Շիրակի մարզի դպրոցներում մեծ թվով բացակայություններ կան, մեծ մասը՝ հիվանդության պատճառով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+19.09 oC

Շիրակի մարզի դպրոցներում մեծ թվով բացակայություններ կան, մեծ մասը՝ հիվանդության պատճառով

14:03 18.01.2019

Հանրապետությունում գրիպով և սուր շնչառական վարակներով հիվանդացության դեպքերը դեռ նվազման միտում չունեն: Շիրակի մարզի դպրոցներում  և մանկապարտեզներում բացակայությունների թիվն ավելացել է: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Հիվանդության տարածվածությունը հաշվի առնելով՝ ծնողները խուսափում են երեխաներին դպրոց կամ մանկապարտեզ ուղարկել: Եվ  դժվար է ասել, թե բացականերից քանիսն են հիվանդ: Այս օրերին պոլիկլինիկական ծառայություններում դիմելիությունը կրկին աճել է:

Գյումրիի  թիվ 41 դպրոցի դասարաններից մեկում սովորող 24 աշակերտից 15-ը բացակա էր: Բացակաների  ծնողներն էլ տեղյակ են  պահել, որ դպրոց չեն ուղարկում երեխաներին վատառողջ լինելու պատճառով: Լինում է, որ դպրոցից են հիվանդ աշակերտներին տուն ճանապարհում: Բացակայողների թիվը շատ է, թեև դասարաններում ապահովում են 18 կամ դրանից բարձր ջերմաստիճան, բայց հիվանդ աշակերտներին մեկուսացնելու հորդորն առիթ է տվել, որ  ծնողները խուսափեն երեխաների դպրոց ուղարկելուց:

Գյումրիի թիվ 11 դպրոցի միջին օղակի 4 դասարաններում օրական բացակայությունների թիվը հասնում է 5-ի: Իսկ թե բացակայություններից  քանիսն են հիվանդության պատճառով, սա միայն բժշկի տված տեղեկանքը կարող է հաստատել:

Ամեն օր Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Շիրակ» մասնաճյուղը  բացակաների տվյալները է ստանում դպրոցներից և մանկապարտեզներից, իսկ բուժհաստատություններից հիվանդների թիվ ճշտում: Կենտրոնի բժիշկ-համաճարակաբանի դիտարկմամբ՝ սուր շնչառական վիրուսների հիվանդացության ցուցանիշը Շիրակի մարզում ցածր  է նախորդ երեք տարիների համեմատ:

«Սուր շնչառական հիվանդների թիվը 2016 թվականին եղել է 546,  2017 թվականին՝  201, 2018 թվականին ՝ 109, սա, իհարկե, 100 հազար բնակչի հաշվարկով: Այս տարի ցուցանիշն ավելի քիչ է. Գյումրի բժշկական կենտրոնում թոքաբորբի 2 դեպք ունենք, ինֆեկցիոնում՝ սուր շնչառական հիվանդության 6 դեպք, հիվանդներից 4–ը հղի են, Ավստրիական մանկական հիվանդանոցում՝ 5 դեպք, Արթիկի բժշկական կենտրոնում՝ սուր շնչառական հիվանդության 3 դեպք, Աշոցքի հիվանդանոցում՝ 4 դեպք: Ասեմ, որ թվերը գնալով նվազում են, իսկ դպրոցներում բացակայությունները մոտ 10–12 տոկոս են կազմում, դա չի անցնում թույլատրելի շեմը: Նշեմ, որ ոչ բոլոր բացակայություններն են, որ հիվանդություններով են պայմանավորված, մոտ 16 տոկոսը (592) սուր շնչառական վիրուսով հիվանդներն են, սա ծնողների փոխանցմամբ, բայց դա դեռ պետք է բժիշկները վերջնական ախտորոշեն»,- SHANTNEWS.am-ի զրույցում ասել է բժիշկ-համաճարակաբան Արմինե Անդրյանը:

 

Սուր շնչառական վիրուսները գուցե քիչ-քիչ նահանջում են,  բայց պոլիկլինիկաներում դիմողների մեծ հոսք կա դեռ: Վերին շնչուղիների վիրուսներով հիվանդները հիմնականում մանկահասակներն ու խոցելի խմբերի ներկայացուցիչներն են: Թեև բոլորի մոտ չէ, որ վիրուս հաստատվում է: Բժիշկները դիմելիության աճը բացատրում են հիմնականում անհանգստությամբ, պոլիկլինիկական ծառայություն դիմում են ապահովության համար:

«Շատ թեթև գանգատների դեպքում ծնողն անհանգստանում է և միանգամից բերում է պոլիկլինիկա, հետո պարզվում է, որ էն, ինչի մասին էդքան խոսում են, չկա: Կա ընդամենը սեզոնով պայմանավորված, սեզոնին բնորոշ հիվանդություն, սա է պոլիկլինիկա դիմելիության աճի պատճառը»,- մեր թղթակցին ասել է Կարմիր խաչի անվան պոլիկլինիկայի բժշկուհի Անահիտ Սանդրոսյանը:

Դիմելիության աճի մեկ այլ պատճառ էլ կա՝ բուժօգնության առաջին օղակին դիմում են գրիպի դեմ պատվաստվելու համար: Ի դեպ, գրիպի դեմ պատվաստումից մարդիկ ամիսներ առաջ  ինքնակամ հրաժարվում էին՝ կարծելով, թե ներարկումը վնասից բացի, օգուտ չի տա: Հիմա հակառակն է. հանրապետությունում շրջանառվող գրիպի H1N1 տեսակով հիվանդանալուց խուսափելու համար  շտապում են պատվաստվել: Վիրուսի դեմ պատվաստվածները, այդ թվում՝ մանկահասակները, ինչպես բժիշկներն են վստահեցնում, ապահովագրված են հիվանդանալուց: Ի դեպ, հակավիրուսային դեղամիջոցներից «Տամիֆլյուն», որը նույնպես գրիպին հակազդող միջոց է, պոլիկլինիկաներն ունեն, միայն թե այն նշանակում են խիստ անհրաժեշտության դեպքում:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք

10:14 04.05.2025

Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք

Մայիսի 4-ին` տեղական ժամանակով ժամը 09:40-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05։40-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.24⁰ և արևելյան երկայնության 45․17⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 1․8 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

10:10 04.05.2025

Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Մայիսի 4-ին, ժամը 00։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Երևանյան խճուղում՝ ՃՈ նախկին հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել է երկու «BMW» մակնիշի ավտոմեքենա։ Մինչ փրկարարների կանչի վայր […] ...

Կիրակնօրյա զբոսանք Իջևանում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

09:59 04.05.2025

Կիրակնօրյա զբոսանք Իջևանում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել սոցցանցի իր էջում և գրել․ «Կիրակնօրյա զբոսանք Իջևանում՝ 25 կմ»:   ...

Տիգրան Սողոմոնյանը «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթող

00:00 04.05.2025

Տիգրան Սողոմոնյանը «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթող

Տիգրան Սողոմոնյանը դարձավ Իտալիայում անցկացված «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Տիգրանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և 188 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում ջուր չի լինի

23:51 03.05.2025

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. մայիսի 5-ին՝ ժամը 08:00-ից մինչև մայիսի 6-ը՝ ժամը 08:00-ն, կդադարեցվի՝ Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքի, Գագարինավան, Վարսեր գյուղերի, ինչպես նաևԿոտայքի մարզի Ջրառատ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Երևանում «КамАЗ»-ը բախվել է գազատար խողովակներին, ինչի հետևանքով սկսվել է գազի արտահոսք

23:45 03.05.2025

Երևանում «КамАЗ»-ը բախվել է գազատար խողովակներին, ինչի հետևանքով սկսվել է գազի արտահոսք

Մայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում Սուրեն Սաֆարյան և Շոպրոն փողոցների խաչմերուկում «КамАЗ» մակնիշի բեռնատարը բախվել է գազատար խողովակներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը,  բախման հետևանքով տուժածներ չկան, սակայն գազախողովակները վնասվել են և սկսվել է գազի արտահոսք։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ -փրկարարական ջոկատից՝ […] ...

BACK_TO_TOP