Մհեր Եղիազարյանին 35 անգամ ընդունել են հիմնարկի հոգեբանները, 4 անգամ՝ իրավաբանը, 1 անգամ՝ ստացիոնարը սպասարկող խմբի ղեկավարը. Քոչինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+27.09 oC

Մհեր Եղիազարյանին 35 անգամ ընդունել են հիմնարկի հոգեբանները, 4 անգամ՝ իրավաբանը, 1 անգամ՝ ստացիոնարը սպասարկող խմբի ղեկավարը. Քոչինյան

15:09 29.01.2019

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի տեղակալ Հայկ Քոչինյանը խոսել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում սրտամկանի ինֆարկտից մահացած Մհեր Եղիազարյանին տրամադրված բուժօգնության մասին: Նրա խոսքերով՝ ՀՀ կառավարության 2006 թվականի համապատասխան որոշմամբ սահմանված է քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգ, որը մի ամբողջական գլուխ է նվիրել հացադուլի մեջ գտնվող անձանց նկատմամբ իրականացվող միջոցառումներին:

«Մհեր Եղիազարյանին առնվազն 35 անգամ ընդունել են հիմնարկի 2 հոգեբանները, 4 անգամ՝ իրավաբանը, մեկ անգամ՝ ստացիոնարը սպասարկող խմբի ղեկավարը: Հացադուլը տևել է 44 օր: Հացադուլից դուրս գալուց հետո՝ հունվարի 17-ից հետո, Եղիազարյանը տեղափոխվել է հիմնարկի ստացիոնար: Նույնիսկ հացադուլը դադարեցնելուց հետո Մհեր Եղիազարյանը չի տեղաբաշխվել ընդհանուր բնակելի խցեր, այլ պահվել է հիմնարկի ստացիոնարում»,- ասաց Քոչինյանը:

Նրա խոսքերով՝ Մհեր Եղիազարյանը գտնվել է մասնագետների ամենօրյա հսկողության տակ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանում հարձակման է ենթարկվել Պաշտպանության նախարարության կենտրոններից մեկը

12:35 15.06.2025

Իրանում հարձակման է ենթարկվել Պաշտպանության նախարարության կենտրոններից մեկը

Իրանի պաշտպանության նախարարության կենտրոններից մեկը Սպահանում մեկ ժամ առաջ հարձակման է ենթարկվել, իշխանությունները գնահատում են վնասը, հայտարարել է Սպահանի նահանգի պաշտպանության և անվտանգության հարցերով փոխնահանգապետ Աքբար Սալեհին։ «Մեկ ժամ առաջ հարձակման ենթարկվեց Սպահանում գտնվող Իրանի պաշտպանության նախարարության հետ կապված կենտրոններից մեկը, և հնարավոր վնասը հիմա գնահատվում է», – նրա խոսքերն է մեջբերում «Նուր Նյուզ» գործակալությունը։ ...

Լոս Անջելեսում անցկացված հանրահավաքին մասնակցել է 30 հազար մարդ

11:51 15.06.2025

Լոս Անջելեսում անցկացված հանրահավաքին մասնակցել է 30 հազար մարդ

Լոս Անջելեսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ բողոքի ցույցի դուրս եկած ցուցարարների թիվը կազմել է 30,000, սոցիալական ցանցերում հայտնել է քաղաքապետ Կարեն Բասը։ «Երեսուն հազար մարդ այսօր ամբողջ քաղաքում դուրս է եկել խաղաղ բողոքի իրենց սահմանադրական իրավունքն իրացնելու համար. հզոր է», – գրել է Բասը։ Թրամփի քաղաքականության դեմ բողոքի ցույցերը սկսվեցին ԱՄՆ բազմաթիվ նահանգներում […] ...

Իրանը ներկայացրել է Իսրայելին ուղղված հարվածները դադարեցնելու պայմանը

11:33 15.06.2025

Իրանը ներկայացրել է Իսրայելին ուղղված հարվածները դադարեցնելու պայմանը

Իրանը կդադարեցնի Իսրայելի վրա հարձակումները, եթե Թեհրանի դեմ ագրեսիան դադարեցվի, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Մենք պաշտպանվում ենք, սա ինքնապաշտպանություն է։ Բնականաբար, եթե դա դադարի, մենք նույնպես կդադարենք պատասխանել», – ասել է նա դեսպանների հետ հանդիպման ժամանակ, որը հեռարձակվել է իրանական հեռուստատեսությամբ։ ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 15-ին

11:15 15.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 15-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 444 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․77 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ: ...

Արթիկ համայնքում գրանցվել է ուժեղ պտտահողմ

10:52 15.06.2025

Արթիկ համայնքում գրանցվել է ուժեղ պտտահողմ

Երեկ` ժամը 19:00-ի սահմաններում, Արթիկ համայնքում գրանցվել է ուժեղ պտտահողմ։ Ուժեղ պտտահողմը նախնական տվյալներով Արթիկ քաղաքում, Մեծ Մանթաշ, Գետափ, Արևշատ, Նոր Կյանք, Անուշավան, Հոռոմ, Պեմզաշեն գյուղերում վնասել է բնակելի շենքերի, տների, հասարակական և գյուղատնտեսական շինությունների տանիքներ, ջերմոցային տնտեսություններ, էլեկտրահաղորդման գծեր։ Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, ոլորտային պատասխանատուների հետ տեղում անմիջապես ծանոթանալով պատճառված նախնական վնասներին, հանձնարարել […] ...

Թել Ավիվի մոտակայքում իրանական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի

10:33 15.06.2025

Թել Ավիվի մոտակայքում իրանական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի

Իսրայելի Բատ Յամ քաղաքում Թել Ավիվի մոտակայքում իրանական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի, հաղորդում է իսրայելական I24 հեռուստաալիքը։ Ավելի վաղ Ynet պորտալը, հղում անելով Իսրայելի շտապօգնության ծառայությանը, հայտնել էր չորս զոհի մասին։ «Բաթ Յամում զոհերի թիվը հասել է վեցի, այն բանից հետո, երբ փլատակներից դուրս են բերել ևս երկու դիակ», – ասվում է […] ...

BACK_TO_TOP