Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը Լիբանանում անցկացվող ուսումնամարզական հավաքի շրջանակներում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել:
Մեր ընտրանու մրցակիցը լիբանանյան «Զուկ Մոսբե» ակումբն է եղել: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 3:3 հաշվով:
Հայաստանի հավաքականի կազմում գոլերի հեղինակ են դարձել Սարո Մարդանյանը, Սարո Գալստյանը և Գարեգին Մաշումյանը: