18:42 25.01.2019
Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպանի բողոքը: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասել է Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը:
Պաշտպանը դեռևս 2018 թվականի սեպտեմբերին Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք էր ներկայացրել:
Պողոսյանն ասել է, որ Վճռաբեկ դատարանը ստանդարտ որոշում է կայացրել՝ նշելով, որ օրենքի միատեսակ կիրառության խնդիր չկա: Այնինչ, պաշտպանի խոսքերով՝ Վճռաբեկ դատարանի առջև բազմաթիվ հարցեր են բարձրացվել ինչպես Խաչատուրովի դիվանագիտական անձեռնմխելիության, այնպես էլ նրա պաշտպանական իրավունքի խախտման հետ կապված:
«Բացի դրանից՝ ինչպես առաջին ատյանը, այնպես էլ վերաքննիչ քրեական դատարանը հաստատված չէին համարել իմ պաշտպանյալին առաջադրված մեղադրանքի մասով «հիմնավոր կասկածի» առկայությունը, այսինքն, հաստատել էին, որ նրա առնչությունը առաջադրված մեղադրանքին չի հաստատվել, սակայն գտել էր, որ Խաչատուրովի նկատմամբ կալանքը թույլատրելի է: Այս հարցը նույնպես բարձրացրել էինք, թե արդյո՞ք նման պայմաններում իրավաչափ է կալանավորումը, որին Վճռաբեկ դատարանը ոչ մի ուշադրություն չի դարձրել:
Կրկին գործ ունենք ակնհայտ արդարադատություն իրականացնելուց խուսափելու միտման հետ. որոշ հնչեղություն ունեցող գործերով Վճռաբեկ դատարանը խուսափում է արդարադատություն իրականացնել, եթե Վճռաբեկ բողոք բերողը գլխավոր դատախազությունը չէ: Նաև շատ կարևոր հարցեր էինք բարձրացրել Վճռաբեկ դատարանի առջև կալանքի իրավաչափ նպատակի հետ կապված, քանի որ բացահայտված գաղտնալսումների արդյունքում (խոսքը ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունների մասին է,-հեղ.) պարզվեց, որ Խաչատուրովի կալանքը ինքնանպատակ է եղել և չի հետապնդել իրավաչափ նպատակ:
Այսինքն՝ Խաչատուրովը, ըստ ՀՔԾ պետի խոսքերի, կալանավորվում է, որպեսզի ցուցմունք տա, խոսի, կամ այլ անձինք սկսեն խոսել: Դա ոչ իրավաչափ նպատակ է, ինչի պարագայում խախատվում է նաև Եվրոպական կոնվենցիան: Վճռաբեկ դատարանի առջև հարց էինք բարձրացրել, թե արդյո՞ք սույն պարագայում կալանավորումը հետապնդել է իրավաչափ նպատակ, մինչդեռ Վճռաբեկ դատարանը շաբլոնային որոշումներից մեկն է կայացրել՝ այս հարցին ևս որևէ անդրադարձ չկատարելով: Մենք արդարությունը կփորձենք գտնել Եվրոպական դատարանում, որովհետև գոնե ակնհայտ է, որ կալանավորումը ոչ իրավաչափ նպատակ է հետապնդել»,- մանրամասնել է Միհրան Պողոսյանը:
Ճշտող հարցին՝ այսինքն գանգա՞տ են ներկայացնելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան, պաշտպանը դրական պատասխան է տվել.
«Պարտադիր, հենց ՄԻԵԴ-ը մի շարք որոշումներ ունի կայացրած կալանքի ոչ իրավաչափության հետ կապված, սա կոնկրետ այդ հանգամանքն է, քանի որ բազմիցս վարույթն իրականացնող մարմնի պետը կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը և ակնկալվող դատարանի որոշումը պատճառաբանում է միմիայն Խաչատուրովի և այլ անձանց խոսելու նպատակով»:
Նա նաև հայտնել է, որ այս ամիսների ընթացքում որևէ քննչական գործողություն Յուրի Խաչատուրովի մասնակցությամբ չի կատարվել:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...