Գյումրիում գիտնականի նորարարությունը 3 տարի է՝ թղթի վրա է մնացել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Գյումրիում գիտնականի նորարարությունը 3 տարի է՝ թղթի վրա է մնացել

16:47 24.01.2019

Գյումրիում ծանր արդյունաբերության ճյուղի վերագործարկման ուղղությամբ մասնավոր ներդրումներն, ինչպես նաև պետական ծրագրերը բացակայում են: Մեքենաշինությունն անհեռանկարային է դարձել, ինժեներական ու նորարարական բոլոր նախագծերը մնում են թղթի վրա: Օրինակը Պոլիտեխնիկական ինստիտուտի և Ճարտարագիտական ակադեմիայի Գյումրիի բաժանմունքի համատեղ մշակած նախագիծն է: Նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ստեղծվել է քար կտրող մեքենա, որն արտադրողականությամբ չի զիջում եղածներին, բայց, նախադեպերն աչքի առաջ ունենալով, գիտնականները քիչ հավանական են համարում, որ այս մեկն արտադրությունում կիրառություն կստանա:

70 տարուց ավելի է՝ մարզում քարի հանույթի համար օգտագործվում են քար կտրող այս մեքենաները, որոնք արտադրվում են Գյումրիի «Քարհատ մեքենա» ընկերությունում: Արթիկի տուֆի հանքերում են կիրառում, բայց հին մեքենաների պատճառով հանույթն ավելի քիչ է ստացվում, քան թափոնները: 2 տարի առաջ էր, որ ուժեղ հեղեղը հանքերից թափոնները քշել, բերել էր Արթիկ քաղաք և մեծ վնասներ հասցրել շինություններին:

Ինժեներներն առաջարկում են ձերբազատվել այս թափոններից: Նախագծել են քար կտրող մեքենա, որը թափոններ չի առաջացնում: Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի Գյումրիի բաժանմունքի ղեկավար Ջոն Ասատրյանն ասում է, որ իրենց ստեղծած մեքենան քարի փոշուց բացի, այլ թափոններ չի առաջացնում:

Սա նոր մեքենայի միակ առավելությունը չէ: Եղած ծանրաքարշ, ռելսերով աշխատող, արդեն դարն ապրած մեքենաների փոխարեն գիտնականներն առաջարկում են ավելի որակյալն ու կոմպակտը, որը կրկնակի էժան է ու ավելի ճկուն: Ըստ Ջոն Ասատրյանի՝ այն  կրկնակի նվազեցնում է քարի ինքնարժեքը: Ծանրաքարշերին փոխարինելու հավակնող նոր մեքենան սովորական ինքնաթափի չափերով է, որի նախագծի մշակմանը մասնակցել ու իրենց հավանությունն են տվել ոչ միայն «Քարհատ մեքենա» ընկերության աշխատակիցները: Ընկերության լիազոր ներկայացուցիչ Դավիթ Ղազանչյանն ասում է, որ գործարանի արտադրած մեքենաներից նոր նախագծածը բավական թեթև է ու դյուրաշարժ:

Մեքենան նախագծվել է 2 տարում՝ Գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ: Նորարարությամբ հետաքրքրված են նաև արտասահմանյան ընկերությունները: Բայց Պոլիտեխնիկի գիտնականներն այդպես էլ չկարողացան 3 տարվա մեջ լուծել ֆինանսավորման հարցը, որպեսզի մեքենայի նմուշը պատրաստվեր, որ պատվերներ գտնեին ու սերիական արտադրություն կազմակերպեին: Ջոն Ասատրյանի խոսքերով՝ Գիտության կոմիտեում հայտնել են, որ ներդրումների խնդիրն իրենց պարտականությունը չէ: Իսկ Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությունը ֆինանսներ չունի: Ըստ Ջոն Ասատրյանի՝ տրամաբանորեն պետք է, որ ներդրումների հարցում շահագրգիռ լինեն մեքենան շահագործողները, այսինքն՝ հանքատերերը, բայց նրանք էլ ազատ միջոցներ չունեն:

Իսկ նոր մեքենայի նմուշն ունենալու դեպքում հենց «Քարհատ մեքենա» ընկերությունն էլ կստանձնի դրա պատրաստումը: Գործարանը 2 ամիս է՝ չի աշխատում, քար կտրող մեքենաների համար պատվերներ վաղուց չկան: Միակ շուկան Ղազախստանն էր, որն էլ հրաժարվել է պատվերներից: Ըստ լիազոր ներկայացուցչի՝ իրենք ունեցած հնարավորություններով չեն կարող մրցակցել արտերկրի սարքաշինարարների հետ: Նոր շուկաներ փնտրելն արդեն ավելորդ է, ասում է ընկերության լիազոր ներկայացուցիչը: Համաշխարհային նորարարություններից վաղուց հետ են ընկել: Ինժեներներին մտահոգում է այն, որ քարի հանույթի մշակման բնագավառում պետական ռազմավարական որևէ ծրագիր չկա, մարզի գիտական ներուժը որևէ տեղ չի օգտագործվում: Արտադրություններին կից կոնստրուկտորա-տեխնոլոգիական բյուրոները տարիներ առաջ փակվեցին առանց վերաբացման հեռանկարի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

21:00 02.08.2025

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

Օդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

20:50 02.08.2025

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

20:40 02.08.2025

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

20:32 02.08.2025

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

ԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

20:22 02.08.2025

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

Իսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

20:10 02.08.2025

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...

BACK_TO_TOP