12:06 21.01.2019
Այսօր՝ ԱԺ ճեպազրույցների ժամանակ, ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանն ասել է, որ նախորդ շաբաթվա ընթացում «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի կանոններին համապատասխան լուծվել են առաջին նստաշրջանի առջև դրված խնդիրները: Մասնավորապես՝ ԱԺ-ում ձևավորվել է Հաշվիչ հանձնաժողով, ընտրվել է նախագահը, 3 տեղակալները, ինչպես նաև խորհրդարնական վերահսկողություն իրականացնող հանձնաժողովների նախագահները:
«Հանձնաժողովների նախագահների թեկնածուների հարցում ԲՀԿ խմբակցությունը որևէ առարկություն չներկայացրեց՝ ելնելով վստահության կանխավարկածից: Մենք լիահույս ենք, որ մեր գործընկեր «Իմ քայլը» դաշինքի և նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացրած թեկնածուները քննարկվել են իրենց իսկ խմբակցություններում, և մենք հարգանքով ենք մոտենում մեր գործընկերների որոշումներին, դրա համար մենք կուսակցությունում որոշում ունեինք միաձայն կողմ քվեարկել բոլոր ներկայացված թեկնածուներին», – ասել է Պետրոսյանը՝ հավելելով, որ ցանկացած քաղաքական ուժ նախևառաջ ինքն է պատասխանատու իր կադրերի համար:
Ինչպես հայտնի է, ԲՀԿ-ն ԱԺ-ում երկու հանձնաժողով է գլխավորելու: Իրենց թեկնածուների հարցում ևս առարկություններ չեն եղել: Նախագահներ են ընտրվել Միքայել Մելքումյանը և Նաիրա Զոհրաբյանը:
Միքայել Մելքումյանը դարձել է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Քվեարկությանը մասնակցել է 129 պատգամավոր. անվավեր՝ 1, կողմ՝ 122, դեմ՝ 6:
Նաիրա Զոհրաբյանն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել: Քվեարկությանը մասնակցել է 129 պատգամավոր. կողմ՝ 127, դեմ՝ 2:
Առջևում հանձնաժողովների նախագահների տեղեկալների ընտրությունն է՝ արդեն հանձնաժողովների կազմում:
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...