Գյումրիում բնակապահովումը պետք է զուգորդվի բնակիչների կենսապահովման բարձրացմամբ. Ալբերտ Մարգարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Գյումրիում բնակապահովումը պետք է զուգորդվի բնակիչների կենսապահովման բարձրացմամբ. Ալբերտ Մարգարյան

23:33 21.01.2019

Այն, որ Գյումրիում տնակների առքուվաճառքը, նաև դրանք վարձակալությամբ տրամադրելը տարիներ առաջ բնակարան ստացած կամ քաղաքից բացակայող տնակատերերի բիզնեսն է դարձել, նորություն չէ: Սա հետևանք է նաև փաստաթղթային մի շարք խախտումների: «Գյումրին առանց տնակների» հիմնադրամն այս խնդիրը ևս բարձրացրել է: Հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանի ձեռքի տակ կան փաստաթղթեր, որոնց համաձայն՝ տնակը ապամոնտաժվել է, բայց այն իրականում տեղում է: Փաստացի, չքանդված տնակների քանդման ակտերը ևս փոխանցվել են Շիրակի մարզի դատախազություն: Հիմնադրամի տնօրենը փաստում է, որ հիմնականում բարեգործական կազմակերպությունները տնակների բնակիչներին բնակարան են տրամադրել առանց տնակը քանդելու գործոնն հաշվի առնելու:

Արդյունքում՝ նույն այդ տնակով տանտերը 2 անգամ է բնակարան ստացել՝ մեկը բարեգործական կազմակերպությունից, մյուսը՝ պետությունից: Հիմա ստեղծված նոր աշխատախումբը դարձյալ Գյումրիում տնակների հաշվառում է անցկացնելու, ավելի խորն են ուսումնասիրելու տնակային պատմություններն իրենց բնակիչներով: Ըստ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանի՝ Գյումրիում եթե աղքատությունը չվերացվի, ապա քաղաքը տնակներից երբեք չի ձերբազատվի:

«Ուզում եք պետական միջոցներով բոլոր տնակների բնակիչներին բնակարան հատկացնենք, եթե 5 տարի հետո գանք, ապա կտեսնենք, որ նորից տնակային ավաններ են քաղաքում, ու վարձակալությամբ տրված տնակներ: Իսկ բնակարանները մարդիկ վաճառել են, մեկը՝ որդու հարսանիքն անելու, մյուսը՝ աղջկան օժիտ տալու, մեկ ուրիշն էլ՝ բուժման նպատակով: Ընտանիքների բնակպայմանների բարելավումը պետք է մարդկանց բարեկեցության բարձրացմանը զուգահեռ ընթանա: Միայն այդ դեպքում անօթևանության խնդիրը Գյումրիում կվերանա»,- ասել է Ալբերտ Մարգարյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

21:00 02.08.2025

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

Օդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

20:50 02.08.2025

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

20:40 02.08.2025

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

20:32 02.08.2025

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

ԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

20:22 02.08.2025

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

Իսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

20:10 02.08.2025

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...

BACK_TO_TOP