15:12 25.01.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը խոսել է Թուրքիայում Կարո Փայլանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գործընթացից՝ պահանջելով Վեհաժողովից անհապաղ միջամտել և թույլ չտալ, որ թուրքական տխրահռչակ 301 հոդվածով լռեցնեն այլախոհներին։
«Ուզում եմ բողոքի իմ ձայնը բարձրացնել Թուրքիայում քաղաքական գործիչների, պատգամավորների հանդեպ սկսված վհուկների աննախադեպ որսի կապակցությամբ, որոնց թվում՝ Լեյլա Գյուվենի Էրթուգլու Քուրքչուի, Սելահաթին Դեմիրթաշի դեմ: Թուրքիայում Դիարբեքիր քաղաքի դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան՝ 8 պատգամավորի պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար, որոնց թվում է նաև հայազգի պատգամավոր Գարո Փայլանը։ Գարո Փայլանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ստացվել նաև Թուրքիայի նախագահի նստավայրից։
Հերթական անգամ գործի է դրվել Թուրքիայի քրեական օրենսգրքի տխրահռչակ 301 հոդվածը, որով այդ երկրում լռեցնում և բանտերն են նետում այլախոհներին, լրագրողներին, ընդդիմախոսներին։ Այս խայտառակ հոդվածով ժամանակին քրեական գործ հարուցվեց թուրքահայ հայտնի մտավորական և լրագրող Հրանտ Դինքի հանդեպ, ով սպանվեց միայն նրա համար, որ հայ էր»,- ասել է Զոհրաբյանը:
Ի պատասխան՝ թուրք պատվիրակներից մեկն ասել է.
«Ինձ զարմացնում է Թուրքիայում ժողովրդավարության և պատգամավորների վրա ճնշումների գործադրելու մասին Նաիրա Զոհրաբյանի ելույթը: Դուք կարո՞ղ եք համեմատել Թուրքիայի և ձեր երկրի ժողովրդավարությունները և ցույց տալ գոնե մեկ թուրք պատգամավորի ձեր խորհրդարանում: Իսկ Թուրքիայի խորհրդարանում կա 3 հայ պատգամավոր»:
Նշվում է, որ ելույթ է ունեցել նաև ադրբեջանցի պատվիրակ Սամադ Սեիդովը: Նա ասել է.
«Որքան ավելի է գեղեցկանում Նաիրա Զոհրաբյանը, այնքան ավելի անտանելի է դառնում նրա բնավորությունը»:
18:07 16.06.2025
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններինՆախագծի հիմնական նպատակներն են ապահովել ոլորտային արտադրատեսակների շուկայում հավասար մրցակցությունը, արտադրական ավելի երկար շղթաների կիրարկումը, առավել բարձր ավելացված արժեքով տեղական ապրանքների արտադրության զարգացման խթանումը: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 16-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» […] ...
17:54 16.06.2025
Համընդհանուր հայտարարագիր լրացրած 28 հազար 916 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 569 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետՀունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 28 հազար 916 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1551 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 569 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +132 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 89 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...
17:48 16.06.2025
Վթար Արշակունյաց պողոտայում․ 58-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել էՀունիսի 13-ին՝ ժամը 19:00-ին, 58-ամյա Վյաչեսլավ Հ․-ն «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում բախվել է «ԺոնգՏոնգ» ավտոբուսին, այնուհետև «սրտի կանգ» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։ Ժամը 21:00-ին հիվանդանոցից հայտնել են, որ նա մահացել է։ Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […] ...
17:43 16.06.2025
Դյոկերեշին ձեռք բերելու համար «Յուվենտուսը» պատրաստ է բաժանվել 8 խաղացողից«Յուվենտուսը» մտադիր է ձեռք բերել Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշին։ Այս մասին գրում է Corriere dello Sport-ը։ Շվեդ ֆուտբոլիստի տրանսֆերն իրականացնելու համար թուրինյան ակումբը պատրաստ է բաժանվել միանգամից 8 ֆուտբոլիստից։ Թիմը ցանկանում է մոտ 60 միլիոն եվրո աշխատել ակումբի հարձակվող Դուշան Վլահովիչի ու կիսապաշտպան Դուգլաս Լուիսի տրանսֆերների վաճառքից։ «Յուվենտուսից» հավանական հեռացողների թվում են նաև Լոյդ […] ...
17:37 16.06.2025
Շոգի ազդեցությունը սրտանոթային համակարգի հիվանդությունների վրաԲարձր ջերմաստիճանը և օդի խոնավության մակարդակը կարող են ծանրացնել սրտանոթային համակարգի աշխատանքը և առաջացնել լուրջ բարդություններ: Այս սեզոնին կարող են ավելանալ ինչպես զարկերակային գերճնշում, այնպես էլ` սրտի իշեմիկ հիվանդություն ունեցող անձանց հոսպիտալացումները: Հիմնական վտանգները. 🔸 տեղի է ունենում ծայրամասային անոթների լայնացում, որը բերում է մաշկի և օրգանիզմի ամբողջ մակերեսային հատվածի արյունամատակարարման ավելացման, ինչը կարող է […] ...