Շիրակի մարզի Աշոցք համայնքը հավակնում է դառնալ ձմեռային մարզաձևերի զարգացման կենտրոն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+27.09 oC

Շիրակի մարզի Աշոցք համայնքը հավակնում է դառնալ ձմեռային մարզաձևերի զարգացման կենտրոն

21:19 26.01.2019

Հայաստանի հյուսիսային բնակավայր Աշոցքը հավակնում է դառնալ ձմեռային մարզաձևերի զարգացման վայր: Այսօր` հունվարի 26-ին,  Աշոցքում բացվեց դահուկավազքի կենտրոն: Այն կառուցվել է ԵՄ հայաստանյան գրասենյակի ֆինանսավորմամբ: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը:

2 կիլոմետր և ավելի երկարության մրցուղում ոչ միայն պրոֆեսիոնալ դահուկորդները, այլև ձմեռային մարզաձևերի սիրահարները կարող են մարզումներ անցկացնել: Այսօր Աշոցքում էին հավաքվել  Հանրապետության այլ բնակավայրերի և Շիրակի մարզի դահուկորդները: Նրանք այսօրվանից նոր կենտրոնում սկսել են մարզումները՝ վաղվա սիրողական մրցաշարին մասնակցելու համար:

Լեռնային Աշոցքում, որտեղ տարվա 7 ամիսը ձմեռ է, իսկ ձյան բարձրությունը հասնում է մինչև  մեկումես մետրի, լավագույն և անփոխարինելի  վայր է ձմեռային մարզաձևերի սիրահարների համար: Բնակլիմայական ու տարածքի հնարավորությունները բավարար պայմաններ դարձան հյուսիսային բնակավայրում դահուկային կենտրոն բացելու համար: Երկու կիլոմետր երկարության մարզուղին պրոֆեսիոնալ, ինչպես նաև  սիրողական մակարդակում այս մարզաձևով զբաղվողների համար է:
Դահուկավազքի կենտորոնում բոլոր պայմանները ստեղծված են ոչ միայն ձմեռային սպորտով զբաղվելու, այլև ակտիվ հանգիստ անցկացնելու՝ ընտանիքներով ու կոլեկտիվներով: Աշոցքը հավակնում է դառնալ դահուկավազքի միջազգային կենտրոն: Դեռ խորհրդային տարիներից  Շիրակի մարզում ձմեռային այս մարզաձևը լավ հիմքերի վրա է եղել: Շիրակցի մարզիկներն առաջնություններում գրանցել են լավագույն արդյունքները: Դահուկորդների համար Աշոցքը եղել է մարզումների համար լավագույն տարածքը:
Դահուկասպորտի այս կենտրոնով փորձ է արվելու ավելի մասսայական դարձնել մարզաձևը, ինչպես նաև խթանել Հայաստանի հյուսիսում ձմեռային զբոսաշրջության զարգացմանը: Նախատեսվում է,  դահուկավազքից բացի, այստեղ անցկացնել ձմեռային այլ մարզաձևերից  մրցումներ: Տարածքում լուծված է նաև գիշերակացի հարցը, նոր կենտորում կահավորված սենյակներ կան նաև հյուրերի համար:
Դահուկային կենտրոնը հասանելի է նաև պարաօլիմպիկ մարզաձևերի համար: Իսկ առաջին սիրողական մրցաշարը մեկնարկելու է վաղը: Տղամարդիկ կմրցեն 2 կմ, իսկ կանայք` 1 կմ մրցատարածությունում:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Բենֆիկան» հաղթել է «Բավարիային»․ ԱԱԱ

14:15 25.06.2025

«Բենֆիկան» հաղթել է «Բավարիային»․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության C խմբի վերջին` երրորդ տուրում «Բենֆիկան» 1-0 հաշվով հաղթել է «Բավարիային»։ Հաղթանակի շնորհիվ Բրունու Լաժեի թիմը շրջանցել է «Բավարիային» ու 7 միավորով խմբում առաջին տեղը զբաղեցրել։ Մյունխենյան ակումբը 6 միավորով երկրորդն է։ Երկու ակումբներն էլ 1/8 եզրափակիչում են։ Խմբի մյուս խաղում մրցում էին «Օքլենդ Սիթին» (Նոր Զելանդիա) և «Բոխա Խունիորսը» (Արգենտինա)։ Հանդիպումը, […] ...

Կալլաս. Կանադան կարող է միանալ ԵՄ-ին, քանի որ սահմանակից է Արկտիկայի միջոցով

14:03 25.06.2025

Կալլաս. Կանադան կարող է միանալ ԵՄ-ին, քանի որ սահմանակից է Արկտիկայի միջոցով

Կանադան, չնայած այն հանգամանքին, որ Եվրոպայում չէ, կարող է միանալ Եվրամիությանը, քանի որ սահմանակից է Արկտիկայի հատվածով: Այս հայտարարությունն արել է ԵՄ դիվանագիտական ​​ծառայության ղեկավար Կայա Կալլասը Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում ՝ Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, որին նա հրավիրված էր: «Գիտեք, ինձ նախկինում հարցրել են Կանադայի՝ ԵՄ-ին միանալու ցանկության մասին: Մենք ողջունում ենք մեր բոլոր […] ...

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ձերբակալվել է

13:56 25.06.2025

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ձերբակալվել է

«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ձերբակալվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է նրա փաստաբան Սերգեյ Հարությունյանը։ Նա հայտնել է, որ դատարանի որոշմամբ իրավապահները խուզարկություն են իրականացրել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կեցավայրում, որից հետո նրան ձերբակալել են և տարել քննչական կոմիտե։ Ավելի վաղ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ «Սրբազան […] ...

Սպորտում գերխոշոր՝ 4 300 000 000 եվրոյի գործարք է համաձայնեցվել

13:55 25.06.2025

Սպորտում գերխոշոր՝ 4 300 000 000 եվրոյի գործարք է համաձայնեցվել

Ֆորմուլա 1-ի ղեկավարները մեծացնում են իրենց ազդեցությունը ավտոմոտոսպորտում, հայտնում է Тhe Race-ը: Liberty Media-ն սկզբունքային համաձայնության է հասել MotoGP-ի ղեկավարների հետ՝ մոտոսպորտային սերիան գնելու հարցում: Ամերիկյան կազմակերպության գործադիր տնօրեն Դերեկ Չանգը հայտնել է, որ եվրահանձնաժողովը համաձայնություն է տվել գործարքին, որն ուժի մեջ կմտնի հունիսի 30-ից: Liberty-ն կգնի բաժնետոմսերի 84 տոկոսը Dorna Sports ընկերությունից: Սերիայի գործադիր […] ...

Ռուբիո. Թրամփն ինքը կորոշի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ժամանակը

13:47 25.06.2025

Ռուբիո. Թրամփն ինքը կորոշի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ժամանակը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ինքը կորոշի, թե երբ և ինչ ձևով պետք է նոր պատժամիջոցներ կիրառվեն Ռուսաստանի դեմ, եթե անհրաժեշտ լինի, Politico-ին տված հարցազրույցում ասել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Թրամփը կորոշի նոր տնտեսական միջոցառումներ մտցնելու համար համապատասխան ժամանակն ու վայրը», – ասել է Ռուբիոն ՝ հավելելով, որ վարչակազմը համագործակցում է Կոնգրեսի հետ՝ այս հարցում նախագահի […] ...

Հունիսի 28-30-ին Երևանում և առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

13:38 25.06.2025

Հունիսի 28-30-ին Երևանում և առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում հունիսի 25-ի ցերեկը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-30-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 17-20 մ/վրկ։ Մարզերում հունիսի 25-ի ցերեկը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-30-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ […] ...

BACK_TO_TOP