Մանրամասներ «varks.am»-ի մասնաճյուղերից մեկում կատարված ավազակային հարձակումից ու կողոպուտներից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+36.09 oC

Մանրամասներ «varks.am»-ի մասնաճյուղերից մեկում կատարված ավազակային հարձակումից ու կողոպուտներից

00:00 27.01.2019

Հունվարի 5-ին ոստիկանության Մաշտոցի բաժին կողոպուտի վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Հանցագործությունը կատարվել էր varks.am-ի Հալաբյան 31\6 հասցեում գտնվող մասնաճյուղում։ Գլխարկով երիտասարդը, որն իբր վճարում կատարելու համար էր մտել կազմակերպություն, անցել էր սեղանի մյուս կողմն ու դրամարկղերից մոտ 1.500.000 դրամ հափշտակվել։

Հունվարի 14-ին դարձյալ վճարում կատարելու պատրվակով նույն վարկային կազմակերպության մասնաճյուղ մտած երտասարդը, ցատկել էր սեղանից այն կողմ ու փող հափշտակել։ Այս դեպքում 1.800.000 դրամ։ Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները պարզեցին, որ երկու կողոպուտներն էլ կատարել է նույն անձը, չնայած կերպարանափոխությանը, ինչը բացահայտման ընթացքը շեղելու նպատակ է հետապնդել։

Շուտով ոստիկանության Դավթաշենի բաժանմունքում հիմնավոր տվյալներ ստացվեցին կողոպուտները կատարած անձի ինքնության վերաբերյալ, հունվարի 17-ին, Երևանի բնակիչ, 29-ամյա Ադամ Բաղդասարյանի նկատմամբ հետախուզում հայտարարվեց։ Հետախուզվողին հայտնաբերելու միջոցառումների ընթացքում՝ հունվարի 21-ին, հափշտակություն կատարվեց նույն վարկային կազմակերպության մեկ այլ մասնաճյուղում։

Այս դեպքում թիրախը Զաքարիա Քանաքեռցու փողոցում գտնվող մասնաճյուղն էր։ Դարձյալ կերպարանափոխված երիտասարդի արարքն այս դեպքում որակվեց ոչ թե կողոպուտ, այլ ավազակություն։ Նա վարկային կազմակերպության աշխատակիցների հասցեին կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ էր հնչեցրել՝ հափշտակելով 1.188.000 դրամ։ Դեպքից ընդամենը հինգ ժամ հետո նրա հայտնաբերման միջոցառումներին միացած ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողներն օպերատիվ աշխատանքով պարզեցին, որ Ադամ Բաղդասարյանը մայրաքաղաքի Աբովյան փողոցում է։ Ժամը 23-ն անց 10-ի սահմաններում Բաղդասարյանը հայտնաբերվեց հենց Աբովյան փողոցում ու բերման ենթարկվեց։

Նրան մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոցն էլ՝ կալանք։ Ադամ Բաղդասարյանի հայտնաբերման օրը՝ հունվարի 21-ին, դարձյալ ավազակային հարձակում կատարվեց varks.am-ի Կոմիտասի պողոտայում գտնվող մասնաճյուղում։ Այս դեպքը նախորդներից տարբերվում էր․ երիտասարդը բժշկական դիմակով էր, ձեռքին էլ դանակ կար։ Նա դանակի սպառնալիքով հափշտակել էր 1.000.000 դրամ։

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և Արաբկիրի բաժինների ծառայողները, ձեռնարկելով համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ժամերի ընթացքում պարզեցին ավազակություն կատարած անձի ինքնությունը։ Դեպքի հաջորդ օրը՝ հունվարի 22-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները մայրաքաղաքում հայտնաբերեցին ու կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկեցին Սամուել Ֆարմանյանին։ Երևանի բնակիչ, 25-ամյա Ֆարմանյանին նույնպես մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոցը՝ կալանք։ Կատարվում է նախաքննություն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

15:00 03.08.2025

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

14:55 03.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

14:43 03.08.2025

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

Ամերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

14:26 03.08.2025

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

Ուկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

14:03 03.08.2025

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

Բրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

13:49 03.08.2025

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...

BACK_TO_TOP