Վարձավճարների բարձրացումը երաժշտական դպրոցներում հանգեցրել է աշակերտների թվի կրճատման – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+36.09 oC

Վարձավճարների բարձրացումը երաժշտական դպրոցներում հանգեցրել է աշակերտների թվի կրճատման

00:53 23.01.2019

Ժողովրդական նվագարաններից մի շարք գործիքներ Գյումրիի երաժշտական դպրոցներում չեն դասավանդում: Իսկ խնդիրը նոր չէ, չկան և՛ գործիքներ, և՛ մասնագետներ: Մասնագետներով ու գործիքներով համալրում չի ստացվում, դրա հետ մեկտեղ դպրոցներում աշակերտների թիվը չի փոխվում, սա այն բանից հետո, երբ վարձավճարները թանկացան: Երկրորդ գործիքին տիրապետելու համար սահմանվել է ավելի բարձր վճար: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Այս կարգը երաժշտական դպրոցներում սահմանվել է մեկ տարի առաջ՝ ավագանու որոշմամբ, ինչը փոխելու կամ վերանայելու առաջարկներ դպրոցներից եղել են:


Երաժշտական դպրոցներում բարձր վարձավճարներով աշխատել սկսել են նաև այս կիսամյակում, մեկ տարում այն վերանայելու տնօրենների առաջարկները չեն ուսումնասիրվել: Քաղաքապետարանից վարձերի թանկացումները հիմնավորում են՝ շենքային պայմանների, գործիքների ձեռք բերման ու վերանորոգման հարցերը թանկ վարձերի հաշվին են լուծելու: Բայց դրա հետևանքները դպրոցներում բացասական են: Սաների թիվ չի ավելանում, բացի դրանից՝ աշակերտները հրաժարվում են երկրորդ գործիք սովորել, այստեղ էլ վարձերը քառակի բարձրացել են:

Երկրորդ գործիքին տիրապետելը քանի դեռ թանկ հաճույք է, երաժշտական դպրոցներն էլ սաներին ընդամենը մեկ առաջարկ ունեն՝ բավարարվել ուսումնական պլանով հաստատված ու  անվճար մեկ առարկայով՝ վոկալով: Այժմ ոչ մի երաժշտական դպրոց վարձավճարի թանկացման պատճառով երկրորդ գործիք սովորող աշակերտ չունի:
Թանկ վճարները, թերևս, միակ պատճառը չեն սաների թվի կրճատման: Դպրոցներում նվագարանները նորերով փոխարինելու հարցը չի լուծվում, դասարանները ժողգործիքներով համալրել տարիներով չի հաջողվում և հետո էլ չունեն մասնագետներ, որոնք պահանջված են դպրոցներում: Ծնողն առաջնորդվում է պահանջվածությամբ կամ, գուցե, իրավիճակի թելադրանքով: Այսօր շատ գործիքների նկատմամբ հետաքրքրություն չկա, երաժշտական դպրոցներում հագեցած բաժիններ են համարվում դաշնամուրը, դուդուկը, շեփորն ու քանոնը:

Յուրաքանչյուր երաժշտական  դպրոցի տարեկան բյուջեն մոտ 35 մլն դրամ է կազմում, սա էլ ավելացել է վարձավճարների թանկացման հաշվին: Իսկ գումարների տնօրինումը քաղաքապետարանի հսկողությամբ է: Բյուջեի գումարի մեծ մասը ծախսվում է աշխատավարձի ու կոմունալի համար, իսկ մնացածը՝  նոր գործիքների կամ այլ  գույքի ձեռք բերելը դառնում են երկրորդական հարցեր, իսկ անհրաժեշտության վերածվում , երբ դպրոցը ուսուցիչների խնդիրն է նաև լուծում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 04.08.2025

SHANTNEWS

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 915 դեպք, որից 437-ը՝ արտակարգ

14:50 04.08.2025

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 915 դեպք, որից 437-ը՝ արտակարգ

Հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 915 դեպք, որից 437-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 331, փլուզման, դիակի հայտնաբերման, ջրահեղձման, դժբախտ պատահարի` 1-ական, քարաթափման, բնական հրդեհի, երկրաշարժի, զինամթերքի հայտնաբերման, որոնողափրկարարական՝ 2-ական, ուժեղ կարկուտի՝ 3, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի՝ 4, վայրի կենդանիների հարձակման՝ 10, կեղծ ահազանգի, թունավորման` 13-ական, օձի նկատման՝ 58, ինքնասպանության […] ...

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Թուրքմենստան

14:40 04.08.2025

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Թուրքմենստան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը 2025 թվականի օգոստոսի 4-ից-7-ն աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու Դեպի ծով ելք չունեցող և տարանցիկ զարգացող երկրների երրորդ միջազգային համաժողովին, որն անցկացվում է Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո։ Համաժողովը կազմակերպվում է յուրաքանչյուր տասնամյակում մեկ անգամ և նպատակ ունի ամփոփելու նախորդ ծրագրերի արդյունքները, ինչպես նաև սահմանելու զարգացման նոր ուղենիշներ դեպի ծով ելք […] ...

Ալափարսի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ. Չարենցավանի ոստիկանների բացահայտումը

14:32 04.08.2025

Ալափարսի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ. Չարենցավանի ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 29-ին Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները ստացել էին փաստական տվյալ, որ Կոտայքի մարզի Ալափարս գյուղի բնակիչ 61-ամյա տղամարդը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։ Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնաված քրեական վարույթի շրջանակում հուլիսի 31-ին կատարված զննությամբ տղամարդու հողամասում և ծաղկանոցում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ։ Հայտնաբերվել են նաև կանեփանման կիսաչոր զանգվածներ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: ...

Պարկում նռնակ, «Նագան» և սվին դանակ. զենք-զինամթերքի կամավոր հանձնում Սևանի բաժնում

14:20 04.08.2025

Պարկում նռնակ, «Նագան» և սվին դանակ. զենք-զինամթերքի կամավոր հանձնում Սևանի բաժնում

Հուլիսի 31-ին Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի հրամանատարին է դիմել Սևան քաղաքի մի բնակիչ: Նա հայտնել է, որ պապական տան գոմի տանիքը մաքրելիս գտել են պարկի մեջ լցված զենք-զինամթերք, որը պատկանում է հանգուցյալ պապին։ Համայնքային ոստիկանության Սևանի բաժնում պարկը բացվել է փորձագետի մասնակցությամբ: Պարկում կային սվին դանակ, «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակ, «Ֆ-1» տեսակի […] ...

2 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում

14:12 04.08.2025

2 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում

Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Հայաստանի մասնակիցները նվաճել են 2 ոսկե և 2 բրոնզե մեդալներ: Մաթեմատիկական միջազգային ուսանողական 32-րդ օլիմպիադան (International Mathematics Competition) տեղի է ունեցել հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը, որին մասնակցել են աշխարհի 73 համալսարանի թիմեր (434 ուսանողներ): Ռուբեն Համբարձումյանը և Վահրամ Ասատրյանն արժանացել են ոսկե, իսկ Ստեփան Գևորգյանն ու Նարեկ Հովեյանը՝ բրոնզե մեդալների: Ուսանողական […] ...

BACK_TO_TOP