16:33 21.01.2019
«Տարիներ շարունակ հետազոտություններն անդրադարձել են գնահատման խնդրին, և որպես գնահատման թերի կողմ մեջբերվել է, որ ուսուցիչը ոչ միշտ է տալիս այն, ինչ պետք է տա, ոչ ճիշտ է գնահատում աշակերտին և դա անում է նրա համար, որ երեխայի ծնողը դիմի իրեն լրացուցիչ պարապմունքի համար: Այս նախաձեռնությունը լավ հնարավորություն է նաև ուսուցիչների համար՝ այդ մեղադրանքներից ազատվելու, ինչպես նաև գնահատման որակը բարելավելու համար»,- հունվարի 21-ին, խոսելով «Ուսուցչի վարքականոն» նախաձեռնության մասին, ասաց ՀՀ ԿԳՆ աշխատակազմի հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը:
Մակյանը հիշեցրեց, որ նախագիծը նոր չէ: Վարքականոնը, որը ներկայացված է հանրային քննարկման, արդեն 2014-ից գործում է: Իհարկե, բոլոր դպրոցներում չէ, որ այն կիրառվում է, սակայն կան նաև այդ նորմերով առաջնորդվող դպրոցներ:
Նախագծում մշակվում են բաներ, որ այդ պահին ուսուցչի մտքով չէր անցել: Սա նորմալ հարաբերությունների մասին է, որը դպրոցում խիստ կարևոր է: Երեխան գալիս է տուն և դժգոհում, որ ուսուցիչը ցածր միավոր նշանակեց, որ ինքը համաձայն չէր: Մինչդեռ տարվա սկզբին ուսուցիչը բացատրում է գնահատման իր մեթոդաբանությունը, նկարագրում է, թե ինչ սկզբունքով է ինքը գնահատում, և սա պետք է կատարվի նորմալ, ոչ թե ասի՝ քո խելքի բանը չէ, սուս մնա և այլն: Վարքականոնում այդ ամենը կա»,- ասաց ԿԳՆ Երևանի թիվ 189 ավագ դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանը, որը կողմ է նախագծի կիրառմանը:
Արտաշես Թորոսյանի խոսքերով՝ նախագիծը հանրային քննարկման ներկայացնելուց հետո սկսվեց շահարկվել ուսուցչի ցածր աշխատավարձը, դպրոցների վատ կահավորումը, ֆինանսավորումը և այլն: Դրանք լուրջ խնդիրներ են, բայց էթիկան չի կարող բացառվել:
Նախագծին նաև դեմ արտահայտվողներ կան: Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Լուսինե Խառատյանը նշեց, որ հիմնական վերապահումն այն է, որ այն ներկայացվել է քննարկման, երբ դեռ չկա կրթության զարգացման պետական ծրագիր, հանրակրթության ընդհանուր տեսլական, որն ավելի հիմնավոր է, և դրանից ելնելով՝ նախագիծը կարող է փոփոխությունների ենթարկվել:
«Սա ցույց է տալիս հատվածային մոտեցում խնդիրների լուծմանը, երբ ճիշտ էր սկսել համակարգային փոփոխություններից: Քննարկումներ եղել են, բայց ցանկացած մասնագիտական խմբի էթիկայի կանոններ մշակելիս այդ մասնագիտական խմբի կարծիքը պետք է հաշվի առնել: Այո՛, քննարկումներ եղել են, բայց դրանք այդքան էլ լայն բնույթ չեն կրել, փոքր խմբերի հետ են եղել և շատ ուսուցիչներ տեղյակ չեն պրոբլեմից,- ասաց Լուսինե Խառատյանը:
Նրա խոսքերով՝ եթե խոսքը կոռուպցիայի կանխարգելման մասին է, ապա դա վարքականոնով կարգավորվելիք բան չէ: Նման դրսևորումներն այլ միջոցներով են կարգավորում:
Վարքականոնի նախագծում խնդիրներ է տեսնում նաև ուսուցչուհի, Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Զեմֆիրա Քալաշյանը:
«Ունենք հանրակրթության մասին օրենք, որը սահմանում է ուսուցչի պարտականությունները, շփման ձևերը: Ունենք Սահմանադրություն, որը կրթության վերաբերյալ դրույթներ ունի: Ունենք բուհական համակարգ, որտեղ մասնագիտանում են ուսուցիչները և ստանում հմտություններ, նաև արժեքներ ձեռք բերում, զուտ ակադեմիական գիտելիքներ ստանալուց զատ, ինչպես նաև էթիկական նորմեր են ձեռք բերում աշակերտների հետ շփվելուց: Եթե ունենք այդ երեք կառույցներն ու ստեղծում ենք մի բան, որ պետք է վերահսկի ու մի բան էլ պատասխանատվության ենթարկի ուսուցչին, կարծում եմ՝ արժեզրկում ենք նախորդ երեք համակարգերը»,- ասաց գյուղական համայնքում դասավանդող Զեմֆիրա Քալաշյանը:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...