12:06 24.01.2019
Տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը: Քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Դավոսում, այն վարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Այն բավական կարճ է տևել: 21 հարցից ընդամենը 7-ն է եղել զեկուցվող: Մինչ օրակարգային հարցերին անցնելը, Ավինյանն առաջարկեց խոսել երկու նախաձեռնության մասին:
Այսպիսով, ՊԵԿ-ի կողմից շրջանառության մեջ կդրվեն նոր դրոշմապիտակներ, որոնք անվտանգ կլինեն երեխաների համար: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի խոսքով՝ դրոշմապիտակների ցելոֆանե շերտը, որը հեշտ պոկվում է, կարող է որոշակի պատահարների առիթ տալ, և երեխաները կարող են կուլ տալ:
«Տեխնիկական պայմանները փոխել ենք, ավելի ամուր է փակցվելու և լինելու է ավելի բարակ: Արդեն ունենք մրցույթի արդյունքում հաղթած մատակարարի անունը»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ մատակարարի հետ քննարկմանը կլսեն այլընտրանքային առաջարկներ, որոնցից կընտրվի ամենաօպտիմալ տարբերակը: Ըստ նրա՝ նոր դրոշմապիտակներն արդեն անվտանգ են, և եթե նույնիսկ երեխան այն կուլ տա, դա վտանգ չի ներկայացնում:
Երկրորդ ծրագրին անդրադարձ կատարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Այսուհետ չարորակ հիվանդությունների վիրահատական բուժումն իրականացվելու է բացառապես պետպատվերի շրջանակներում:
«Չարորակ նորագոյացությունների վիրահատությունները մինչև հիմա ևս եղել են պետպատվերի շրջանակում, բայց համավճարով: Այսինքն՝ շատ փոքր մասն է պետությունը վճարել, մնացածը վճարել են պացիենտները»,-ասաց նախարարը:
Թորոսյանի խոսքով՝ այս տարի առողջապահության բյուջեի աճի շրջանակներում մոտ 700 մլն կուղղվի ուռուցքաբանության ոլորտին, բայց վիրահատությունները կատարվելու են միայն այն կլինիկաներում, որոնք կբավարարեն ներկայացվող չափանիշները:
«Մյուս տարի կմտածենք քիմիաթերապիայի և ճառագայթային թերապիայի վրայից համավճարը հանելու մասին»,- ասաց նախարարը:
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...