակումբին միանալու մասին, հայտնում է «Նոայի» մամուլի ծառայությունը: «Այնտեղ, որտեղից ես եմ եկել, չեն հանձնվում: Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»»,- ասել է 27-ամյա բոսնիացի հարձակվողը: Նա հայկական ակումբ է տեղափոխվել Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիից»: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Բոսնիացին […] ...

BACK_TO_TOP