13:04 21.01.2019
Անցած տարեսկզբին Շիրակի մարզի գործարարների ներկայացրած բիզնես ծրագրերով նախատեսվում էր բացել 1800 նոր աշխատատեղ, բայց ծրագիրն իրականացվեց կիսով չափ. 852 աշխատատեղ բացվեց, ընդ որում, դրանց մի մասը նախորդ տարիներից խոստացվածներն էին: Օրինակներն են «Սաստեքս» ընկերության կարի և Բավրայի հնդկաձավարի մշակման արտադրամասերը, որոնք դեռ 2 տարի առաջ պետք է գործարկվեին: Մի քանի ծրագրեր մարզում կա՛մ սառեցվել են, կա՛մ ձախողվել:
2017 թվականից կառավարություն ներկայացվել էր 26 բիզնես-ծրագիր, հիմնականում ցածր տոկոսով վարկավորման: Ընդ որում՝ Շիրակի մարզից՝ ամենաշատ թվով:
Ջերմոցային տնտեսություն, ալյուրի, հացամթերքի և մսի արտադրություն: Մայիսյան գյուղում գործող «Հացատու» ընկերությունը այս բիզնեսների զարգացման համար է ակնկալում պետական աջակցություն՝ ցածր տոկոսով վարկերի տեսքով: Գործարարն այս դեպքում պարտավորվել է 43 աշխատատեղ բացել, բայց պետական սուբսիդավորումն է ուշանում: Ընկերության տնօրեն Լևոն Համբարյանի խոսքով՝ էժան վարկավորումը թույլ կտա անցնել նոր տեխնոլոգիաների, ինչը ջերմատնային տնտեսությունում բարձր բերքատվություն ու ցածր ինքնարժեք կապահովի, կներկրվեն բարձր կաթնատու և մսատու անասուններ:
Ալրաղացում լավորակ ալյուր, դրանից էլ որակյալ հաց ստանալու համար նույնպես նոր տեխնոլոգիաների կիրառում է պետք, բայց դրա համար գործարարը վարկային նոր բեռի տակ մտնել չի կարող: Բարձր վարկերով բիզնեսի ճյուղերում շահույթ ակնկալել, ասում է՝ հնարավոր չէ:
Ամիսներ առաջ ջերմոցային տնտեսությունն ընդլայնելու, նաև ջեռուցման ծախսերը հոգալու համար «Արտյոմ Խաչատրյան» ընկերության համասեփականատեր Ցոլակ Չադրյանն էլ էր դիմել կառավարություն նույն խնդրով՝ ցածր տոկոսով վարկավորման։ Սակայն, դեռ երկու տարի առաջ խոստացած տարեկան 5 տոկոս տոկոսադրույքով վարկավորումն ուշանում է, բայց սեփականատերը աշխատանքները ջերմոցում չի սառեցրել:
Չի սպասել պետական սուբսիդավորման, բարձր տոկոսով բանկից գումար է վերցրել ոչ թե դրամով, այլ դոլարով: Նշում է, որ դրանով ոչ միայն վարկային բեռն է ծանրացել, նաև վերադարձելիության ռիսկերն են մեծացել:
Շիրակի մարզպետարանի զարգացման ծրագրերի և զբոսաշրջության բաժնի պետ Կարեն Բադիշյանը հավաստիացնում է, որ արդեն 2 տարի կառավարությունում շրջանառվող բիզնես ծրագրերը էժան վարկավորման կարժանանան, բայց գործարարները դեռ սպասելու են: Մարտի 28-ին Գյումրիում կազմակերպվելու է «Իմ քայլը հանուն Շիրակի» ֆորումը, որին մասնակցելու են նաև ներդրողներ արտերկրից: Թե որքանով օտարերկրացի գործարարներին կհետաքրքրի մարզի արտադրական ներուժը և արդյո՞ք հնարավորություն կստեղծվի սառեցված ձեռնարկների մեկնարկը տալ, տնտեսական համաժողովի արդյունքներից է կախված:
Շիրակի մարզի արտադրական ներուժը շարունակում է ոչ լիարժեք կիրառվել: Ներդրումների համար գործարար շրջանակները մարզը դիտարկում են ռիսկային գոտի: Պատճառները 30 տարի է՝ գրեթե չեն փոխվել: Ոչ միայն բնակչության ցածր գնողունակությունը, նաև գործարարի համար շահավետ բիզնես միջավայրի բացակայությունը, ըստ ոլորտի պատասխանատուների, չի ապահովում ներդրումների վերադարձելիությունը:
21:00 02.08.2025
Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասինՕդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...
20:50 02.08.2025
Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետըՄալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...
20:40 02.08.2025
Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...
20:32 02.08.2025
The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...
20:22 02.08.2025
Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել ԳազաԻսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...
20:10 02.08.2025
Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...