Գյումրիում գործարարը 10 տարի է՝ արտադրությունը նկուղում է կազմակերպում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

Գյումրիում գործարարը 10 տարի է՝ արտադրությունը նկուղում է կազմակերպում

19:30 22.01.2019

Գյումրիում տրիկոտաժի արտադրությամբ զբաղվող անհատ ձեռներեց Ռուստամ Հակոբյանին ավելի քան 10 տարի չի հաջողվում արտադրական շենքի հարց լուծել: Ընդամենը 6 աշխատակցով արտադրությունը կազմակերպում են Անի թաղամասի շենքերից մեկի նկուղում, որտեղ պայմաններ չկան: 7 տարի առաջ բազմաթիվ դիմումներից հետո վերջապես տարածք էր հատկացվել, որտեղ անհատ ձեռներեցը նոր արտադրական շենք է կառուցել, մնում են ներքին հարդարման աշխատանքները, ինչն էլ ավարտին հասցնել չի կարողանում:

Խնդիրը միայն ֆինանսական չէ, կառույցը նախագծային անհամապատասխանություններ ունի, ինչի պատճառով քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ավարտական ակտ չի տրամադրում:

Անի թաղամասի շենքերից մեկի նկուղային հարկում 10 տարի առաջ, երբ Ռուստամ Հակոբյանը արտադրություն էր հիմնում, համոզված էր, որ տեղակայումը ժամանակավոր է լինելու, բայց այդպես չէղավ: Բնակելիի նկուղային հատվածները վերածել է կարի արտադրամասի, ձևարանի, հումքի և պատրաստի արտադրանքի պահեստի:

Արտերկրից ներկրված հումքով ստացված արտադրանքը վաճառվում է ոչ միայն Հայաստանում և Արցախում, նաև Ռուսաստանի Դաշնությունում: Գործարարն ասում է՝ իրացման խնդիր չունի, միայն թե կարողանա շենքային հարցերը լուծել: 2 տարի առաջ դիմել էր կառավարություն՝ խոստացած ցածր տոկոսադրույքով վարկերից օգտվելու համար, բայց այդ մասին խոսակցություն չկա, իրենք էլ սեփական միջոցներով են ձեռնարկել շենքի շինարարությունը՝ վաճառելով հումքը և գնված նոր մեքենասարքավորումները:

Շրջանառու միջոցներն արտադրություն ընդլայնելու փոխարեն ուղղվել են նոր շենքի կառուցմանը: 20 նոր աշխատատեղ էր բացվելու, որը այդպես էլ իրականություն չդարձավ: 7 տարում էլ Ռուստամ Հակոբյանը կարողացավ կառուցել երկհարկանի այս շինությունը, որը մնում է անավարտ, ֆինանսներն են սպառվել:

Այս դեպքում էլ ավարտական ակտ չեն տալիս, որպեսզի շենքը գրավադնի և գումար վերցնի, որով հույս ունի, որ կկարողանա ոչ միայն շինարարությունն ավարտել, այլև արտադրությունն ընդլայնել: Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը մերժել է՝ պատճառաբանելով, որ կան նաև նախագծային անհամապատասխանություններ:

Նախագծով նախատեսված է, որ շենքի առաստաղը պետք է լինի կախովի, բայց կառուցվել է երկաթբետոնյա սալերով, ինչը, ըստ գործարարի, ավելի ամուր է, քան նախագծածը: Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի դեկավար Գեղամ Շախբազյանի խոսքերով՝ եթե տեխնիկական հսկողն առարկություն չունի, ապա լիցենզավորված կազմակերպությունը կարող է տալ փաստաթուղթ, որ շինությունն համապատասխանում է սեյսմիկ նորմերին և այդ դեպքում, հարցը կհամարվի փակված:

Բայց տեսչական մարմնի ստորագրությամբ Ռուստամ Հակոբյանին ներկայացվել են մերժման այլ պատճառներ ևս, հայտնաբերված թերությունները՝ 11 կետից են բաղկացած: Գործարարը պետք է կիսակառույց շենքի ներքին հարդարումն ավարտի, կոմունիկացիոն համակարգը լրիվ կառուցի, որ նոր կարողանա ավարտական ակտ ստանալ:

Ըստ տեսչական մարմնի ղեկավարի՝ շենքը նախագծում ներկայացված է ոչ թե արտադրական, այլ որպես բնակելի տարածք: Այն արտադրականի վերածելու դեպքում անհրաժեշտ է նաև, որ հրդեհաշիջման նվազագույն չափորոշիչները ապահովվեն: Տեսչական մարմինը առանց այս աշխատանքները կատարելու չի պատրաստվում կիսակառույց շենքին ավարտական ակտ տալ, իսկ գործարարը դրա համար ֆինանսներ չունի ու 5 ամիս շարունակվող փաստաթղթային քաշքշուկների պատճառով արտադրական պատվերներ է կորցրել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արենիում` 42.6, Երևանում՝ 41.9 աստիճան. մի շարք վայրերում դիտված ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները

21:16 02.08.2025

Արենիում` 42.6, Երևանում՝ 41.9 աստիճան. մի շարք վայրերում դիտված ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները

Ինչպես կանխատեսվել էր, այսօր հանրապետությունում դիտվել է բարձր ջերմային ֆոն։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել, որ մի շարք վայրերում դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները. Արենի` 42.6°C (40°C` 2011թ.), Երևան` 41.9°C (40.8°C` 2000թ.), Արտաշատ` 40.9°C (40.7°C` 2011թ.), Ապարան` 33.5°C (32.2°C` 2000թ.): ...

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

21:00 02.08.2025

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

Օդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

20:50 02.08.2025

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

20:40 02.08.2025

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

20:32 02.08.2025

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

ԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

20:22 02.08.2025

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

Իսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...

BACK_TO_TOP