12:42 21.01.2019
Այսօր՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանին լրագրողները հիշեցրել են այն մասին, որ Հայաստանում ունեցել ենք վատ նախադեպ, երբ վարչապետը ԱԱԾ տնօրենին տվել է հանձնարարական կոնկրետ քրեական գործի շրջանակում: Արդյո՞ք սա չի նշանակում, որ ԱԱԾ-ի՝ վարչապետին ենթարկվելն ի չարս է օգտագործվել. հնչել է հարցը՝ հավելումով, որ որևէ նշանակություն չունի, թե ինչ քարեկան գործի մասին է խոսքը: Արդյո՞ք ճիշտ չէ, որ ԱԱԾ-ն վարչապետի ենթակայության տակ չլինի:
«Ես էստեղ որպես իրավաբան պետք է մոտենամ հարցին: Դուք ասում եք, որ կա վատ նախադեպ, իհարկե, էդ նախադեպերը պաշտոնապես հաստատված չէ, դրանք գաղտնալսումների մակարդակով են: Ընդ որում՝ դուք շատ լավ գիտեք, որ նախորդ ԱԺ լիազորությունները վաղաժամկետ դադարեցվելու արդյունքում ստեղծված քննիչ հանձնաժողովը չկարողացավ հիմնական իր առաքելությունը հասցնել վերջնական ավարտին: Դիցուք, ենթադրենք՝ դա այդպես է:
Այստեղ մի կարևոր հանգամանք կա՝ ՀՀ գործող օրենսդրության համաձայն՝ ԱԱԾ-ն գտնվում է վարչապետի անմիջական ազդեցության ներքո: ՀՀ գործող օրենսդրությունն անմիջական վերահսկողություն հասկացությունը չի մեկնաբանում, այսինքն՝ չի նշում կոնկրետ վերահսկողությունն ինչով պետք է արտահայտվի: Եվ կարող է կարծիք լինել, որ այդ վերահսկողություն կոչվածը կարող է նաև դրսևորվել փոխադարձ քննարկումների ձևով՝ մինչև համապատասխան որոշումների կայացումը»,- ասել է Պետրոսյանը:
ԲՀԿ խմբակցության անդամը որպես օրինակ է բերել Քրեական օրենսգիրքը, որով սահմանվում է, որ դատախազը վերահսկողություն է իրականացնում նախաքննության օրինականության նկատմամբ: Կոնկրետ քրեական գործով, եթե քննիչն ու դատախազը, օրինակ՝ քննարկում անեն՝ հեռախոսային զրույցի ժամանակ, արդյո՞ք սա նշանակում է միջամտություն, ապօրինություն:
«Այսինքն՝ ես որքանով հիշում եմ, այդ գաղտնալսված ձայնագրության մեջ չկա այնպիսի ցուցում, որ գնացեք, այսինչ բանը արեք կամ ուզեք-չուզեք, այնինչ բանը արեք: Էստեղ կար քննարկում, և ես հակված եմ այդ անմիջական վերահսկողությունը նաև տարածել այդպիսի քննարկումների վրա: Իսկ որպես իրավաբան, իրարկե, մերժում եմ նախաքննության, հետաքննության և առավել ևս արդարադատության նկատմամբ ցանկացած պաշտոնյայի, այդ թվում՝ նաև վարչապետի ոչ իրավաչափ միջամտությունը»,- հավելել է Պետրոսյանը ու նաև նշել, որ եթե որևէ վարչապետ ցանկություն ունենա միջամտել արդարադատությանն ու նախաքննությանը, ապա բացարձակապես հաշվի չի առնելու, թե օրենքով այդ մարմինները իր անմիջական ազդեցությանն են հանձնված, թե երկրորդ աստիճանի ենթակայության հիմնարկներ են:
Մանրամասները՝ տեսանյութում:
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...
22:51 02.08.2025
Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»․ Նարդին ՄուլահուսեյնովիչՀայաստանի չեմպիոն «Նոայի» նորեկ Նարդին Մուլահուսեյնովիչը խոսել է հայկական ակումբին միանալու մասին, հայտնում է «Նոայի» մամուլի ծառայությունը: «Այնտեղ, որտեղից ես եմ եկել, չեն հանձնվում: Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»»,- ասել է 27-ամյա բոսնիացի հարձակվողը: Նա հայկական ակումբ է տեղափոխվել Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիից»: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Բոսնիացին […] ...