Այսօր 10-ից 8-ը մահանում է ոչ վարակիչ հիվանդություններից. ԱՀԿ տեղեկագիր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+32.09 oC

Այսօր 10-ից 8-ը մահանում է ոչ վարակիչ հիվանդություններից. ԱՀԿ տեղեկագիր

12:50 26.01.2019

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում համառոտ տեղեկագիր է ներկայացրել «Ոչ վարակիչ հիվանդությունների հիմնախնդիրը Հայաստանում» թեմայով: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանի անդամ երկրներում (այդ թվում և Հայաստանում) վերջին երեսուն տարիների ընթացքում ոչ վարակիչ հիվանդությունների տարածվածությունն և այդ հիվանդություններից մահացությունն աճել է 2-3 անգամ:
Այսօր 10-ից 8-ը մահանում է ոչ վարակիչ հիվանդություններից: Մահվան հիմնական պատճառներն են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները (55.6%), չարորակ նորագոյացությունները (20.4%), շաքարային դիաբետը (3%) և թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունները (2.4%):
Համաձայն ՀՀ ԱՆ պաշտոնական տվյալների` ՀՀ բնակչության շրջանում շնչափողի, բրոնխների, թոքի չարորակ նորագոյացություններով ընդհանուր հիվանդների թիվը 2010-2017թթ. 1318-ից աճել է մինչև 1974:
Հարկ է նշել, որ վերոնշյալ հիվանդություններից Հայաստանում անհանգստացնող վիճակագրություն ունի տղամարդկանց շրջանում տարածված թոքերի քաղցկեղը, որը 5-6 անգամ բարձր է կանանց համեմատ: Սա պայմանավորված է Հայաստանում տղամարդկանց շրջանում ծխախոտի օգտագործման բարձր տարածվածությամբ. ծխում է չափահաս տղամարդկանց 51.5%-ը: Այս վնասներին գումարվում է նաև ծխախոտի երկրորդային ծխի ազդեցությունը չծխող բնակչության առողջության վրա: Որպես արդյունք, ընդհանուր մահերի կառուցվածքում առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններից վաղաժամ մահացությունը (մինչև 65 տարեկան) կազմում է 18.6%: Հայաստանում վաղաժամ մահացության ցուցանիշը (485 մահ 100 000 մարդու հաշվով) զգալի գերազանցում է ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանի միջին ցուցանիշը (380 մահ 100 000 մարդու հաշվով): Չնայած մինչ այդ կիրառված ջանքերի, ցուցանիշը 2014 թվականից այն կողմ գրեթե չի բարելավվում:
Ոչ վարակիչ հիվանդությունները հսկայական բեռ են պետական բյուջեի համար: Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների՝ արյան շրջանառության համակարգի/սրտանոթային հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների, շաքարային դիաբետի և թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունների, համատեղ գնահատված ծախսերը կազմել են 356,4 մլրդ դրամ (ՀՆԱ-ի 6.4%), այդ թվում.
Ø 67.6 մլրդ դրամ՝ պետության կողմից կատարվող ուղղակի ծախսերը (բուժում, դեղորայք, ախտորոշիչ թեստեր),
Ø 288.8 մլրդ դրամ՝ տնտեսության անուղղակի ծախսերը (աշխատուժի արտադրողականության կորուստ, վաղաժամ թոշակ եւ հիվանդության հետ կապված ծախսեր):
Ինչպես պնդում և ապացուցում են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և բազմաթիվ երկրների գիտահետազոտական կենտրոնները, «ծխախոտի օգտագործման նվազեցումն պետության համար ամենաարագ և ամենաէժան միջոցն է իջեցնելու բնակչության՝ քաղցկեղից և այլ ոչ վարակիչ հիվանդություններից մահերի թիվը»: Սա նաև արդյունավետ միջոց է պայքարելու վերջին տասնամյակներում «երիտասարդացող» ոչ վարակիչ հիվանդությունների դեմ (վիճակագրությունը վկայում է դեռահաս կամ երիտասարդ տարիքում ծխել սկսելու աճի միտման մասին):
Ծխախոտի դեմ պայքարի Առողջապահության համաշխարհային կազմակերպության Շրջանակային կոնվենցիայի և ռազմավարությունների իրականացման շնորհիվ ծխելու տարածվածությունը 5 տարիների ընթացքում կարելի է կրճատել 42%-ով, 15 տարիների ընթացքում՝ 54%-ով, իսկ 40 տարիների ընթացքում՝ 63%-ով, որի շնորհիվ հնարավոր է կանխարգելել 187 000 մահվան դեպքեր և տնտեսել պետության կողմից երաշխավորված առողջապահական ծառայությունների վրա ծախսվող հսկայական գումարները (օրինակ՝ պետական պատվերի շրջանակներում իրականացվող սրտային ստենտերի անվճար տեղադրումը):
Ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ռազմավարությունը համապատասխանում է նաև ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների 3.4 կետին՝ «մինչև 2030 թվականը մեկ երրորդով նվազեցնել ոչ վարակիչ հիվանդություններից վաղաժամ մահացությունը…», որն իրագործելու համար ՀՀ կառավարությունը վերահաստատել է իր հանձնառությունը 2015 թվականի ՄԱԿ-ի ուղենիշային գագաթնաժողովում:
100% անծուխ միջավայր պահանջող օրենսդրություն ընդունած մի շարք եվրոպական երկրներ արդեն իսկ կարողացել են տնտեսել մեծ ֆինանսական միջոցներ, որոնք այդ երկրները ուղղում են պետական նշանակության զանազան ծրագրերի ուղղությամբ (օրինակ՝ հանրային առողջապահության և սոցիալական ծրագրերի իրականացում, նոր ենթակառուցվածքների հիմնում, կրթական և հանրային իրազեկման ծրագրերի իրականացում):
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.08.2025

SHANTNEWS

Երևանում կրակոց է արձակվել թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսի վրա, որի մեջ մի քանի ուղևորներ են եղել

21:52 04.08.2025

Երևանում կրակոց է արձակվել թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսի վրա, որի մեջ մի քանի ուղևորներ են եղել

Օգոստոսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսի ձախակողմյա կողային […] ...

Սպերցյանի արդյունավետ գործողությունը  չորրորդ խաղն անընդմեջ

21:31 04.08.2025

Սպերցյանի արդյունավետ գործողությունը չորրորդ խաղն անընդմեջ

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում գոլային փոխանցում է կատարել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չորրորդ խաղն անընդմեջ: Մոսկվայի «Դինամոյի» դեմ երրորդ տուրի տնային խաղի 87-րդ րոպեին «Կրասնոդարի» ավագ Սպերցյանի գոլային փոխանցումից հետո կոլումբացի հարձակվող Ջոն Կորդոբան խփել է խաղի միակ գոլը: Ի դեպ, Սպերցյանը գոլային փոխանցում էր կատարել նաև «Դինամոյի» դեմ ՌՊԼ 2024/25 մրցաշրջանի […] ...

ՃՏՊ Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

21:16 04.08.2025

ՃՏՊ Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Օգոստոսի 4-ին, ժամը 15։20-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան բախվել է […] ...

Արագածոտնի մարզում BMW-ն բախվել է ծառերին․ 6 վիրավորներից 4-ը անչափահասներ են

21:11 04.08.2025

Արագածոտնի մարզում BMW-ն բախվել է ծառերին․ 6 վիրավորներից 4-ը անչափահասներ են

Օգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ–Երևան ավտոճանապարհի Աշտարակի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում՝ առջևի հատվածով դեպի Աշտարակի ուղղությամբ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի, որից 4-ը անչափահասներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» […] ...

Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

20:51 04.08.2025

Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝ 10:00-16:00 Էստոնական փ. 13, 15, 15/1 21, 25, շենքեր, Արզումանյան փ. 6, 8, 8Ա, 10/1, 10, 10/2, 10/3, 18, 20, 24, 28, 30, 32, 34 շենքեր, Աբելյան փ. 2/1 շենք, […] ...

BACK_TO_TOP