Գյումրիում ռուսական համայնքը նշել է Քրիստոսի մկրտության տոնը, կատարվել է Ջրօրհնեքի կարգ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+36.09 oC

Գյումրիում ռուսական համայնքը նշել է Քրիստոսի մկրտության տոնը, կատարվել է Ջրօրհնեքի կարգ

18:42 19.01.2019

Ռուս ուղղափառ եկեղեցիներում հունվարի 18-ին և 19-ին նշում են Քրիստոսի մկրտությանը տոնը: Սուրբ մկրտության տոնը Հայաստանում ևս նշում են, ռուսական եկեղեցիներում սուրբ պատարագ է մատուցվում, իսկ Գյումրիում, որտեղ ռուսական մեծ համայնք է ապրում, արդեն 10 տարի Չերքեզի ձորում ջրօրհնեքի արարողություն է կատարվում, որից հետո մաքրագործվելու համար ջուր են մտնում ուղղափառ եկեղեցու հետևորդները:

Ռուսական համայնքի ներկայցուցիչներից շատերն առաջին անգամ իրենց հետ բերել էին նաև մանկահասակ երեխաների:

«13 տարի ապրում եմ Գյումրիում, Քրիստոսի մկրտության տոնին ամեն տարի ենք մասնակցում, սա մեզ համար ընտանեկան տոն է: Այս տարի եկել ենք 1,7 տարեկան փոքրիկի հետ: Կարծում եմ՝ տոնի խորհրդի մասին պետք է պատմել մեր երեխաներին այս տարիքից»,- SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ջրօրհնեքի մասնակիցներից մեկը:

 Ջուրը՝ իբրև մաքրության խորհրդանիշ, վաղ ժամանակներից եղել է եկեղեցական արարողությունների բաղկացուցիչ մաս: Քրիստոսի մկրտության տոնի խորհրդով  Ջրօրհնեքի կարգը կատարվում է գետերում, լճերում ու  ջրավազաններում: Քրիստոսի մկրտությունից հետո ջուրը համարվում է սուրբ, ուր մաքրագործվելու նպատակով մտնում է հավատացյալ ժողովուրդը:

«Սուրբ ջրում կարող եք արդեն մտնել աղոթքով ու հավատով: Պետք է հիշել, որ ջրավազան մտնելը զվարճանք չէ, այլ հոգու մաքրության պարտք»,- ասում է Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևոր հովիվ Հայր Սերգեյը:

Եղանակը թեև ցուրտ է, ջուրը՝ առը, բայց դա Ռուս ուղղափառ եկեղեցու հետևորդներին չխանգարեց օրհնված ջրում լողանալ:

«Երբ գիտակցում ես, թե ինչի համար ես մտնում ջուրը, այն սառը չի թվում, հավատի ու հուգու ջերմությունը օգնում է քեզ մնալ ջրում»,- խոստովանում է մասնակիցներից մեկը:

Սուրբ ջրում մաքրագործվելու արարողությանը շատերն առաջին անգամ էին մասնակցում: Նախ՝ հոգեպես տրամադրվել, հետո արդեն  համարձակ ջուրը մտնել. ամեն տարի ջուրը մտնողների խորհուրդն էր «նորելուկներին»:

Ջրավազանում լողացողներն էլ միայն Ռուս ուղղափառ եկեղեցու հետևորդներ չէին. Հայ առաքելական եղեկեցու հետևորդներ նույնպես կային: Բացի Մկրտության լողից, հավատացյալները խմեցին Մկրտության ջրից՝ հոգևոր ուժի ու առողջության համար, ինչպես նաև այդ ջրից իրենց հետ տուն տարան՝ ցողելու տան պատերը:

Իսկ օրհնված ջրից դուրս գալուց հետո հավատացյալներին հնդկաձավարով շիլա, տաք թեյ ու ամենակարևորն օղի հյուրասիրեցին՝ մարմինները տաքացնելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պեսկովը բարձր է գնահատել ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու վերաբերյալ

15:14 04.08.2025

Պեսկովը բարձր է գնահատել ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու վերաբերյալ

ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու մասով կարևոր են, այդ թվում՝ Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունների համատեքստում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս ջանքերը շատ կարևոր են, այդ թվում՝ ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների ընթացիկ գործընթացի համատեքստում։ Աշխատանքը շարունակվում է», – լրագրողներին ասել է Պեսկովը։ ...

Արագածոտնի մարզի Ոսկեվազ և Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

15:08 04.08.2025

Արագածոտնի մարզի Ոսկեվազ և Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Ոսկեվազ, իսկ ժամը 12:30-ին Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Իսրայելի արտգործնախարարը ՄԱԿ-ում կքննարկի պատանդների հետ կապված իրավիճակը

15:05 04.08.2025

Իսրայելի արտգործնախարարը ՄԱԿ-ում կքննարկի պատանդների հետ կապված իրավիճակը

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ երկուշաբթի օրը կմեկնի Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ելույթ ունենալու համար, որտեղ կքննարկի Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պահվող պատանդների հետ կապված իրավիճակը։ Մերձավոր Արևելքի կարգավորման և Պաղեստինի պետության ճանաչման հեռանկարներին նվիրված համաժողովը սկսվել է երկուշաբթի օրը ՄԱԿ-ի կենտրոնակայանում։ «Այսօր երեկոյան (երկուշաբթի՝ խմբ.) ես […] ...

SHANTNEWS

15:00 04.08.2025

SHANTNEWS

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 915 դեպք, որից 437-ը՝ արտակարգ

14:50 04.08.2025

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 915 դեպք, որից 437-ը՝ արտակարգ

Հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 915 դեպք, որից 437-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 331, փլուզման, դիակի հայտնաբերման, ջրահեղձման, դժբախտ պատահարի` 1-ական, քարաթափման, բնական հրդեհի, երկրաշարժի, զինամթերքի հայտնաբերման, որոնողափրկարարական՝ 2-ական, ուժեղ կարկուտի՝ 3, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի՝ 4, վայրի կենդանիների հարձակման՝ 10, կեղծ ահազանգի, թունավորման` 13-ական, օձի նկատման՝ 58, ինքնասպանության […] ...

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Թուրքմենստան

14:40 04.08.2025

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Թուրքմենստան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը 2025 թվականի օգոստոսի 4-ից-7-ն աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու Դեպի ծով ելք չունեցող և տարանցիկ զարգացող երկրների երրորդ միջազգային համաժողովին, որն անցկացվում է Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո։ Համաժողովը կազմակերպվում է յուրաքանչյուր տասնամյակում մեկ անգամ և նպատակ ունի ամփոփելու նախորդ ծրագրերի արդյունքները, ինչպես նաև սահմանելու զարգացման նոր ուղենիշներ դեպի ծով ելք […] ...

BACK_TO_TOP