19:09 22.01.2019
Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակից Նարեկ Գուրուրյանին Հայաստանին արտահանձնելու մասին խոսելը դեռ վաղ է: Փաստաբան Նորայր Նորիկյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց` ՀՀ Սահմանադրությամբ սահմանված կարգով ՀՀ քաղաքացիները, անկախ նրանից, թե որտեղ են՝ ՀՀ տարածքից դո՞ւրս են, թե՞ ոչ, ՀՀ պաշտպանության ներքո են, բայց այս փուլում հնարավոր չէ անդրադառնալ արտահանձնման հարցին:
«Հաշվի առնելով, թե որ երկրում է կատարվել հանցագործությունը, այդ երկրում պետք է օբյեկտիվ քննություն իրականացվի, ապա դատավարություն, և եթե նշված անձը մեղավոր ճանաչվի Ղազախստանի Հանրապետության իրավասու դատարանի կողմից, այդ դատական ակտը պետք է մտնի օրինական ուժի մեջ, անձը ենթարկվի քրեական պատասխանատվության և ազատազրկման:
Դրանից հետո գոյություն ունեն միջազգային կոնվենցիաներ, այդ թվում՝ դատապարտյալներին փոխանցելու մասին կոնվենցիա, և եթե ՀՀ-ի կամ դատապարտյալի կողմից համապատասխան միջնորդություն կներկայացվի` հետագա պատիժը կրելու համար նրան տեղափոխել Հայաստանի Հանրապետություն, բնականաբար, ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով, ինչպես նաև Հայաստանի կողմից վավերացված միջազգային պայմանագրերով, կոնվենցիաներով սահմանված կարգերով ու ընթացակարգերով նշված անձի` որպես դատապարտյալի տեղափոխումը կիրականացվի, բայց այս պահին շատ վաղ է խոսել այդ մասին»,- ասաց նա:
Փաստաբանը համոզված է` Գուրուրյանի արտահանձնումը Ղազախստանին կատարվելու է. եթե նա ՌԴ քաղաքացի լիներ, չէին արտահանձնի՝ հաշվի առնելով, որ նա ՀՀ քաղաքացի է, և եթե նա կարողանար գալ Հայաստան, Հայաստանը ևս կարող էր չարտահանձնել Գուրուրյանին:
19:05 02.08.2025
Հայկ Մուսախանյանը՝ ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստ18:58 02.08.2025
ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ զենքը վայր չի դնի, քանի դեռ Իսրայելը շարունակում է օկուպացիանՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ չի զինաթափվի քանի դեռ իսրայելական օկուպացիան շարունակվում է և պաղեստինցի ժողովրդի իրավունքները լիովին վերականգնված չեն։ Այս մասին ասվում է շարժման պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ՝ կապված «որոշ լրատվամիջոցների կողմից ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան Սթիվեն Ուիթքոֆին հղում անելով ՀԱՄԱՍ-ի կողմից զենքը վայր դնելու պատրաստակամության մասին հաղորդագրությունների» հետ։ «Մենք կրկին […] ...
18:47 02.08.2025
Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համարՈւկրաինայի պաշտպանության նախարարությունը 8 միլիարդ գրիվնա (191,8 միլիոն դոլար) է հատկացրել «Անօդաչու թռչող սարքերի գիծ» նախագծում ներգրավված զորամասերի անհետաձգելի կարիքների համար։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։ «Մենք ավելացնում ենք ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մեջ ներդրումները և ամրապնդում պաշտպանական ուժերը։ Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի որոշման համաձայն՝ Պաշտպանության նախարարությունը հաստատել է ուկրաինական բանակի կարիքների […] ...
18:28 02.08.2025
Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկաԹուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...
18:17 02.08.2025
Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայիԱմերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...
18:05 02.08.2025
Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվելԵրևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Գանձասար» -«Արարատ» խաղով մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանը: Առաջնության բացման խաղում 1-1 հաշիվն է գրանցվել: 34-րդ րոպեին հաշիվը բացել է «Գանձասարը» Լյուկ Մերիլի ճշգրիտ հարվածով, 41-րդ րոպեին «Արարատից» 11-մետրանոցից վրիպել է Մամադու Դումբիան, սակայն 68-րդ րոպեին երևանյան թիմը կարողացել է խփել պատասխան գոլը, աչքի է ընկել խփեց Մուսա Կանտեն: ...