Բանակում չարաշահումների մասին խոսողներն այսօր պաշտոններ են զբաղեցնում, թող զբաղվեն դրանով. Վիտալի Բալասանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Բանակում չարաշահումների մասին խոսողներն այսօր պաշտոններ են զբաղեցնում, թող զբաղվեն դրանով. Վիտալի Բալասանյան

12:42 28.01.2019

«Ուզում եմ շնորհակալական խոսք ասել և գլուխ խոնարհել բոլոր նահատակների առաջ, նամանավանդ՝ հետպատերազմյա տարիների, երբ 94թ.-ի մայիսին ժամանակավոր հրադադարի պայմանագիր կնքեցինք, բայց չունեցանք այն ստատուսը, որ կբերեր խաղաղության: Ուզում եմ համայն հայությանը շնորհավորել, սա բոլորիս աշխատանքն է: Տա Աստված, որ մեր ժողովուրդը կամք, կորով և ուժ ունենա՝ մեր պետականությունը պահպանելու համար», – հունվարի 28-ին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

Հարցին, թե վերջին բացահայտումների ֆոնին կարելի՞ է արդյոք ասել, որ բանակն անխնա թալանվել է և չի եղել վերահսկողություն, Վիտալի Բալասյանը հորդորեց օդից կախված խոսակցություններին չհավատալ:

«Համապատասխան ուժային, իրավապահ կառույցները զբաղվում են: Բոլոր նրանք, ովքեր խոսում էին այդ մասին, այսօր պաշտոններ են զբաղեցնում, եթե կան այդպիսի դեպքեր, ապա համապատասխան որոշում կկայացնեն: Հիմա կա՞ դատարանի վճիռ, քանի՞ քրեական գործ է հարուցվել, որ իմանանք ու խոսենք այդ մասին: Կարո՞ղ է միայն բանակում են այդպիսի բացթողումներ եղել: Բոլոր կառույցներում էլ եղել են: Եթե ամեն մարդ իր պարտականությունները պատշաճ կատարի, նման բացթողումներ չենք ունենա», – ասաց Բալասանյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին նաև տարածքային ամբողջականության և տարածքների հանձման մասին Ադրբեջանի նախագահի և ռուս քաղաքական գործիչների հայտարարություններից, ինչին ի պատասխան՝ Վիտալի Բալասանյանն այդ երկրների ղեկավարներին և այլ երկրների քաղաքական գործիչներին խորհուրդ տվեց տարածքային ամբողջականության մասին խոսելուց առաջ նախ հստակ էքսկուրս անել, տեսնել, թե ե՞րբ է Ադրբեջանը հայտնվել քաղաքական քարտեզի վրա, ե՞րբ է հայտնվել Ադրբեջանի այսօրվա հանրապետությունը, ի՞նչ տարածքի վրա, ի՞նչ սահմաններով,  իրավական ի՞նչ փաստաթղթերով կամ ո՞ր երկրի, որ միջազգային կառույցների կողմից է ճանաչվել այդ երկիրը:

«Երբ Խորհրդային միությունը նորից վերականգնի իր սահամանները, չի բացառվում, որ ԽՍՀՄ տարածքային ամբողջականությունը որևէ երկիր չճանաչի: Եթե ԽՍՀՄ-ը վերականգնվի, այդ ժամանակ աշխարհը կորոշի, մենք կմտածենք, իսկ այժմ տարածքային ամբողջականության մասին խոսելն աբսուրդ է, ծիծաղելի բան է: Բոլոր այն պետությունները, որոնք այսօր քաղաքական քարտեզի վրա են, բոլորը պատերազմների արդյունքում գծված պետական սահմաններով են», – նշեց Բալասանյանը:

Լրագրողներից մեկը հարցրեց նաև Վիտալի Բալասանյանի կարծիքը պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին Մարտի 1-ի գործով հարցաքննության կանչելու վերաբերյալ:

«Պետք է լուրջ ուսումնասիրել այդ Մարտի 1-ի գործերը, երբ մարդիկ ասում են՝ արդեն բացահայտվել է, ըստ իս՝ դեռ չի բացահայտվել: Բացահայտվել է, թե ոչ, դա քննությունը և դատարանը կորոշի: Կարող է վաղն ինձ էլ Մարտի 1-ի գործով հարցաքննեն, որ ես այդ օրերին ապրել եմ Արցախում: Թող կանչեն, թող գնան համապատասխան բացատրություններ տան: Այստեղ որևէ խնդիր չկա: Իսկ ինչ վերաբերում է ԶՈՒ-ին դրանով վնասելուն, ապա միանշանակ պետական պաշտոն զբաղեցնողն իրավունք չունի որևէ մեկին մեղադրի, մեղադրի այն ինստիտուտին, որ պետական սահմաններն է պաշտպանում», – ասաց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

08:30 02.08.2025

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

Օգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...

BACK_TO_TOP