Ամփոփվել են «Աբովյան» ՔԿՀ. վերականգնման, արդյունավետության և թափանցիկության մշակույթի հիմնում» ծրագրի արդյունքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Ամփոփվել են «Աբովյան» ՔԿՀ. վերականգնման, արդյունավետության և թափանցիկության մշակույթի հիմնում» ծրագրի արդյունքները

21:57 18.01.2019

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր մասնակցել է «Աբովյան ՔԿՀ. վերականգնման, արդյունավետության և թափանցիկության մշակույթի հիմնում» ծրագրի ամփոփիչ  միջոցառմանը: Այն կայացել է Արդարադատության նախարարության, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի և  Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ: Հանդիպմանը ներկա են եղել նաև «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ Գայանե  Վարդանյանը,  ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գայանե Հովակիմյանը, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի տնօրեն Արտակ Կիրակոսյանը,այլք:

Փոխնախարար Սուրեն Քրմոյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել միջոցառման կայացման մեջ ներգրավված բոլոր անձանց՝ ի դեմս Քաղաքացիական հասարակության ինստիտուտի ողջ աշխատակիցների, արդյունավետ և պրոֆեսիոնալ աշխատանքի համար, ինչպես նաև իր երախտիքի խոսքն է հայտնել ԱՄՆ դեսպանատանը ֆինանսական աջակցության և գաղափարի իրականացման համար:

«Ծրագրի իրագործումը Արդարադատության նախարարության համար եղել է պատասխանատու և ինտենսիվ աշխատանք, լիահույս եմ, որ հետևողականորեն կպահպանվեն ներդրված արժեքները, և մենք ականատես կլինենք դրանց շարունակականությանը»,- նշել է փոխնախարարը:

Ս. Քրմոյանը ներկայացրել է նաև ՔԿՀ-ում վերականգնողական արդարադատության կայացմանն ուղղված  համալիր աշխատանքները՝ դատապարտյալների ֆիզիկական և հոգեկան առողջություն, կրթություն, զբաղվածության ապահովում, բիզնես գաղափարների կիրառում և այլն: Այս համատեքստում, փոխնախարարն ընդգծել է, որ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկը լավագույն հիմնարկներից է, որտեղ կան բավարար միջոցներ՝ պահման պայմանների, լիարժեք կրթության կազմակերպման համար: «Օրինակ, այսօր արդեն դատապարտյալները հնարավորություն ունեն զբաղվել սպորտով, յոգայով, ձեռք բերել համակարգչային, խոհանոցային, վարսահարդարման հմտություններ և համապատասխան վկայագրեր, սովորել անգլերեն, տիրապետել կարպետագործության, հելունագործության, կավագործության նրբություններին, ինչպես նաև ներգրավվել գրքերի թվայնացման գործընթացներին»,- նշել է փոխնախարարը՝ հավելելով, որ համալիր աշխատանքների արդյունավետությունը ոչ միայն նկատելի  և ողջունելի է այս ոլորտի մասնագետների, փորձագետների, գերատեսչությունների համար, այլև այն գնահատվում է հենց դատապարտյալների կողմից:

Քաղաքացիական հասարակության ինստիտուտի տնօրեն Արտակ Կիրակոսյանը ամփոփել է ծրագրի արդյունքները, հանգամանորեն ներկայացրել կատարված աշխատանքները, առաջացած խնդիրներն ու դրանց լուծման նախընտրելի ճանապարհները:
Ծրագրի ամփոփիչ  միջոցառմանը ներկա են եղել նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներ, փորձագետներ, ծրագրի շրջանակում դատապարտյալների հետ ուսուցման աշխատանքներ կատարած մասնագետներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

BACK_TO_TOP